Կառավարության որոշումը գրում-ջնջում են

10/03/2016 schedule19:30

Կառավարության նիստում այս կամ այն որոշման նախագիծն ընդունելը կարծես թե չի նշանակում, որ այդ փաստաթուղթը վերջնական է: Ասել կուզի՝ կարող է նախագիծը լինել մեկ բան, նիստում այն հաստատվի, բայց դրանից հետո ենթարկվի որոշակի փոփոխությունների:

Օրինակ՝ փետրվարի 25-ին՝ կառավարության հերթական նիստից հետո գործադիրի պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակվեց, որ ընդունված որոշումների թվում են նաեւ գիտության ոլորտին վերաբերող երկու որոշումներ: Մեկն առնչվում է գիտական աստիճանաշնորհման կարգին, մյուսը՝ ասպիրանտուրայի ընդունելությանը: Կայքէջի պաշտոնական լրահոս բաժնում ընդգծվում էր, որ այսուհետ ապահովվելու է գիտական աստիճանաշնորհման բաց եւ օբյեկտիվ գործընթաց: Ասել է թե՝ գիտության մասին ընդամենը ինչ-որ տեղ լսած մարդիկ այլեւս չեն դառնալու գիտությունների թեկնածու կամ գիտությունների դոկտոր կամ գոնե կառավարությունն ու ոլորտի պատասխանատուները վճռականորեն որոշել են նրանց առջեւ փակել ճանապարհը:

«Գիտական աստիճանաշնորհման գործընթացը սահմանված ժամկետում գործնականում անխոչընդոտ ապահովելու եւ հստակ կարգ սահմանելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առաջարկված կարգավորմամբ՝ գիտական աստիճանի վկայագիր հանձնելու կամ միջնորդությունը մերժելու համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) համար հիմք են հանդիսանում փորձաքննության արդյունքները: Միաժամանակ նախատեսվել է, որ ԲՈՀ-ը վերջնական որոշում կայացնելու նպատակով մասնագիտական խորհուրդներից ստացված որակավորման գործն ուղարկում է փորձաքննության՝ համապատասխան գիտության բնագավառից գիտական աստիճան ունեցող մասնագետի՝ կանոնակարգի համապատասխան կետերով նախատեսված պահանջներին, չափանիշներին համապատասխանությունը ստուգելու եւ եզրակացություն ստանալու նպատակով: ...գիտական աստիճան շնորհելու կամ մերժելու մասին որոշումները կլինեն ավելի պատճառաբանված՝ հիմնված համապատասխան բնագավառի փորձագետի եզրակացության վրա»,- մասնավորապես կարդում ենք կառավարության կայքում՝ աստիճանաշնորհման կարգի վերաբերյալ:

Բայց թե՛ այս, եւ թե՛ ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգին վերաբերող որոշումները կառավարության վերոնշյալ նիստից ավելի քան տասը օր անց էլ հրապարակված չեն եւ հասանելի չեն դրանցով հետաքրքրվողներին: Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցին, թե ինչու որոշումները հրապարակված չեն, պատասխանեցին, թե դրանք լրամշակման փուլում են: Նաեւ հավելեցին, որ նիստից հետո դրանց վերաբերյալ ներկայացվել են առաջարկներ, ինչով պայմանավորված էլ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը ժամանակ է խնդրել՝ այդ առաջարկները շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելու համար: Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ կառավարության համապատասխան որոշումները ընդունվա՞ծ չեն, որեւէ արձագանք չստացանք:

Գիտական աստիճանաշնորհման եւ ասպիրանտուրայի ընդունելության կարգերի փոփոխության մասին կառավարության որոշումների շուրջ ստեղծված անհասկանալի իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանից: «Նիստի ընթացքում նախարարը չորսօրյա ժամկետ էր խնդրել, այնտեղ եղել էին լրացուցիչ առաջարկներ եւ պարզաբանման ենթակա հարցեր: Դրանք խմբագրվել են, պարզաբանումները տրվել են եւ լրամշակված տարբերակը ուղարկվել է կառավարություն՝ հաստատման»,- ասաց նա:

- Այսինքն՝ առաջիկա նիստերի օրակարգում դարձյալ կընդգրկվի՞ այդ հարցը:

- Ոչ, նոր նիստ չի մտնելու, արդեն համապատասխան ստորաբաժանումների կարծիքները ստանալուց հետո կներկայացվեն վարչապետի ստորագրմանը, որովհետեւ այդտեղ էական փոփոխություններ չեն կատարվել, այլ ընդամենը՝ որոշակի խմբագրական աշխատանքներ:

- Բայց ստացվում է՝ ընդունվելուց հետո որոշման մեջ փոփոխություններ են կատարվում:

- Նիստի ընթացքում ներկայացվել է ամբողջ նախագիծը, եղել են առաջարկներ, դրանք պարզաբանման կարիք ունեին, պարզաբանվել է գիտությունների ազգային ակադեմիայի հետ, ԲՈՀ-ի հետ, գիտության պետական կոմիտեի հետ: Առաջարկվել էին ընդամենը մեկ-երկու խմբագրական կետեր, նաեւ TOEFL-ի շեմերի հետ կապված հարցեր: Մենք առանձնացված էինք ներկայացրել, հիմա ավելի պարզ ձեւով ընդամենը մի հատ ներքեւի շեմ է սահմանվում:

Վարչության պետը, անդրադառնալով ասպիրանտուրայի ընդունելության կարգի մեջ կատարված էական փոփոխություններին, նշեց, որ ամենահիմնականն այն է, որ այս տարվանից դիմորդները, բացի TOEFL-ից օտար լեզվի քննություն կարող են հանձնել նաեւ IELTS-ից:  Երկրորդ էական փոփոխությունը վերաբերում է ընդունելության շեմերին: Եթե նախկինում դրանք սահմանվում էին ըստ մասնագիտության, այսուհետ արդեն մեկ նվազագույն շեմ է լինելու բոլորի համար: Օրինակ IELTS-ի դեպքում նվազագույն շեմ սահմանվել է 5.5 միավորը, TOEFL-ի պարագայում՝ 46-ը: 

Տպել
2546 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան