Էլիտայի մոռացված դամբարան. առեւտուրն ու հուշարձանը

10/03/2016 schedule14:45

Քչերին է հայտնի, որ Երեւանում է գտնվում եզակի մի դամբարան, որը պատկանում է ուրարտական ժամանակաշրջանին: Ասել կուզի՝ այն մեզ է հասել հազարամյակների միջով:

Դամբարանը պատահականության բերումով հայտնաբերվել է 1984 թվականին՝ Ավտոագրեգատ գործարանի տարածքում՝ շինարարական աշխատանքների ժամանակ: Այժմ այն գտնվում է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնին կից, որի հաճախորդների շատ փոքր մասն է նկատում հուշարձանի գոյության մասին ազդարարող լուսատախտակները կամ ցանկություն հայտնում այնտեղ նույնպես այցելել: Դամբարանը, սակայն, գրեթե միշտ փակ է: Բանալիները կենտրոնի աշխատակիցների մոտ են եւ ցանկություն հայտնողների համար նրանք բացում են դուռը: Իսկ հնագիտական հուշարձանի մասին պատմում են ներսում կախված բացատրագրերը: Դրանցից իմանում ենք, որ ուղղանկյունաձեւ դամբարանն ունի 3.46 մ երկարություն, 1.97 մ լայնություն եւ 2.15 մ մետր բարձրություն (ներքին չափսերով):

Դամբարանախցի հատակը շարված է լավ տաշված սեւ, կարմիր, մուգ շագանակագույն տուֆե սալերով, որոնց տակ հարմարեցված են եղել գաղտնարանները: Հինգ շարք բարձրությամբ պատերը կառուցված են տուֆե սրբատաշ քարերով: Դամբարանի 5 որմնախորշերից 3-ը կառուցված են արեւմտյան պատի մեջ, մեկը՝ հարավային, իսկ արեւելյան որմնախորշն ավելի մեծ է: Հյուսիսային կողմում գտնվող մուտքը փակված է եղել տուֆե մեծ սալաքարով:

Դամբարանում գտնվել է հարուստ նյութ: Արեւմտյան պատի երեք խորշերում դրված են եղել մեկական աճյունասափոր՝ լցված մարդու, կենդանիների եւ թռչունների մանրատված ոսկորներով, արեւելյան մեծ որմնախորշում՝ ցլի  գլխի արձանիկներով զարդարված մի մեծ կավանոթ, ինչպես նաեւ մի թաս, որի հատակի վրա պատկերված է եղել նապաստակի պատկերով կնքադրոշմ: Դամբարանի մյուս խեցեղեն նյութը առյուծի գլխի ձեւով հարդարված ծորակով սափորն է, մեկ այլ սափոր ճրագ, մի քանի մեծ ու փոքր թասեր: Գաղտնարաններից հայտնաբերվել են բրոնզե կապարճի բեկորներ, թաս, ագաթե հուլունքներ, կնիք, մի քանի օձագլուխ ապարանջաններ, երեք տարբեր գոտիներ ու ձիասարքի մասեր, երկաթե սուր, դանակ, դաշույններ, բրոնզե գամեր եւ այլ իրեր:

«Դամբարանում գտնված իրերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դրանք թվագրելու մեր թվարկությունից առաջ 8-րդ դարով»,- նշվում է հուշարձանի մասին պատմող տեքստում: Նաեւ տեղեկացվում, որ Երեւանի դամբարանը իր ձեւով եւ հորինվածքով համեմատաբար քիչ նմանակներ ունի:

Տեղեկատվական պաստառներում այս թաղումը համեմատվում է ժայռափոր թաղումների հետ. «Բիայնիլիում ըստ երեւույթին կար պատկերացում, թե երկրից դեպի հանդերձյալ աշխարհ տանող ճանապարհը անցնում է ժայռերի մեջ եղած բնական կամ արհեստական անձավների ճեղքվածքների եւ հնարավոր է նաեւ՝ դարպասների միջով: Այդ են վկայում թաղումների այն ձեւերը, որոնք կատարված են ժայռերի ճեղքվածքներում եւ կամ արհեստական անձավներում: Այս առումով առանձնապես ուշագրավ է, որ եթե նույնիսկ թաղումը կատարվում էր գետնի մեջ կառուցված դամբարանախցում, ապա վերջինս հաճախ պատվում էր քարե զրահով: Այս հանգամանքը ակնառու դարձավ նաեւ Երեւանի դամբարանի պեղումների ընթացքում, որը, շատ հնարավոր է՝ ժայռափոր թաղումների հետ նրանց նմանակեցման արտահայտություններից մեկն էր: Ուշագրավ է, որ Վանի թագավորությունում պատկերացում է եղել այն մասին, թե աստվածները հաղորդակցվել են երկնային աշխարհի հետ՝ ելնելով ժայռերի միջից»:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, որ, ի դեպ, նույնպես մասնացել է նշված հուշարձանի պեղումներին, կարծում է, որ այդտեղ երեւելի մարդու թաղում է եղել: «Դա ամենայն հավանականությամբ Վանի թագավորության այս տարածքներում ապրած երեւելի մեկի թաղում է: Այդպես կթաղեին միայն շատ բարձր կարգավիճակ ունեցող մարդու: Սովորական մարդկանց թաղումներն այդ շրջանում լինում էին կարասների, սարկոֆագների, հիմնահողային փոսերի մեջ եւ այլն: Վանի թագավորության էլիտային բնորոշ թաղումները ժայռափոր դամբարաններն են»,- ասաց Պավել Ավետիսյանը:

Նշենք, որ դամբարանի որմնախորշերում ցուցադրվող նմուշները կրկնօրինակներ են: Մեր զրուցակիցը փոխանցեց, որ հայտնաբերված հարուստ նյութը Հայաստանի պատմության թանգարանում է: Դրանք կամ ցուցադրվում են, կամ պահվում ֆոնդերում:

Պավել Ավետիսյանը չի կարծում, թե հուշարձանը հետագա պահպանության առումով կարող է վտանգվել՝ այն ըստ էության հանձնելով ոչ մասնագետներին: «Պետությունը չի կարող բոլոր հուշարձանների համար, որոնք հազարավոր են, հատուկ պահակներ, հսկիչներ պահել: Եվ եթե դա հանձնվում է մի կառույցի, որը պարտավորվում է պահպանել եւ խնամել,  հուշարձանը դրանից ավելի շահում է, քան կորցնում: Մնում է այնտեղ բարեխղճորեն իրենց պարտավորությունները կատարեն»,- ասաց նա: Նկատեց, որ  նվազագույն պահանջներն այս դեպքում ակնհայտորեն ապահովված են, հետեւաբար  հուշարձանը չի քանդվի, չի ավերվի, չի կեղտոտվի: Պավել Ավետիսյանը, սակայն, միեւնույն ժամանակ նշեց, որ եվրոպական ստանդարտներով առաջնորդվելու դեպքում դամբարանում հատուկ աշխատող էր պետք ունենալ, լիներ դա գիտաշխատող կամ հսկիչ, որը անմիջական պատասխանատվություն կկրեր հուշարձանի համար:

Տպել
9102 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա