Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողները մարտի 17-ին կգան Երեւան, եզրակացությունը՝ հունիսին

03/03/2016 schedule10:36

Մարտի 10-ին Վիեննայում տեղի է ունենալու Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի 54-րդ հանդիպումը, որի օրակարգում է նաեւ  Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը:

Հանձնաժողովի եզրակացությունը, որն, ի դեպ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ է կազմվելու, հունիսից շուտ չի լինի: Ինչպես տեղեկանում ենք Վենետիկի հանձնաժողովի կայքից, հունվարի 15-ին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նամակ է հղել հանձնաժողովին՝ խնդրելով համագործակցել եւ փորձագիտական ուսումնասիրության ենթարկել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, որից հետո փետրվարի 15-ին փաթեթն ուղարկվել է հանձնաժողովին: Մարտի 10-ի Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի հանդիպումից մեկ շաբաթ անց Հայաստան են այցելելու հանձնաժողովի երեք համազեկուցողները եւ փորձագետը: Արձանագրելով, որ ՀՀ փոփոխված Սահմանադրությամբ նոր ԸՕ-ն պետք է պատրաստ լինի մինչեւ 2016 թվականի հունիսի 1-ը, այստեղ նշվում է. «Հաշվի առնելով հարցի հրատապությունը, զեկուցողները միջանկյալ կարծիքը Հայաստանի իշխանություններին կուղարկեն խորհրդի հունիսի նիստից առաջ: Հանձնաժողովն ու խորհուրդը նախագիծը կհաստատեն հունիսին»:

 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» նախագիծը ընդգրկված է նաեւ կառավարության այսօրվա նիստում, որտեղ հաստատվելուց հետո վաղը կուղարկվի ԱԺ: Հիշեցնենք, որ նախագիծը հույժ գաղտնի էր պահվում այն մշակող աշխատանքային խմբի կողմից. նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորները չէին տիրապետում դրան: Երեկ, սակայն, այն գաղտնազերծվեց: Պարզվեց,  որ դեռեւս փետրվարի 22-ից այն տեղադրված է Վենետիկի հանձնաժողովի կայքում: Այս տեղեկատվության տարածումից հետո, երբ շատերը արձանագրում էին, թե մեր ԸՕ-ին ստիպված ենք ծանոթանալ միջազգային կառույցի էջում, այն էլ անգլերեն տարբերակով,  վարչապետի խոսնակ Գոհար Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ նախագծի հայերեն տարբերակն արդեն տեղադրված է նաեւ կառավարության կայքում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մեր զրույցում նոր ԸՕ-ի նախագծի մի քանի ուշագրավ դրվագ առանձնացրեց: Ըստ նրա, առաջին խնդիրը, որ կա ԸՕ նախագծի հետ, այն է, որ մշակման աշխատանքներին չեն մասնակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու քաղաքական կուսակցությունները, եւ բոլորը այն առաջին անգամ տեսան Վենետիկի հանձնաժողովի էջում, անգլերեն տարբերակով: Լենա Նազարյանը հիշեցնում է, որ դեռեւս փետրվարի 12-ին մի քանի ՀԿ-ներ նոր ԸՕ-ի մշակման աշխատանքների վերաբերյալ  համատեղ հայտարարություն էին հրապարակել, որում նաեւ որոշակի պահանջներ էին զետեղված: Ահա ուրեմն այս պահանջներից որեւէ մեկը տեղ չի գտել նոր ԸՕ-ում:    «Քաղհասարակության առաջին պահանջն էր քաղաքացիների՝ ստորագրված ցուցակների հրապարակումը: Այդ հարցը չի լուծվել, ոնց գրված էր, որ արգելվում է ընտրացուցակների լուսանկարումն ու հրապարակայնացումը, նույն կերպ էլ նոր տարբերակում է»,-ասում է Նազարյանը: Երկրորդ պահանջը, որ կրկին անտեսվել է, վերաբերվում է ընտրությունները վերահսկող դիտորդների թեսթավորման պահանջին: Ըստ օրենքի, դիտորդները, որպեսզի կարողանան գտնել ընտրատեղամասերում եւ դիտարկել ընտրությունների ընթացքը, պետք է ստուգարք հանձնեն: Քաղհասարակության ներկայացուցիչներն այս պայմանը դիտարկում են որպես լրացուցիչ խոչընդոտ ընտրությունների ընթացքը վերահսկելու եւ օբյեկտիվություն ապահովելու համար եւ պահանջում էին վերացնել այն: Սա նույնպես, ըստ մեր զրուցակցի, չի ներառվել նոր ԸՕ-ում:

«Մի տեխնիկական միջոց են ներգրավել ընտրողների գրանցման փուլում: Դա սարք  է, որի մեջ մուտքագրում են ընտրողի տվյալները: Երբ ընտրողը մոտենում է տեղամաս՝ քվեարկելու էկրանի վրա, երեւում է նրա նկարն ու կանաչ լույս է վառվում: Սա նշանակում է, որ անձը ունի ընտելու իրավունք, գրանցված է ընտրողների ցուցակում եւ չի քվեարկել: Սարքը տալիս է կտրոն, որը ընտրողը ներկայացնում է հանձնաժողովի նախագահին, ապա նոր անցնում մյուս բոլոր պրոցեսները: Սակայն դեռեւս հարց է, թե որտեղ է այդ սարքի շտեմարանը, արդյոք այն ծրագրավորված չի լինի այնպես, որ որեւէ անձի դեպքում միշտ կանաչ լույս վառվի»,- ասում է Լենա Նազարյանը: Նշված սարքը նաեւ հնարավորություն է տալիս տպելու քվեարկության մասնակիցների ցանկը, այսինքն, քանի հոգի է մասնակցել ընտրությանը: Նախագծում չկա անձնագրերը դրոշմակնքելու դրույթը:

Դեռ ամիսներ առաջ «ՀԺ»-ն, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ իշխանությունը քննարկում է հանրապետության ընտրատարածքները «օպտիմալացնելու» հարցը: Հանրապետության 41 ընտրատարածքները, ըստ ԸՕ նախագծի, դառնում են 13: Երեւանում կազմավորվելու է 4 ընտրական տարածք՝ 1. Ավան, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ, 2. Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններ, 3. Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ, 4. Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ: Մյուս ընտրատարածքները ձեւավորվելու են համապատասխանաբար, ըստ մարզերի: Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի ձեւավորման կարգից մի քանի դրույթ.

ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101:

Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որեւէ կուսակցություն ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված եւ ունենում է 101 պատգամավոր:

Եթե կուսակցություններից որեւէ մեկը 53 մանդատ չի հավաքվում, ապա 101 մանդատները բաշխվում են եւ անցկացվում է 2-րդ փուլ:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ եւ 13 տարածքային ընտրական ցուցակ (ամեն տարածքի համար՝ մեկական):

Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջեւ»:

Տպել
1869 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան