Մեկ տարի գողացել եք. հետ տվեք մեր փողերը

08/03/2016 schedule17:39

Այս տարվա փետրվարին հարկերի հավաքագրման պաշտոնական տվյալները դեռ չեն ամփոփվել: Սակայն, մեր տեղեկություններով, այդ ամսին եւս պետական բյուջե նկատելիորեն ավելի քիչ հարկ է հավաքագրվել, քան սպասվում էր:

Հարկահավաքման խնդիրը վերջին շրջանում բավականին լուրջ է: Այնքան լուրջ, որ ՀՀ կառավարությունը ակնհայտ ապօրինության էր դիմում «մի երկու կոպեկ» ավելի հավաքելու համար: Խոսքը, իհարկե, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ԵՏՄ երկրներից եւ առաջին հերթին Ռուսաստանից ներկրվող ավտոմեքենաներից ավելացված արժեքի հարկի գանձման մասին է: Ավելի քան մեկ տարի մարդկանցից ապօրինի հարկ են գանձել: Թե որքան, մինչ օրս որեւէ պաշտոնյա չի բարձրաձայնել: Կառավարությունն էլ իմացել է, որ այդ հարկի գանձումը ապօրինի է, բայց շարունակել է գանձել ու գանձել:

Թերեւս պատահական չէ, որ հենց անցած տարվա սկզբից ՀՀ մաքսային կոմիտեն դադարեց հրապարակել Հայաստանի արտաքին առեւտրին վերաբերող մանրամասն տեղեկանքները: Դրանցից մեկն էլ հենց ավտոմեքենաներին ներկրմանն էր վերաբերում: Մինչեւ 2015 թվականը յուրաքանչյուր եռամսյակը մեկ մաքսայինի պաշտոնական կայքէջում հրապարակվում էր «Արտաքին առեւտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ» տեղեկանքը: Դրանում մանրամասն նշված էր, թե քանի հատ ավտոմեքենա է ներկրվել, դրանից ընդհանուր առմամբ որքան գումար է մուտքագրվել պետբյուջե, ներկրված ավտոմեքենաներից քանիսն է ներկրվել ՌԴ-ից եւ դրանից որքան գումար է գանձվել:

Այսպես. 2014 թվականին Հայաստան է ներկրվել 46 հազար 475 հատ ավտոմեքենա, եւ այդ ներկրումներից ՀՀ պետբյուջեն մաքսատուրքի եւ ԱԱՀ-ի գծով ստացել է ավելի քան 45 միլիարդ դրամ: Այդ քանակության մեջ ՌԴ-ից ներկրված ավտոմեքենաների թիվը եղել է ընդամենը 1881 հատ եւ գանձվել է 1 միլիարդ 347 միլիոն դրամ: Այսպիսի տեղեկանքներ հարկային ծառայությունը պարտաճանաչորեն հրապարակում էր 2001 թվականից սկսած: 2015-ից այն այլեւս չի հրապարակվում: Ուստի հնարավոր չէ ասել, թե կոնկրետ Ռուսաստանից որքան ավտոմեքենա է ներկրվել, եւ դրանից պետական բյուջե որքան ապօրինի գումար է գանձվել:

Հնարավոր չէ նաեւ նախկին ծավալները հիմք ընդունելով՝ մոտավորապես հաշվարկել, թե որքան ապօրինի հարկ է գանձվել մեր քաղաքացիներից: Ըստ որոշ դիտարկումների, եթե մինչեւ 2015թ. ՌԴ-ից ներկրվող մեքենաների թիվը եղել է ընդհանուրի 2-3 տոկոսը, ապա 2015 թվականին պատկերը կտրուկ փոխվել է: ՌԴ-ից ներկրվող մեքենաների մասնաբաժինը ընդհանուրի մեջ կտրուկ աճել է:

Այդ են վկայում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտնի հեռուստաելույթում մատնանշված որոշ թվեր: «...նախորդ տարի 44-45 միլիարդի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից»,- ասել էր փոխնախարարը: Նա ուզում է ասել, որ նախորդ տարի մեքենաների ներմուծումից բյուջեն ստացել էր 44-45 միլիարդ դրամ, իսկ անցած տարի` 22 միլիարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները համահունչ են փոխնախարարի մատնանշած ցուցանիշների հետ:

Ըստ այդմ, 2014 թվականին Հայաստան էր ներկրվել  347 միլիոն դոլարի տրանսպորտային միջոց, իսկ 2015-ին` ընդամենը 196 միլիոն դոլարի: Նվազումը մոտ 44 տոկոս է: Նույնքան էլ նվազել են ներմուծումից գանձվող հարկերը: Եվ կարեւորագույն հարցը, որ մնում է, այն է, թե այդ 22 միլիարդ դրամից որքանն է գանձվել ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաներից եւ որքանը՝ երրորդ երկրներից: Եվ դրանից պարզ կդառնա, թե կառավարությունը որքան է գողացել մեր քաղաքացիների գրպանից եւ որքան պետք է վերադարձնի, եթե պետական մակարդակով խաբված ու թալանված քաղաքացիները հանկարծ որոշեն օրենքով սահմանված կարգով դիմել դատարաններ եւ հետ ստանալ իրենց գումարները: Կարող է այնպես ստացվել, որ կառավարությունը ստիպված լինի մինչեւ 5-6 միլիարդ դրամ գումար վերադարձնել:

Առաջին հայացքից կառավարությունը մի տեսակ խղճահարություն է առաջացնում` դե բյուջեն չէր հավաքվում, նրանք էլ դիմել էին նման «շուստրիության»: Բայց դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում ԵՏՄ-ն, ըստ էության, փոխհատուցել է Հայաստանի արտաքին առեւտրում տեղի ունեցած աշխարհագրական փոփոխությունը: Այսպես. 2015 թվականին մաքսատուրքի գծով մեր պետական բյուջեն ստացել է 61.5 միլիարդ դրամ այն դեպքում, երբ 2014 թվականին այդ հարկատեսակով ստացվել էր ընդամենը 48.4 միլիարդ դրամ:

Այլ կերպ ասած, չնայած ներմուծումների ծավալների կտրուկ անկմանը, մեր պետբյուջե 27 տոկոսով ավելի գումար էր մտել: Եվ դա ամբողջությամբ՝ ԵՏՄ-ի շնորհիվ: Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ի մաքսային մուտքերի «Ընդհանուր կաթսայից» Հայաստանը որպես մաքսատուրքի նվազման փոխհատուցում ստացել էր վերը նշված 61.4 միլիարդից 53.4 միլիարդը: Բայց դա բավարար չէր մեր կառավարությանը եւ այն որոշել է ձեռքի հետ էլ մի քանի միլիարդ «քցել» մեր քաղաքացիներին: Հույս ունենալ, որ կառավարությունը ազնվություն եւ պարկեշտություն կցուցաբերի եւ իր կամքով կվերադարձնի այդ գումարը, չի կարելի: Ով-ով, բայց մեր քաղաքացիները շատ լավ են պատկերացնում կառավարության ու ընդհանրապես իշխանությունների պարկեշտության չափը:

Տպել
4514 դիտում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե