Մահացել է գրող, թատերագետ Սվետլանա Ավագյանը

06/03/2016 schedule16:10

Ութսունմեկ տարեկանում վախճանվել է գրող, լրագրող, թարգմանչուհի, թատերագետ, Հայաստանի գրողների միության անդամ Սվետլանա Ավագյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի գրողների միությունից:

Սվետլանա Ավագյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 26-ին, Թբիլիսիում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում՝ որպես ավագ խմբագիր։ Միաժամանակ, ավարտել է Մոսկվայի Հրատարակչությունների ինստիտուտի բարձր որակավորման դասընթացը։ Ս. Ավագյանի թարգմանությունների շնորհիվ ռուս ընթերցողը ծանոթացել է հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններին, որոնք տպագրվել են ինչպես մոսկովյան տարբեր հանդեսներում, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, այնպես էլ առանձին գրքերով։ Հանրապետական թերթերում տպագրվել են հայ արվեստագետներին նվիրված նրա բազմաթիվ հոդվածները, ակնարկները, հարցազրույցները։ Հրատարակել են նաև «Ակնթարթներ և հավերժություն», «Մենակություն», «Տարբեր ճակատագրերում», «Միայն տասը» հուշագրությունները։ 2010 թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ Սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակին։

Հմուտ թարգմանչուհու, գրական-մշակութային անխոնջ աշխատավորի, նուրբ հոգու տեր մտավորականի հիշատակը վառ կմնա նրան ու նրա վաստակը ճանաչողների, գործընկերների ու մտերիմների սրտերում:

Սվետլանա Ավագյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 7-ին, ժամը 18.00-ին, Մաշտոցի պողոտա 48, բն. 4 հասցեում, հուղարկավորությունը՝ մարտի 8-ին, ժամը 14.00-ին, նույն հասցեից:

Տպել
1421 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին