Գագիկ Խաչատրյանին թոշակի ուղարկելու գինը` 1 միլիարդ. «Յուքոմը» արտոնություններ կստանա

04/03/2016 schedule10:00

ՀՀ կառավարությունը իր երեկվա նիստում ի վերջո լուծեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին «բազմաչարչար» հարցը:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից այդ հարցը արդեն երկու անգամ մտել էր նիստի օրակարգ եւ երկու անգամ էլ մինչ նիստերի սկսվելը հանվել էր օրակարգից: Եվ ահա երրորդ անգամ հարցը իր լուծումը գտավ` կառավարությունը հավանության արժանացրեց այն: Այսպիսով, «Յուքոմը» կստանա հարկային արտոնություն, եթե իհարկե առաջիկայում կառավարությունը չփոշմանի: Ի՞նչ արտոնության մասին է խոսքը: Ընկերությունը ցանկանում է ավելի քան 17 միլիարդ դրամի սարքավորումներ ներկրել Հայաստան եւ դրա շնորհիվ իր բջջային ցանցում ներդնել 4G համակարգ, ինչպես նաեւ ուժեղացնել արդեն եղած 2G եւ 3G համակարգերը: Այդ սարքավորումները ներկրելու դեպքում ընկերությունը պետք է շատ կարճ ժամանակում` մոտ երկու ամսվա ընթացքում պետական բյուջե վճարի դրա արժեքի 20 տոկոսը կամ մոտ 3.5 միլիարդ դրամ որպես ավելացված արժեքի հարկ: Երեկ հավանության արժանացած նախագծով այդ 3.5 միլիարդ դրամը ընկերությունը կարող է վճարել երեք տարվա ընթացքում: Խնդիրն այն է, որ նման հետաձգումը հզոր աջակցություն է այդ ընկերությանը: Եթե արտոնություն չլիներ, ապա «Յուքոմը» ստիպված էր լինելու վարկ վերցնել այդ 3.5 միլիարդ դրամը բյուջե վճարելու համար: Բայց եթե այդ վճարումը հետաձգվում է երեք տարով, ապա նշված գումարը ընկերությունը կկարողանա վճարել սարքավորումների տեղադրման արդյունքում ստացած եկամուտների հաշվին եւ տոկոսներ չի վճարի բանկերին: Ամենահամեստ հաշվարկներով «Յուքոմը» վարկի տոկոսներ չվճարելու արդյունքում կշահի առնվազն մեկ միլիարդ դրամ:

Իհարկե, շատ լավ է, որ որեւէ ընկերություն հարկեր է վճարում իր ծավալած գործունեությունից ստացված եկամուտներից, եւ ոչ թե եկամուտները ստանալուց առաջ: Բայց երբ մեր բոլոր տնտեսվարողները սարքավորումներ ներկրելիս իրենց գրպանները դատարկում են հենց սահմանին, իսկ որոշ արտոնյալներ ստանում են երեք տարվա արտոնություն, դա արդեն լավ չէ:

Որոշ ընկերությունների նման արտոնություններ տալու ընթացակարգը կառավարության որոշման տեսքով ընդունվել է դեռ 2011 թվականի օգոստոսին` թիվ 1119 որոշմամբ: Եվ եթե ուշադիր ընթացենք այդ ընթացակարգը, ապա կհամոզվենք, որ «Յուքոմին» նման արտոնություն տալը այնքան էլ տեղին չէ: Որպեսզի ընկերությունը ստանա արտոնություններ, այն պետք է բավարարի 10 չափանիշների: Այսինքն, կառավարությունը պետք է գնահատի, թե որքան աշխատատեղ կստեղծվի այդպիսի սարքավորումները ներկրելու շնորհիվ, ինչպիսի ռիսկայնություն ունի, որքանով է իրատեսական, ինչպիսի մուլտիպլիկատիվ ազդեցություն է ունենալու տնտեսության վրա, որքանով է խթանելու արտահանումը եւ այլն: Եվ այդ 10 կետերից յուրաքանչյուրը գնահատվում է միավորներով: Ամենաբարձր միավորը տրվում է այն դեպքում, եթե սարքավորումները ներկրվում են արտահանվող արտադրանք թողարկելու համար: «Յուքոմի» պարագայում որեւէ ապրանք կամ ծառայություն չի արտահանվելու: Տնտեսության վրա մուլտիպլիկատիվ ազդեցությունը շատ փոքր է, մրցակցային առավելություններ հայկական ապրանքների համար չի ստեղծելու եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, ակնհայտ է, որ «Յուքոմը» հարկային արտոնություններ ստանալու չափանիշներին, մեղմ ասած, այնքան էլ չի համապատասխանում:

Այստեղ կա նաեւ հարցի երկրորդ մասը: Իր նոր ներդնելիք ծառայություններով «Յուքոմը» մրցակցելու է «Արմենտելի» ու «Վիվա- սելի» հետ, որոնք նույն այդ ծառայությունները մատուցելու համար ժամանակին ներկրել են նույն կարգի սարքավորումներ ու հարկային արտոնություններ չեն ստացել: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը ուղղակի հովանավորչություն է իրականացնում նույն շուկայում գործող մի քանի ընկերություններից մեկին, նրան արհեստականորեն տալով մրցակցային առավելություններ մյուսների նկատմամբ: Ու խնդիրը միայն «Արմենտելի» ու «Վիվասելի» մեջ չէ: «Յուքոմը» արտոնյալ պայմաններով ներկրվող սարքավորումների մեջ ներառել է նաեւ 25 հազար հատ բջջային հեռախոս: Այսինքն, «Յուքոմը» արհեստականորեն մրցակցային առավելություններ է ստանում նաեւ այն գործարարների նկատմամբ, որոնք բջջային հեռախոսներ են ներկրում օրենքի տառը պահպանելով եւ իրենց ներկրած ապրանքը դեռ չիրացրած՝ հենց սահմանի վրա վճարում են 20 տոկոս ԱԱՀ:

Ուշագրավ եւս մի հանգամանք կա: Ինչպես նշեցինք, «Յուքոմին» հարկային արտոնություններ տալու հարցը երկու անգամ մտել է կառավարության նիստի օրակարգ եւ հանվել օրակարգից: Այդ ժամանակ Գագիկ Խաչատրյանը դեռ սուպերնախարար էր եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ լուրջ հակասություններ ուներ: Հարցը, սակայն, կառավարությունում հավանության արժանացավ այն ժամանակ, երբ Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Ֆինանսների նախարարության կազմից անջատվեցին հարկայինն ու մաքսայինը, եւ նա կորցրեց սուպերնախարարի իր կարգավիճակը: Կառավարության կուլիսներում նշում են, թե այլեւս նախկին սուպերնախարարի հարազատներին պատկանող «Յուքոմին» հարկային արտոնություններ տալը նրան թոշակի ուղարկելու գինն է:

Տպել
8786 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում