Լեւոն Մկրտչյանը հրաժարվել է Արմեն Աշոտյանի «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից

05/03/2016 schedule18:15

ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին ըստ էության նվիրված «Volksvagen touareg» մակնիշի ավտոմեքենայից եւ երթեւեկում է համեմատաբար էժան «Toyota camry»-ով: Հիշեցնենք, որ 2009 թվականին, երբ Աշոտյանը նոր էր ստացել կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը, կրթության ազգային ինստիտուտը նրան նվեր մատուցեց՝ թանկարժեք ջիփազգի մեքենայի տեսքով: Մամուլը գրեց, որ այդ «Volksvagen»-ն արժե 70 հազար ԱՄՆ դոլար: Իսկ կատարվածում կոռուպցիոն ռիսկեր տեսնողներին Արմեն Աշոտյանը շտապեց հակադարձել՝ ասելով. «Մեքենան ձեռք է բերվել ոչ պետական միջոցների, ոչ պետբյուջեի հաշվին: Այն ձեռք է բերել Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ն, որի գործերն ընթանում են այնքան հաջողությամբ ու այնքան լավ, որ ունի շահույթ, եւ իր շահույթից գնել է այդ մեքենան եւ նվիրել կրթության եւ գիտության նախարարությանը. դա ոչ մեկի սեփականությունը չէ, դա պետական է»:

Երեկ, երբ կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտ հանդիպեցինք Լեւոն Մկրտչյանին՝ ոչ այն ավտոմեքենան նստելիս, որը տարիներ շարունակ Արմեն Աշոտյանին էր սպասարկում, հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը: Նախարարը նկատեց, որ գերատեսչության ղեկավարների ծառայողական մեքենաների մակնիշները սահմանված են օրենսդրությամբ: 

- Այն ավտոմեքենան, որը տրամադրված էր պարոն Աշոտյանին, մենք կպահենք նախարարության տրամադրության տակ, եւ դա երեւի մեկ այլ պաշտոնյայի կսպասարկի, իսկ «Toyota camry» տիպի մեքենան, որը նախատեսված է նախարարների համար եւ որը արդեն կա կրթության եւ գիտության նախարարությունում, ես կվերցնեմ որպես իմ ծառայողական մեքենա: Այս «Toyota camry»-ից նախկին աշխատակազմի ղեկավարն է օգտվել, համարանիշը դեռ աշխատակազմինն է, սպասում ենք իրավաբանորեն ձեւակերպումներ անենք, որպեսզի վերադարձվի նախարարին:

- ԿԳՆ աշխատակազմի նոր ղեկավարի նշանակումը եղա՞վ:

- Այո, արդեն եղավ՝ նախկին աշխատակազմի ղեկավարի տեղակալն է՝ Նաիրի Հարությունյան: 

- Իսկ իրեն ի՞նչ ավտոմեքենա է սպասարկում:

- Պիտի նայենք, թե օրենքով ինչ ծառայողական մեքենա է հասնում: Այդտեղ ֆինանսական խնդիր ունենք: Առայժմ երեւի պարոն Աշոտյանի մեքենան կսպասարկի:

- Պարոն նախարար, իսկ ճի՞շտ եք համարում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն այս տեսակ թանկարժեք մեքենաներով երթեւեկեն՝ հաշվի առնելով երկրի...

- Այս մեքենան արդեն գործում է, իմ նախկին մեքենան եղել է «Nissan» մակնիշի: Պետական բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է սպասարկի միջին կարգի մեքենա: Սրանք միջին կարգի մեքենաներ են:

Տպել
12805 դիտում

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)