Աբսուրդ. «Գազպրոմը» լրացուցիչ եկամուտներ է ստացել, բայց վնասներ է կրել

10/03/2016 schedule11:30

ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված հայտնի գազային պայմանագրում փոփոխություններ կատարելու հարցը:

Ըստ այդ փոփոխությունների՝ այս տարվա առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ստացած լրացուցիչ եկամուտը թողնվելու է ընկերությանը: Եթե այս փոփոխությունը չկատարվեր, ապա այդ լրացուցիչ եկամուտը պետք է գնար «Գազպրոմ Արմենիայի» միակ բաժնետիրոջը` ռուսական «Գազպրոմին»: Իրավիճակը, ճիշտն ասած, բավականին աբսուրդային է եւ դա երեւում է տվյալ հարցի շուրջ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած հիմնավորումներում:

«Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունով նախատեսվում է 2016թ.  առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության լրացուցիչ  ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ  դրամի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման եւ «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ակտիվներում ներդրումների հետգնման ապահովման նպատակով: Հարկ է նշել, որ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչը իր հերթին կանդրադառնար նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- նշված է այդ հիմնավորման մեջ:

Ուրեմն ինչ է ստացվում: «Գազպրոմ Արմենիան «լրացուցիչ», այսինքն չնախատեսված եկամուտներ է ունեցել: Բայց միեւնույն ժամանակ՝ լրացուցիչ, այսինքն սպասվածից ավելի եկամուտ ունենալու պարագայում վնասներ է ունեցել, որոնք փակելու համար կարող է սակագինը բարձրացնելու կարիք լիներ: Այլ կերպ, քան աբսուրդ, սա դժվար է նկարագրել: Ինչպես կարող է լրացուցիչ եկամուտներ ստացած ընկերությունը լրացուցիչ վնասներ կրել:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Անցած տարվա հունվարի 1-ից «Գազպրոմը» Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը 189 դոլարից իջեցրեց 165 դոլարի: Դա, ինչպես ներկայացվում էր այն ժամանակ, արվեց այն նպատակով, որ դրամի 14 տոկոսանոց արժեզրկումը չազդի բնակչությանը մատակարարվող գազի սակագնի վրա: Ու դրա շնորհիվ բնակչությունը ինչպես վճարում էր յուրաքանչյուր խմ գազի դիմաց 156 դրամ, այդպես էլ շարունակեց: Բայց մնաց մի հարց, որի պատասխանը մինչ օրս պաշտոնապես չի տրվում: Խնդիրն այն է, որ բացի բնակչությունից, Հայաստանում գազ են սպառում նաեւ այլք` էներգետիկան, գազալցակայանները, արդյունաբերությունը...: Իսկ խոշոր սպառող հանդիսացող այդ ձեռնարկություններին վաճառվող գազի սակագինը որոշվում է դոլարի փոխարժեքով: Վերջիններս ինչպես վճարում էին 272 դոլար, այդպես էլ շարունակում են վճարել, չնայած ռուսական գազի գինը էականորեն նվազել էր:

Ու հետաքրքիրն այն է, որ «Գազպրոմ Արմենիան» չտուժեց բնակչությանը վաճառվող գազի սակագնի անփոփոխ մնալուց, բայց շահեց խոշոր սպառողներին վաճառվող գազի գնի անփոփոխ մնալուց, քանի որ այդ խոշորները վճարում են դոլարի համարժեքով: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այդ «խոշորների» սպառած գազի ծավալները էականորեն գերազանցում են «փոքր» սպառողների օգտագործած գազի ծավալներին, այսինքն ներքին շուկայում դոլարով վաճառած գազի ծավալները շատ ավելի մեծ են, քան դրամով վաճառածը: Իսկ դա նշանակում է, որ որքան էլ վերջին շրջանում արժեզրկված լինի դրամը, միեւնույն է` «Գազպրոմ Արմենիան» մեղմ, շատ մեղմ ասած՝ «լրացուցիչ» եկամուտներ է ստացել: Թե որքան է կազմել այդ եկամուտը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գաղտնիք է պահում, կամ առնվազն չի հրապարակում: Թերեւս այն պատճառով, որ դա բավականին տպավորիչ թիվ է կազմում:

Մի խոսքով, հաստատվում են այն գնահատականները, թե կան բոլոր պայմանները գոնե խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու համար, ինչը կհանգեցներ մասնավորապես էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը: Բայց սա այն դեպքում, եթե «Գազպրոմ Արմենիայի» գործունեության մոտենանք զուտ տնտեսական, հաշվապահական տեսանկյունից: Սակայն այս ընկերությունը ռուսական պետական «Գազպրոմի» սեփականությունն է եւ գազի շուկայում ունի բացարձակ մենաշնորհ: Եվ ուրեմն, այս ընկերության հետ կապված որոշումները ավելի շատ քաղաքական են, եւ ոչ թե տնտեսական:

Տպել
1787 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին