Կատաղած փողեր. թանկարժեք մեքենաները հարկայինի նոր պետի հայտարարագրերի անբաժանելի մասն են

04/03/2016 schedule19:00

Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ Պետեկամուտների կոմիտեի աշխատակազմին ներկայացրեց իրենց նոր շեֆին` Հովհաննես Հովսեփյանին, որը մինչ այդ նույն Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետն էր:

ՊԵԿ նորանշանակ նախագահը իր նոր աշխատավայր էր ժամանել նկարում պատկերված ճոխ մեքենայով, որի միջին շուկայական գինը 95-100 հազար դոլար է:

Ուշագրավ է, որ նորանշանակ նախարարներին իրենց աշխատակազմերին ներկայացնում է վարչապետը, իսկ ահա ընդամենը կոմիտեի նախագահին ներկայացնելու է գալիս անձամբ Սերժ Սարգսյանը: «Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին»,- ՊԵԿ նոր նախագահին ներկայացնելիս ասել է Սերժ Սարգսյանը: Վերջինս անձամբ ներկայացրել էր նաեւ ԱԱԾ նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանին: Ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի նման մոտեցումը նորաստեղծ ՊԵԿ-ին:

ՊԵԿ-ը համենայն դեպս հանրային ընկալման մեջ միշտ եղել է ամենամութ, ամենակոռումպացված կառույցներից մեկը: Այս «գրասենյակի» ղեկավարումը Սերժ Սարգսյանը միշտ էլ վստահել է իր ամենահավատարիմ մարդկանց, ինչպիսին էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հենց ՊԵԿ-ն է ամբողջությամբ տիրապետում օլիգարխների դրամական խոհանոցին եւ միայն ՊԵԿ-ի գիտությամբ այդ օլիգարխները կարող են թաքցնել իրենց իրական եկամուտները: Հենց ՊԵԿ-ում են լավագույնս տեղյակ, թե այս կամ այն օլիգարխը որքան իրական եկամուտ ստացավ, դրա որ մասը վճարեց պետական բյուջե, որ մասը վճարեց տխրահռչակ «սեւ դրամարկղ», եւ որքան մասը դրեց սեփական գրպանը: Մի խոսքով, եթե ասվածը ձեւակերպենք ներքաղաքական հայտնի բառապաշարով, ՊԵԿ-ը բացի իրեն վերապահված եւ օրենքներով սահմանված գործառույթներից, կատարում է նաեւ ավազակապետության կամ իշխող կլանի սեւ փողերի գլխավոր «գանձապահի» եւ ֆինանսական «դոսյեների» հավաքագրողի դերը: Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանի այսպիսի ուշադրությունը ՊԵԿ-ի հանդեպ առավել քան բնական է: Նույնքան բնական է, որ ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակել է իր ամենա-ամենա վստահելի անձանցից մեկին` իր վերահսկողական ծառայության ղեկավարին:

Ասել, որ Հովիկ Հովսեփյանը «մութ կերպար է», կնշանակի չասել ոչինչ: Իհարկե, նրան շատերն են ճանաչում, եւ մարդկային շփումներում նա բավականին բաց է ու նույնիսկ համակրելի: Բայց ասել, թե ինչով է նա զբաղված «վերահսկողական գործառույթներից» ազատ ժամանակ, այնքան էլ հեշտ բան չէ: Դրանում կարելի է համոզվել անգամ պաշտոնական փաստաթղթերը ուսումնասիրելով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա գույքի ու եկամուտների հայտարարագրերի համաձայն, նա հսկայական ունեցվածքի տեր է: Նա միայն մի հողակտորի վաճառքից ստացել է 124 միլիոն դրամ: Որտեղից նրան այդքան թանկ հողակտոր՝ հայտարարագրերից չի երեւում: Թանկարժեք մեքենաները նրա հայտարարագրերի անբաժանելի մասն են կազմում: Բայց, մեղմ ասած, արտառոց դետալը ամենեւին էլ դա չէ:

Հովիկ Հովսեփյանը թերեւս ամենաշատ նվիրատվություն ստացած անձն է ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ: 2011 թվականին նա ստացել է 1.6 միլիոն դոլարի նվիրատվություն, 2012-ին՝ 250 հազար դոլարի, 2013-ին` 300 հազար դոլար, 2014-ին` 600 հազար դոլարի, 2015-ին 490 հազար դոլարի նվիրատվություն: Ընդհանուր առմամբ վերջին 5 տարիներին նա ստացել է 3 միլիոն 240 հազար դոլարի նվիրատվություն: Նշված հինգ տարիներին նա տարեկան 100 հազար դոլարի եկամուտ է ստացել տված փոխառություններից...: Այդքանը՝ միայն դոլարով եւ միայն ըստ պաշտոնական փաստաթղթերի:

Թե ինչի համար են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետին այդքան նվիրատվություններ արել, անհասկանալի է մնում: Մի խոսքով, Հովհաննես Հովսեփյանը ամբողջությամբ համապատասխանում է Սերժ Սարգսյանի պատկերացումներով գործող ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնին:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»

Տպել
6311 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը