Երեխաները սպառնացե՞լ են ինքնասպան լինել. ասում են, որ նրանք ցանկացել են տուն գնալ

01/03/2016 schedule20:33

Շաբաթ օրը՝ փետրվարի 27-ին, էլեկտրոնային լրատվամիջոցները սահմռկեցուցիչ տեղեկություն հաղորդեցին, թե գիշերօթիկ հաստատությունում գտնվող երեխաները հայտնել են ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Երեկ նույն հաստատությունում հավաստիացնում էին, որ իրականությունը բոլորովին այլ է:

Համաձայն տարածված տեղեկությունների՝ ժամը 19:00-ին քաղաքացին ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի գիշերօթիկ հաստատությունում գտնվող թոռներն իրեն հայտնել են, թե ցանկանում են ինքնասպան լինել` կախվելու միջոցով: Երեխաների խնամքի եւ պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն է ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` հոգեբան-մասնագետների հետ միասին, վերջիններս հաստատության սաներ 10-ամյա Դ. Ա.-ի, 14-ամյա Հ. Փ.- ի հետ որոշ ժամանակ հոգեբանական զրույց ունենալուց հետո կարողացել են համոզել, որպեսզի երեխաները չդիմեն ծայրահեղ այդ քայլին: Գիշերօթիկ հաստատություն են ժամանել նաեւ իրավապահներն ու «Շտապ օգնություն» ծառայության աշխատակիցները:

Երեկ մեր այցելության ժամանակ երեխաների խնամքի այս կենտրոնում իրարանցում էր՝ տնօրենը հրավիրվել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որի ենթակայությամբ էլ գործում է հաստատությունը: Ժամանել էին մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման ու բռնությունների կանխարգելման վարչության, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները: Մերթ վերջիններս էին հաստատության մի մասնաշենքից մյուսն անցնում՝ սաների հետ զրուցելու, մերթ երեխաներն իրենք էին շարք կազմած գալիս վարչական մասնաշենք:

Իրենց առաքելության ավարտին, սակայն, պաշտոնյաները հրաժարվում էին խնդրի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալ: Քաղաքապետարանի ներկայացուցիչը միայն ասաց, որ երեխաների իրավունքներն այստեղ չեն ոտնահարվում: Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ավելի ուշ փոխանցեցին. «Պաշտպանի հանձնարարականով արագ արձագանքման ու բռնությունների կանխարգելման վարչության աշխատողները եղել են Նուբարաշենում՝ տեղում խնդրին ծանոթանալու նպատակով: Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա գործը վարույթ է ընդունվել եւ ընթացքի մեջ է: Հարցը Պաշտպանի անմիջական ուշադրության տակ է»:

Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատության ղեկավարությունը նույնպես փորձում էր զերծ մնալ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ տալուց՝ պատճառաբանելով, որ խնդիրը տեղափոխվել է իրավապահների գործունեության տիրույթ: Այդուհանդերձ, տնօրեն Մարինե Աղաջանյանը պատասխանեց մի քանի հարցի: «Ուզում եմ հայտնել, որ իրականությանը չեն համապատասխանում տվյալները եւ գործը նախաքննության ընթացքի մեջ է, իրավապահ մարմինները կասեն իրենց խոսքը»,- ընդգծեց նա: Մեր ճշտող հարցին, թե հրապարակվածի մեջ հատկապես ինչն է ապատեղեկատվություն եղել, տնօրենն արձագանքեց. «Ես շարունակություն չեմ ուզում տալ ոչ մի բանի: Ընդհանրապես գրված տվյալները չեն համապատասխանում իրականությանը»: 

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն, ըստ Մարինե Աղաջանյանի, տեղում փաստել են, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը եւ հետ են դարձել: Տնօրենը հավաստիացրեց, որ երեխաների միջեւ լուրջ հակասություններ չկան. «Մանկական հիմնարկ է, խոսքային վիճաբանություն կարող է լինել, բայց սուր, խորացած որեւիցե կոնֆլիկտ չկա»:

Երեկ պարզեցինք, Դ. Ա.-ն, ինչպես նաեւ նույն հաստատությունում խնամվող նրա եղբայր Գ. Ա.-ն գիշերօթիկում չէին: Հենց նրանց տատիկն էր ահազանգել ինքնասպանության սպառնալիքների մասին: Մյուս տղան՝ Հ. Փ.-ն շարունակում էր հաստատությունում գտնվել: Մեր հարցումների ժամանակ աշխատակցիները վստահեցնում էին, որ իրականում Դ. Ա.-ն ինքնասպանության մասին տատին ոչինչ չի ասել, վկայակոչում էին, որ նա դա պնդել է ահազանգի օրը հաստատություն եկած տատի ու իրավապահների ներկայությամբ: Ակնարկում էին, որ տատը շաբաթ օրը երեխաներին տուն չի տարել, ինչը նրանց համար լուրջ սթրես է եւ հենց դա է պատճառ դարձել, որ տղաները զանգահարեն տատին: Մեր զրուցակիցները միեւնույն ժամանակ հավաստիացնում էին, որ թեկուզ տատի մեջ անհանգստություն առաջացնելու եւ իրենց հետեւից գալ պարտադրելու համար Դ. Ա.-ն չի խոսել կյանքին վերջ տալու որոշման մասին: Բայց թե այդ դեպքում ինչու է կինը որոշել ահազանգ հնչեցնել, այստեղ բացատրել չեն կարողանում:

Եղբայրների մայրն, ինչպես պարզեցինք, ապրում է Եղեգնաձորում, տատը՝ Արարատում: Գիշերօթիկ հաստատությունում խնամք ստացող այս տղաները սովորում են թիվ 95 միջնակարգ դպրոցում: Այստեղ մեզ ասացին, որ եղբայրներից մեկը ներառական կրթություն է ստանում: Ունի հոգեբանական զարգացման խնդիրներ, ինչպես նաեւ ուսումնական ունակությունների յուրահատուկ խանգարումներ: Ախտորոշումը դպրոց է փոխանցվել Գնահատման եւ թեստավորման կենտրոնից: Դպրոցի  հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատող մասնագետը նշեց, որ տղայի մոտ առկա է հորինելու սովորություն ու եթե կարոտում է ծնողին, կարող է որեւէ բան հնարել. որպեսզի նա գա, իրեն տուն տանի:

Ուշագրավ է, որ դպրոցում կային մասնագետներ, որոնք մեզ նաեւ մեղադրում էին անլուրջ գործով զբաղվելու մեջ՝ վստահ, որ ինքնասպանության ցանկությունների մասին տեղեկությունները բոլորովին ուշադրության  արժանի չեն: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական գործ հարուցված չէ, էրեբունու բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Տպել
1966 դիտում

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը