Որտեղի՞ց գտնի ընդդիմությունը ընդդիմադիր ասորի կամ եզդի իր ցուցակներում ընդգրկելու համար

07/03/2016 schedule13:26

Կառավարության կողմից արդեն հաստատված եւ Ազգային ժողով ուղարկված նոր Ընտրական օրենսգրքի նախագծով խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար պարտադիր է դարձել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդգրկումը համամասնական ցուցակներում:

Ինչպես հայտնի է, խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայությունը փոփոխված Սահմանադրության պահանջն է: Այս պահանջը բավարարելու համար Ընտրական օրենսգրքի նախագծի 84-րդ`«Կուսակցությունների դաշինքների համապետական եւ տարածքային ընտրական ցուցակները» հոդվածի 4-րդ կետով սահմանվում է.

«Կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկվում են ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները»: Համապետական ընտրական ցուցակը, ինչպես նշված է օրենքում, բաղկացած է երկու մասից, 1-ինը մեծ ցուցակն է, որտեղ կարող է ընդգրկվել մինչեւ 300 թեկնածու, եւ երկրորդը`ազգային փոքրամասնությունների ցուցակը: Նույն կետը նաեւ սահմանում է, որ «յուրաքանչյուր ազգային փոքրամասնությունից կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի երկրորդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան 2 ներկայացուցիչ եւ ոչ ավելի, քան 4 ներկայացուցիչ»:

Հայաստանում վերջին`2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ առավել մեծ թվով բնակչություն ունեցող ազգային փոքրամասնություններն են եզդիները` 35 հազար 272 բնակչությամբ, ռուսները` 11,862, ասորիները` 2,769  եւ  քրդերը` 2,131:  Այսինքն, եթե սույն օրենքի նախագիծն ընդունվի այս տեսքով, նշանակում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող  բոլոր կուսակցությունները վերոնշյալ չորս համայնքներից  պետք է նվազագույնը 8 ներկայացուցիչ ունենան ցուցակներում:  

Որոշ քաղաքական գործիչներ եւ փորձագետներ մեծ վտանգ են տեսնում ԸՕ այս պահանջի մեջ: Նրանց գնահատմամբ, դա կարող է դառնալ անցանկալի ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունն այս ընտրություններում խոչընդոտելու ամենակարճ ճանապարհը: Ազգային փոքրամասնությունները բավականին խոցելի շերտ են ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բոլոր երկրներում: Բնակչության այս հատվածը գրեթե երբեք չի ըմբոստանում գործող իշխանությունների դեմ, հիմնականում զգուշավոր է լինում եւ առնվազն լոյալ դիրք պահպանում կառավարության հանդեպ:  Մեր հարցին, կարո՞ղ եք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ հիշել որեւէ եզդի հրապարակային ընդդիմադիր գործիչ,  «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին կարճ պատասխանեց. «Չի եղել»: 

Հայաստանի ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայիլովը նույնպես չկարողացավ հիշել. «Ճիշտն ասած, որպես այդպիսին, ես չեմ հիշում, ընդդիմադիր դժվար թե հիշենք, որ եղած լինի, պրոիշխանական բոլորս ենք (ծիծաղում է)»: Հարցին, թե այդ դեպքում որտեղից են ընդդիմադիր կուսակցությունները գտնելու ասորիներ, որպեսզի ընդգրկեն իրենց ցուցակներում, Միխայիլովը պատասխանեց, որ հավանական է՝ նրանք, ովքեր կուզենան անպայման խորհրդարան մտնել, փորձեն դա անել նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակների միջոցով: Սակայն հնարավոր է նաեւ չգտնվեն այդպիսիք:

Այսինքն, կոնկրետ ընդդիմադիր կուսակցությունների համար արդեն բարդ առաջադրանք է նույնիսկ ազգային փոքրամասնությունների մեջ գտնել պահանջված թվով մարդ իրենց ցուցակներում ընդգրկելու համար: Իսկ եթե որեւէ ընդդիմադիր քաղաքական գործիչ երբեւէ հայտարարած լինի, որ, ասենք, Արեւմտյան Հայաստանի հողերի վրա քրդական պետություն կառուցելն անթույլատրելի է, կամ կարծիք հայտնած լինի, որ Ռուսաստանը անեքսիայի է ենթարկել ուկրաինական շրջանները, քրդական եւ ռուսական համայնքները կարող են պարզապես որոշում կայացնել, որ նշված քաղաքական գործչի կուսակցության ցուցակում իրենց համայնքից որեւէ մեկը չպետք է լինի, եւ վերջ: Այդ դեպքում տվյալ կուսակցությունը պարզապես կզրկվի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր զրույցում  ասաց. «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների`ցուցակում ընդգրկվելը օրենքի  պարտադիր պահանջ է, որպեսզի հնարավոր լինի սահմանադրական համապատասխան դրույթը ապահովել»: Սակայն կուսակցությունների ցուցակներում ընդգրկվելը միակ ճանապարհը չէ, որով հնարավոր է այս պահանջը կատարել: Իրենք, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն էլ բավական քննադատաբար են վերաբերվում ԸՕ այս դրույթին, եթե չասենք` ընդհանրապես համաձայն չեն այս տարբերակի հետ:

«Մենք չէինք ուզենա, որ քաղաքականացվեր ազգային փոքրամասնությունների՝ խորհրդարանում ընդգրկվելը: Կան այլ տարբերակներ, ինչպես Իրանում եղավ, որտեղ  հայ եւ ասորի պատգամավորները ընտրվեցին մեջլիսում: Եթե այդ տեղերը տրված են ազգային փոքրամասնություններին, ուրեմն պետք է համապատասխան մեխանիզմ ստեղծվի, թե ինչպես նրանք նորմալ ձեւով ընտրվեն այդ տեղերում, ոչ թե այս կամ այն քաղաքական կուսակցության ցուցակով գնան»,- մեր զրույցում ասաց ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայիլովը:

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատրաստվում են Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ խոսել իրենց վերապահումների մասին եւ առաջարկել այլ տարբերակ կիրառել: Բայց նաեւ նշում են, որ իրենց առաջարկությունները չանցնելու դեպքում, պետք է ադապտացվեն եւ մասնակցեն ընտրություններին կուսակցությունների ցուցակներով: Չի բացառվում, սակայն, որ լինեն ընդդիմադիր կուսակցություններ, որոնք նաեւ իշխանության «աջակցությամբ» չկարողանան անցնել այս ադապտացիան, եւ պարզվի, որ Հայաստանում Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջող ոչ մի ասորի, եզդի, ռուս կամ քուրդ չկա, որ ընդգրկվի նման նպատակ ունեցող որեւէ կուսակցության համամասնական ցուցակում:

Տպել
2011 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր