Նախընտրական հավանական վերադասավորումներ. ով ում կմիանա 2017-ին

09/03/2016 schedule21:47

2017 թվականի ապրիլին սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի քաղաքական դաշտում վերաձեւավորումներ են սպասվում:

Սա որոշ չափով պայմանավորված է Սահմանադրության փոփոխման արդյունքում  կառավարման խորհրդարանական համակարգին անցնելով եւ նոր Ընտրական օրենսգրքի պահանջներով: Մյուս կողմից, սակայն, հերթական համապետական ընտրություններից առաջ քաղաքական դաշտը այսպես թե այնպես պետք է վերաձեւավորվեր:

Հիշեցնենք, որ 2012 թվականի ընտրություններից հետո մի շարք հայտնի իրադարձությունների արդյունքում շատ քաղաքական ուժեր կորցրին իրենց գործունակությունը, որոշները տրոհվեցին, եւ նրանց գոյությունն անգամ վտանգի տակ է: Այս ընթացքում նաեւ ստեղծվեցին նոր քաղաքական ուժեր, որոնք քաղաքական կյանքում լուրջ դերակատարում ստանձնելու հայտ ներկայացրին եւ հավակնում են դառնալ հետագա խմորումների առանցքը: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներսում մի շարք կարեւոր հարցեր լուծելով, Սերժ Սարգսյանը զուգահեռաբար փորձում է իր համար կառավարելի դարձնել նաեւ ընդդիմադիր ճակատում հնարավոր բոլոր պրոցեսները: Դրա համար նա օգտագործում է ամենատարբեր եղանակներ՝  սկսած նոր կուսակցությունների ստեղծումից, մինչեւ տարբեր կուսակցություններում  իր համար վստահելի մարդկանց ներդնելու փորձերը: Ըստ իշխանական աղբյուրների՝ Սերժ Սարգսյանի նպատակը միայն նոր խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելը չէ: Նա ցանկանում է պրոցեսները տանել այն ուղղությամբ, որ փոքրամասնությունը նույնպես «կայուն» լինի: Մեծամասնությունը, ինչպես հայտնի է, ունենալու է մանդատների 54 տոկոսը: Ըստ Ս. Սարգսյանի մտահղացման,  մնացած 46 տոկոսը պետք է բաշխվի ոչ թե  5 տարբեր կուսակցությունների, այլ եթե ոչ 1-2, ապա առնվազն՝ երկու խոշոր դաշինքների միջեւ:

Սարգսյանի մերձավորների բնորոշմամբ, սույնով նա ցանկանում է նոր որակ բերել Հայաստանի քաղաքական համակարգ, ինչպես նշում էր փետրվարի 12-ի իր ելույթում: Ենթադրվում է, որ քաղաքական մեծամասնության հարցը լուծված է Դաշնակցության հետ ՀՀԿ-ի համագործակցությամբ, ավելին՝ քաղաքական շրջանակներում չեն բացառում նաեւ, որ Արթուր Բաղդասարյանի նորաստեղծ «Հայկական վերածնունդը» այս իմաստով պահուստային տարբերակ է Սերժ Սարգսյանի համար: Այսինքն, ընտրությունների արդյունքներով միահեծան կայուն մեծամասնություն կազմելու համար բավարար ձայն չհավաքելու պարագայում, ինչը իրենք՝ ՀՀԿ-ականները շատ լավ գիտեն, որ ռեալ չէ, ՀՀԿ-ն կմիավորվի այս ուժերի հետ եւ կստանձնի երկրի կառավարումը: Իրավիճակը շատ ավելի անկանխատեսելի է ընդդիմության դաշտում: Արդյոք այստեղ կա՞ն նախադրյալներ նախընտրական դաշինքներ ձեւավորելու համար:

Մեր զրույցը մի շարք ընդդիմադիր կուսակցությունների լիդերների հետ ցույց տվեց, որ այստեղ գործընթացները ընդամենը սաղմնային վիճակում են: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեր հարցին, թե ի՞նչ նախընտրական դաշինքներ են հնարավոր 2017 թվականի ընտրություններից առաջ, պատասխանեց. «Նախընտրական դաշինքների մասին այս պահին դժվար է խոսել: Մի նախընտրական դաշինքը՝ իշխանականը, արդեն կա, դա Հանրապետական- ՀՅԴ դաշինքն է: Ես չեմ կարծում, իհարկե, որ նրանք միասնական մեկ ցուցակով կգնան ընտրությունների, ՀՅԴ-ի համար միշտ սկզբունքային է եղել ընտրություններին առանձին մասնակցելը, եւ քաղաքական-գաղափարական մեսիջների իմաստով բացարձակ անհասկանալի կլինի, եթե նրանք միասնական ցուցակով գնան, բայց դա իրենց խնդիրն է: Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի հնարավոր դաշինքներին, ապա այս պահին կարող եմ ասել, որ Բարգավաճ Հայաստանը հակված է ընտրություններին որեւէ դաշինքով չմասնակցել: Չնայած քաղաքականության մեջ կատեգորիկ ասել, որ հնարավոր չէ որեւէ դաշինք, իհարկե ճիշտ չի լինի, բայց այս պահին մեր հակվածությունն է ընտրություններին մասնակցել առանձին»:

Ըստ Զոհրաբյանի, հնարավոր դաշինքների մասին ավելի առարկայական կարելի կլինի խոսել սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց մի բան պարզ է, որ որոշ քաղաքական ուժեր 2017-ին ձեւավորվող խորհրդարանում տեղ չեն ունենա. «Այս պահին ես իհարկե անուններ չեմ ուզում տալ, կարծում եմ, բոլորի համար տեսանելի է, թե ընդդիմադիր դաշտում որ քաղաքական ուժերն են, որ կորցրել են հանրային վստահության ռեսուրսները, եւ որ քաղաքական միավորներն են, որ շարունակում են վայելել հանրային աջակցությունը»,-ասաց Զոհրաբյանը: Այն քաղաքական ուժերը, որոնց մասին ակնարկում է ԲՀԿ նախագահը, բնականաբար, չեն կիսում նրա կարծիքը եւ ուղիներ են որոնում հակառակն ապացուցելու համար: ՀԱԿ-ն, օրինակ, արդեն, կամ ավելի ճիշտ՝ հերթական անգամ, հայտարարություններ է անում ընդդիմադիր դաշտի հնարավոր միավորման վերաբերյալ: Ճիշտ է, առայժմ խոսքը  միայն ԸՕ նախագծի դեմ պայքարի շուրջ միավորման մասին է: Ըստ քաղաքական շրջանակներում պտտվող շշուկների, չի բացառվում, որ ի վերջո ՀԱԿ-ը, «Ժառանգություն» ու «Նոր Հայաստանը» խորհրդարանի ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշում կայացնեն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչպես արդեն հայտարարվել է, նույնպես չի պատրաստվում  դաշինքով գնալ ընտրությունների, իսկ նորաստեղծ «Լուսավոր Հայաստանը», ընդհակառակը՝ չի բացառում համագործակցությունն այլ կուսակցությունների հետ:

Այսինքն, այս պահին ուրվագծվում է հետեւյալ պատկերը. 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխանական հնարավոր դաշինքը կկազմեն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, նախկին ՕԵԿ, ներկայում «Հայկական վերածնունդն» էլ որպես «զապաս»՝ իր մշտական դերի մեջ: Ընդդիմադիր դաշտում չի բացառվում նախընտրական դաշինք՝ ՀԱԿ, Ժառանգություն, «Նոր Հայաստան» կոնֆիգուրացիայով: Դաշինքների գաղափարը մերժում է երկու ուժ՝ ԲՀԿ-ն եւ ՔՊ-ն, եւ դաշինքներին հակված է մեկ առանձին ուժ՝ «Լուսավոր Հայաստանը»: Ըստ մեր աղբյուրների,  սակայն, «Լուսավոր Հայաստանը» չի միանա ՀԱԿ-ի դաշինքին, քանի որ նորաստեղծ այս կուսակցությունում համարում են, որ հնացած քաղաքական հռետորաբանությամբ կուսակցություններին միանալն իմաստ չունի:

Աննա Հակոբյան

Տպել
2082 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել