Մշտարթուն եւ աչալուրջ ՏՄՊՊՀ-ն մուտքի խոչընդո՞տ է գտել

05/03/2016 schedule17:07

«Հայկական ծրագրեր» ընկերության (ՀԾ) եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հակամարտությունը շարունակվում է:

Օրերս «ՀԾ» ընկերությունը բաց նամակ էր հրապարակել, որտեղ մանրամասն նկարագրել էր, թե ՏՄՊՊՀ-ն ինչպիսի գործողություններ է իրականացնում իրենց  դեմ: Պարզվում է, որ անցած տարվա ապրիլից հանձնաժողովը մանրակրկիտ ուսումնասիրում է այս ընկերության գործունեությունը, փորձում է պարզել, թե արդյոք այն ունի՞ շուկայում գերիշխող դիրք եւ արդյոք չի՞ չարաշահում այն: Ընդ որում հանձնաժողովը այնպիսի համառությամբ է ուսումնասիրում այս ընկերությանը, որ լցվում ենք հպարտությամբ. ահա, Հայաստանում կա մի մարմին, որը մշտարթուն ժամապահի պես կանգնած է եւ աչալուրջ հսկում է, որ Հայաստանում ոչ ոք չչարաշահի իր գերիշխող դիրքը, որ լինի ազատ տնտեսական մրցակցություն, որ ոչ մի գործարար հանկարծ արհեստական դժվարություններ չունենա այլոց հետ մրցակցելու գործում: Իրոք՝ հուզիչ պատկեր է ստեղծվում:

Խնդիրն այն չէ` «ՀԾ»-ն ունի՞ գերիշխող դիրք, թե ոչ: Դա պարզելու համար իրոք հսկայական աշխատանք է անհրաժեշտ, քանի որ գործ ունենք ծրագրավորմամբ զբաղվող ընկերության հետ: Հանձնաժողովի կիզակետում «ՀԾ»-ն հայտնվել է այն բանից հետո, երբ թանկացրել է իր ծառայությունների գինը: Ու հիմա հանձնաժողովը պահանջում է հիմնավորել, թե որն է եղել այդ թանկացման պատճառը: Իսկ որպեսզի դա պարզի, ՏՄՊՊՀ-ն ուզում է հաշվարկել, թե ինչ ինքնարժեք ունի համակարգչային այս կամ այն ծրագիր գրելը: Եթե չասենք դա անհնարին է, ապա առնվազն շատ դժվար է եւ ՏՏ ոլորտում ծառայությունների գները որոշվում են հենց մրցակցության միջոցով: Իսկ տվյալ շուկա մրցակցի մուտք գործելը որեւէ կերպ խոչընդոտելը ֆիզիկապես, տեխնիկապես եւ տեսականորեն անհնարին է: Դա շաքարավազի կամ բանանի շուկան չէ, որ մաքսայինի միջոցով ոչ մեկին չթողնես ապրանք ներկրի:

Երեկ ՏՄՊՊՀ-ն հրապարակավ պատասխանել է «ՀԾ»-ի տարածած բաց նամակին: «Հաշվի առնելով մասնավորապես այն, որ ծրագրային ապահովումների փոփոխություններ իրականացնելը տարբեր ընկերությունների համար կարող է լինել ծախսատար, եւ տնտեսվարողները, այլընտրանք չունենալով, կարող են ստիպված համաձայնվել ծրագրային սպասարկման ծառայությունների գների բարձրացումներին, Հանձնաժողովը սկսել է իրականացնել ուսումնասիրություն՝ գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով»,- մասնավորապես նշված է ՏՄՊՊՀ-ի պատասխանում: Էլի լցվում ենք հպարտությամբ, որ ունենք այսպիսի ՏՄՊՊՀ: Բայց... այստեղ գալիս է այն տխուր «բայց»-ը:

Բայց ինչո՞ւ այս նույն հանձնաժողովը, որ 10 ամիս շարունակ համառորեն հետապնդում է «ՀԾ»-ին, բոլորովին չի մտահոգվում, ասենք, շաքարի, բանանի, բենզինի եւ բազմաթիվ այլ ապրանքների գներով: Հանձնաժողովի երկարաշունչ պատասխանը կարդալիս շատ էինք ուզում գտնել այդ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի ամենասիրելի արտահայտությունը` «տվյալ շուկա մուտքի խոչընդոտներ չկան»: Այսպիսի պատասխան է տալիս Շաբոյանը ակնհայտորեն մոնոպոլիզացված շուկաների մասին հարցերին: Օրինակ, երբ Շաբոյանին հարցնում էինք, թե ինչու է Հայաստանում բանանը 970 դրամ այն դեպքում, երբ միեւնույն տնտեսական տարածքում գտնվող Ռուսաստանի Կրասնոդարի մարզում նույն բանանը վաճառվում է 350 դրամով, ու ոչ մի գործարար չի ներկրում այդ էժան բանանը, Շաբոյանը պատասխանում էր` «այդ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան»: Այսինքն, ով ուզի՝ կարող է ներկրել էժան բանան, բայց մեր գործարարները այնքան «տարօրինակ են», որ բանան ներկրելու գործը թողել են «Քեթրինի Միհրանին»: Երբ հարցնում էինք, թե այդ ինչպես է ստացվում, որ Ռուսաստանում մեկ կիլոգրամ շաքարավազը 250 դրամ է, իսկ Հայաստանում՝ 360 դրամ, Շաբոյանը էլի պատասխանում էր, թե «մուտքի խոչընդոտներ չկան»: Այս դեպքում էլ մեր գործարարները շաքարի բիզնեսը ինքնակամ թողել են Լֆիկ Սամոյին, երեւի: Նույնը նաեւ բենզինի եւ այլ ապրանքների մասին Շաբոյանի տված պարզաբանումների դեպքում:

Իսկ ինչո՞ւ Շաբոյանի կանտորան չի ուսումնասիրում` ծրագրային ապահովման շուկայում մուտքի խոչընդոտ կա՞, թե՞ ոչ: Համենայն դեպս ոչ ոք չի կարող ասել, թե ինքը կամ իր ընկերությունը ուզում է ծրագրեր գրել, բայց «Հայկական ծրագրեր» ընկերությունից վախենում է: Վախենում է, որ այդ ընկերության սափրագլուխները իրեն կծեծեն ու կսպանեն: Գուցե կա այդպիսի բան, չենք պնդում, բայց որ որեւէ մեկը առայժմ նման սարսափների մասին չի խոսել՝ դա հաստատ:

Իսկ ինչու ՏՄՊՊՀ-ն երբեք չի մտահոգվել, որ մոտ 3 միլիոն հայաստանցիները «այլընտրանք չունենալով, կարող են ստիպված համաձայնվել» գնել 30 տոկոսով թանկ շաքար, քան ռուսաստանցիները: Բա որ մեր բնակչությունն ու տնտեսվարողները «այլընտրանք չունենալով»՝ 40 տոկոսով ավելի թանկ բենզին են գնում, դա հանձնաժողովին չի՞ անհանգստացնում: Իսկ որ հայաստանյան ընտանիքներից շատերում երեխաները կարոտ են ամբողջ աշխարհում «շան ոտի հետ գնացող» բանանի համին, որովհետեւ մեզ մոտ այն մի քանի անգամ թանկ է, չի՞ մտահոգում հանձնաժողովին...:

Հայկ Գեվորգյան

Տպել
3902 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին