Ընտրողների ստորագրված ցուցակները բացեն, որ ի՞նչ լինի, իշխանափոխությո՞ւն

08/03/2016 schedule21:20

Նոր Ընտրական օրենսգրքի ամենավիճելի խնդիրներից մեկը, եթե ոչ ամենավիճելին, շարունակում է մնալ քվեարկած ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնացման հարցը:

Ընդդիմությունը տարիներ շարունակ փորձում է հասնել նրան, որ ստորագրված ցուցակների վրայից հանվի գաղտնիության քողը, որը սահմանվում է Ընտրական օրենսգրքով: Ըստ տարբեր գնահատականների, ընտրողների ցուցակում ՀՀ-ում դե ֆակտո չբնակվող՝ 600-700 հազար ընտրողի անուն կա, եւ  իշխանությունը սա օգտագործում է ընտրակեղծիքներ կազմակերպելու համար, եւ միայն ստորագրված ցուցակների հրապարակայնացմամբ հնարավոր կլինի փարատել այս կասկածները:  Իշխանությունը, սակայն, անհողդողդ է: Նոր ԸՕ նախագծի 13-րդ հոդվածով նույնպես արգելվում է այդ ցուցակներից «լուսապատճեններ հանել, որեւէ եղանակով արտատպել, լուսանկարել եւ տեսանկարահանել»: Դեռ անցյալ շաբաթ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ո՞րն է խնդիրը, որ իշխանությունն այդպես համառորեն չի ցանկանում հրապարակայնացնել ստորագրված ցուցակները, ասել էր, որ Վենետիկի հանձնաժողովը բազմիցս այդ հարցի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել, իսկ իշխանությունը փորձում է հնարավորինս ականջալուր լինել Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին: Նախօրեին էլ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը նոր Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի կազմում էր, «Արմենիա TV»-ի եթերից նույն հարցին պատասխանելով՝ հղում արեց Սահմանադրական դատարանի որոշմանը: Խոսքը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ ԱԺ 29 պատգամավորների դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին է: Պատգամավորները վիճարկում էին ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնացումն արգելող ԸՕ մի շարք կետերի Սահմանադրությանը համապատասխանությունը, քանի որ գտնում էին, որ դրանք հակասում են տեղեկություններ փնտրելու և ստանալու` մարդու հիմնարար իրավունքներին:  Այն ժամանակ ՍԴ-ն որոշում կայացրեց, որ նշյալ հոդվածները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, այսինքն` ընտրողների ստորագրած ցուցակները պետք է գաղտնի մնան:  ՍԴ-ն նույնպես իր այս որոշումը հիմնավորեց հղում անելով Վենետիկի հանձնաժողովի որոշ փաստաթղթերի:

Մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք. ցուցումներ եւ բացատրական զեկույցին» որում շեշտվում է. «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», «...քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի փորձագետները  ՀՀ սահմանադրական հանրաքվեի մասին զեկույցում անդրադարձել են սույն խնդրին եւ  բերել են միջազգային այլ իրավական  հիմնավորում, որը ստորագրված ցուցակների հրապարակայնացման օգտին է: «Նշումներ արված ընտրացուցակները հանրային ստուգմանը մատչելի դարձնելը արգելված չէ միջազգային իրավունքով»,-նշվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում, որտեղ հղում է արվում ՄԱԿ-ի 1966թ. միջազգային դաշնագրի 2011 թվականի Ընդհանուր մեկնաբանությանը: Բերվում է նաեւ Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ ստորագրված ցուցակները հրապարակվում են:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, մեր զրույցում մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասաց, որ իշխանությունների վարքագիծը հաստատում է այն կասկածները, որ գոյություն ունեն այդ ցուցակների հետ կապված: «Փաստորեն  ընտրակեղծարարության գործիքը  թաքնված է ընտրողների ստորագրված ցուցակներում: Ու ինչքան էլ իշխանություններն ասում են, որ ընդամենը մեր ենթադրություններն են, թե ցուցակներն ուռճացված են, իրենց վարքագիծը եւ ամեն անգամ այդ ցուցակները ագրեսիվ պաշտպանելը հակառակն են ցույց տալիս»,-ասում է Տիգրանյանը: Վերջինս նաեւ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նոր օրենքով նախատեսվող ընտրողի էլեկտրոնային գրանցման կտրոնը նույնպես ենթակա չէ ո՛չ տեսանկարահանման, ո՛չ լուսանկարահանման: Հիշեցնենք, նոր ԸՕ-ով տեղամասում ընտրողը էլեկտրոնային եղանակով գրանցվում է. էկրանին երեւում է նրա նկարն ու կանաչ լույս է վառվում, այն դեպքում, եթե նա դեռ չի քվեարկել՝ սարքը թողարկում է քվեարկության մասնակցության կտրոն, որը հանձնելով հանձնաժողովի անդամին, ընտրողը նրանից ստանում է քվեաթերթիկը: Ի դեպ նախագծում չի նշվում, թե քվեարկության կտրոնների հետ հանձնաժողովի անդամներն ինչպես պետք է վարվեն, դնելու են դարակու՞մ, ծրարի մե՞ջ, առանձին արկղու՞մ: Նշվում է միայն, որ հաշվարկի ժամանակ դրանք նույնպես պիտի հաշվվեն:

Այսպիսով, նոր  Ընտրական օրենսգիրքը մտնում է քննարկումների փուլ, բայց արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունները ամեն ինչ անելու են ստորագրված ցուցակների հրապարակայնացումը թույլ չտալու համար: Բանավեճն, ընդ որում, տեղափոխվում է միջազգային հարթակ, Վենետիկի հանձնաժողովն ընդդեմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ՄԱԿ-ի: Մյուս կողմից, սա այն դեպքն է, երբ ասվում է՝ մարդու մտքին տեղ լինի: Հարեւան Վրաստանում, օրինակ, նույնիսկ առանց ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնացման լուծեցին ուռճացված ընտրացուցակների հարցը: Այնտեղ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության որոշմամբ կազմվեցին խմբեր, որոնցում ներգրավված էին պետական մարմնի, ընդդիմության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Այս խմբերը երկրով մեկ անցան տուն առ տուն եւ մաքրեցին իրենց ընտրացուցակները երկրում փաստացի չբնակվող քաղաքացիներից: Բայց այստեղ կա մի փոքր, շատ փոքր հանգամանք. Վրաստանում 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցությունը: Իշխող «Միասնական ազգային Շարժումը» պարտություն կրեց, եւ փորձագետների գնահատմամբ՝ դա տեղի ունեցավ այդ թվում նաեւ ընտրացուցակները մաքրելու հետեւանքով:

Աննա Հակոբյան

Տպել
2052 դիտում

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին