ԸՕ-ն ընդդիմության հաղթանակն է. ակնարկում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը

04/03/2016 schedule22:21

- Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ էր նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը գաղտնի պահվում քաղաքական ուժերից  ու քաղհասարակությունից եւ հրապարակվեց միայն Վենետիկի հանձնաժողովի կայքից մեզ հասանելի դառնալուց հետո:

- Դա բավականին տարօրինակ հարց է, որովհետեւ խոսքը գնում է ոչ թե գաղտնի պահվելու մասին, այլ` մշակման փուլի մասին: Որեւէ օրենք հրապարակայնորեն չի մշակվում: Մշակողները իրենց գրասենյակներում այդ աշխատանքը կատարում են, ապա նոր հանրության եւ քաղաքական ուժերի դատին են ներկայացնում: Ինչը եւ արվել է: Հիմա է սկսվելու Ընտրական օրենսգրքի քննարկումը ե՛ւ քաղհասարակության հետ, ե՛ւ քաղաքական ուժերի հետ, եւ, ամենակարեւորը` Ազգային ժողովում իր օրինական ընթացակարգն է անցնելու: Այնպես որ, բոլորը համապատասխան լսումների ժամանակ հնարավորություն կունենան կարծիք հայտնելու, առաջարկություններ ներկայացնելու, իսկ խորհրդարանում ներկայացված ուժերը նաեւ`քվեարկելու: Այնպես որ, գաղտնի որեւէ բան չի կարող լինել:

- Նույն քաղհասարակությունն ու քաղաքական ուժերը ցանկանում էին մասնակցել հենց մշակման փուլին, որպեսզի իրենց առաջարկներն ու պահանջները ներառվեին: Դեռեւս փետրվարի 12-ին մի շարք ՀԿ-ներ հայտարարություն էին տարածել, որով մի քանի պահանջ էին ներկայացրել նոր ԸՕ նախագծում ներառելու համար: Դրանք բոլորը, կարծես թե, անտեսվել են, ինչո՞ւ:

- Մենք խոսում ենք ԸՕ նախագծի մասին, այսինքն` մի փաստաթղթի մասին, որը դեռեւս մեծ փոփոխությունների կարող է ենթարկվել Ազգային ժողովում քննարկումների ընթացքում: Այսինքն, գոնե ԱԺ- ում ներկայացված քաղաքական ուժերը, անհատ պատգամավորները, կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել, մտքեր արտահայտել եւ այլն: Ինչ վերաբերում է քաղհասարակությանը, նրանք դա կարող են անել համապատասխան լսումների ժամանակ, որը, եթե չեմ սխալվում, կազմակերպվելու է պետաիրավական հանձնաժողովի կողմից: Ինչ վերաբերում է նախկինում հնչած առաջարկներին՝ մանավանդ քաղաքական ուժերի կողմից, որեւէ մեկը չի խանգարում որեւէ քաղաքական ուժի սեփական ԸՕ նախագիծը ներկայացնել թե՛ հանրության դատին, եւ թե՛  համապատասխան ընթացակարգով ներկայացնել ԱԺ քննարկմանը: Եթե քաղաքական ուժերը համապատասխան մասնագիտական ռեսուրսներ չունեն, կամ ժամանակ ու եռանդ չունեն դա անելու, դա իրենց խնդիրն է:

- Պարոն Մարտիրոսյան, ո՞րն է խնդիրը, որ իշխող կուսակցությունը չի համաձայնում ընտրողների` ստորագրված ցուցակները հրապարակայնացնել:

- Խնդիրը երկու բանի մեջ է, նախ համարվում է, որ սա ընտրողների գաղտնի քվեարկության իրավունքի խախտում է, եւ միայն Հայաստանում չի այդպես համարվում: Եվ երկրորդ, Վենետիկի հանձնաժողովը բազմիցս այդ հարցի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել: Իսկ մենք փորձում ենք հնարավորինս ականջալուր լինել Վենետիկի հանձնաժողովի կարծիքներին եւ եզրակացություններին: Այնպես որ, այստեղ առանձնապես մի մեծ խնդիր չկա, ուղղակի ընտրողների քվեարկության գաղտնիության խախտում է, եւ համապատասխան հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել:

- Իսկ ինչով է բացատրում իշխող կուսակցությունը ընտրատեղամասերում լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակման կետը, այն լուրջ մտահոգություն է առաջացրել մարդկանց մեջ:

- Դա արդեն՝ երբ հեղինակները նախագիծը ներկայացնելիս լինեն համապատասխան հանձնաժողովում եւ լիագումար նիստում, այդ հարցը կարելի է ուղղել: Ես կարծում եմ, որ սրանք ավելի շատ տեխնիկական հարցեր են, քան քաղաքական, եւ որոշիչ նշանակություն չեն ունենա: Չեմ բացառում նաեւ, որ փոփոխության ենթարկվեն այդ դրույթները:

- Շատերի կարծիքով լրագրողների եւ դիտորդների թվի սահմանափակումը կարող է ազդել քվեարկության ընթացքի վրա եւ կրկին նվազեցնել վստահության մակարդակը:

- Չեմ կարծում, որ կարող է ազդել, որովհետեւ բավարար թվով անձինք են լինելու  տեղամասերում: Չկա ինչ-որ մի թիվ, որ կարելի է ասել, որ այս թվի առկայության դեպքում անպայման ամեն ինչ նորմալ է լինելու, սրանից ցածր`ոչ: Ամեն դեպքում նախագծի հեղինակներն իրենց  դիրքորոշումը կարտահայտեն: Եվ բոլորն իրենց կարծիքը կարող են արտահայտել: Էլի եմ ուզում կրկնել. նպատակ չկա ընդունել օրենսգիրք, որը լայն համաձայնության արգասիք չի լինելու:

- Կարո՞ղ եք մատնանշել նախագծում ընդգրկված այն դրույթները, որոնք կիրառելու դեպքում պետք է բարձրանա ընտրողների վստահությունը ՀՀ ընտրական պրոցեսի հանդեպ:

- Ես կտրականապես դեմ եմ եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին, հիմա էլ եմ դեմ եւ միշտ էլ դեմ եմ լինելու: Ցավոք, իշխանությունը փոխզիջումային տարբերակի գնաց: Մենք միշտ դեմ էինք դրան, բայց ընդդիմության  տասնամյակների պահանջը փաստորեն ընդունվեց որպես կոմպրոմիս: Ես որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, որպես իրավաբան, որպես քաղաքական գործիչ  եւ տարբեր երկրների ընտրական համակարգերն ուսումնասիրած մարդ, դրան դեմ եմ, որովհետեւ վստահ եմ, որ Հայաստանի համար դա այդքան էլ լավ համակարգ չէ: Ես կողմ եմ 100 տոկոսանոց մեծամասնական համակարգին, երբ ընտրողները գիտեն ում են ընտրում: Հիմա մենք ընդունելու ենք մի տարբերակ, որտեղ այնքան էլ պարզ չի լինելու, թե ով, ում, ինչպես է ընտրում: Բայց դա, կրկնում եմ, փոխզիջման արդյունք է եւ մեր ընդդիմադիր ուժերի տասնամյակների պահանջ: Առնվազն 20 տարվա պահանջ էր, որին իշխանությունը գնաց, այնպես որ` կապրենք, կտեսնենք:

- Խնդրում եմ նաեւ քաղաքացիներին  մատչելի ձեւով ներկայացնել մանդատների բաշխման կարգն ըստ այս նախագծի:

- Իմ նախորդ պատասխանից բխում է նաեւ այս հարցի պատասխանը, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի դեպքում ընտրողը միշտ չէ, որ հասկանում է, թե ինչպես բաշխվեցին մանդատները, ինչու այս կամ այն պատգամավորներն են ներկայացված խորհրդարանում, իսկ այն պատգամավորները, որոնց իրենք ճանաչում էին, ներկայացված չեն: Բայց դա հենց այս համակարգից բխող իրավիճակ է լինելու, այստեղ միտում չկա, ուղղակի այսպիսին է համամասնական ընտրակարգը, երբ դու ընտրում ես ցուցակ, եւ պարտադիր չի, որ այն պատգամավորները, ում անունները տեսնում ես, կամ ում ճանաչում ես, լինեն ներկայացված խորհրդարանում: Ավելի մասնագիտական պատասխանը շատ երկար կտեւի, որովհետեւ այն ոչ միայն իրավագիտական ու քաղաքական է, այլեւ մաթեմատիկական, որովհետեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ՝ նշանակում է քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ մաթեմատիկական կարողությունների օգտագործում` տարբեր բանաձեւերով:

- Այսինքն ընտրողները 2017 թվականին այդպես էլ մինչեւ վերջ լավ չեն հասկանա, թե ում են ընտրում:

- Դա այս համակարգի բնույթն է: Ոչ թե լավ չեն հասկանա, ցանկության դեպքում կհասկանան, բայց որ ինքը ինքնին խրթին համակարգ է, թեեւ ունի նաեւ իր առավելությունները, սա փաստ է: 

- Որոշակի մտահոգություններ կան նաեւ ընտրողների էլեկտրոնային գրանցման մասով արված նորարարությունից. սարք, որը ցույց է տալու ընտրողի նկարն ու կանաչ լույս է  վառելու, եթե այդ ընտողը դեռ չի քվեարկել: Ինչպե՞ս մարդիկ վստահ լինեն, որ  համակարգն այնպես չի ծրագրավորվի, որ որոշ ընտրողների դեպքում անընդհատ կանաչ լույս վառվի եւ կրկնաքվեարկությունը ի վերջո տեղի ունենա:

- Դա էլ ընդդիմության տարիների պահանջ է, հիմա դուք ընդդիմադիր թերթի ներկայացուցիչ եք, ավելի շատ պետք է ձեր գործընկերներին հարցնեք, թե ինչու էին իրենք տարիներ շարունակ պնդում, որ այդպես լինի: Հիմա այդպես է, էլի եմ կրկնում՝ փոխզիջումային լուծման արդյունքում: Վստահ եմ, որ նախագծի հեղինակները սպառիչ պատասխան կտան, թե ինչպես է աշխատելու այդ համակարգը, եւ բոլորը գոհ կլինեն:

- Անհասկանալի մնաց նաեւ գունավոր քվեաթերթիկների պահը: Ինչո՞ւ է այդպես արվում: Հասկանալի է, որ քվեաթերթիկները հաշվելու ընթացքում դա դրական կարող է դիտվել՝ հաշվի առնելով, որ այլեւս անհնար կլինի մի թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկը մյուս թեկնածուի տրցակի մեջ դնելը: Բայց ընտրատեղամասում գունավոր քվեաթերթիկների առկայությունը արդյոք չի՞ խախտում գաղտնիության սկզբունքը:

- Այստեղ, կարծում եմ, բոլորը ուրախ պետք է լինեն, որովհետեւ նախ քարոզչության առումով քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների գործը հեշտանում է: Հեշտ է քարոզել այսինչ գույնի օգտին, եւ այսինչ գույնի կամ գույների դեմ: Եվ ընտրողի համար պարզ կլինի՝ որ գույնին պետք է ինքը քվեարկի: Ընտրությունը չի գաղտնազերծվելու, ուղղակի մի քիչ աշխատատար է լինելու քվեարկողի համար, մի քանի քվեաթերթիկ է վերցնելու, մեկը ընտրի:

- Եվ վերջում, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի՝ օրեր առաջ «ՀԺ»-ին տված հարցազրույցից պարզ դարձավ, որ եվրոպական կառույցներն այնքան էլ ոգեւորված չեն Հայաստանում նոր ընտրական համակարգի ներդրման առումով, կարծում են, որ առնվազն ժամանակը չի ների լուրջ փոփոխություններ անելու համար: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կարծիքին, եւ ի՞նչ ակնկալիքներ կան Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից:

- Ես ծանոթ չեմ այդ հարցազրույցին, իսկ ինչին ծանոթ չեմ, չէի ցանկանա մեկնաբանել: Համենայնդեպս, Վենետիկի հանձնաժողովը այս առումով ամենակարեւորն է, որովհետեւ ամենամասնագիտացվածն է: Գործընթացը դեռ սկզբնական փուլում է: Բոլոր հարցերի պատասխանը շուտով կստանանք: Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է շահագրգռված լինեն, որպեսզի լայն համաձայնություն լինի ընտրական օրենսգրքի շուրջ եւ ընտրական այն գործընթացի շուրջ, որը բխելու է այդ օրենսգրքից:

Աննա Հակոբյան

Տպել
2885 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր