Նախարարությունների մեքենաները ստորգետնյա կայանատեղի հասնել չեն կարողանում (լուսանկարներ)

10/03/2016 schedule23:31

Կառավարական վարչական շենքերի նորակառույց համալիրն արդեն մոտ մեկ ամիս է «բնակեցված է» եւ այդքան ժամանակ էլ պաշարված է ավտոմեքենաներով:

Երեւանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող նախարարությունների այս շենքերին հասնելու համար առանձնահատուկ ճարպկություն է անհրաժեշտ ու հատկապես վարորդների համար, որպեսզի հաջողեն առանց ավտոմեքենան վնասելու մտնել բակ ու դուրս գալ: Իսկ մանր ու մեծ մեքենաներն այստեղ խիտ դասավորված են՝ չնայած ի սկզբանե հայտարարվել էր, որ կառավարական վարչական համալիրն ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղի:

Երեկ տեղեկացանք, որ այդ կայանատեղին դեռ չի գործում կամ գրեթե չի գործում: Պարետ Ժորա Պետրոսյանը մեր զրույցում մանրամասնեց, որ տարածքում կայանած մասնավոր ավտոմեքենաները խոչընդոտում են, որպեսզի ծառայողական ավտոմեքենաները կարողանան հասնել ստորգետնյա կայանատեղի: Արդյունքում, նաեւ նախարարներին սպասարկող մեքենաներն են շենքերի մուտքերի մոտ հանգրվանում, իսկ քաղաքացիներն էլ երբեմն կարողանում են «բռնեցնել» այդ պաշտոնյաներին: 

Ժորա Պետրոսյանը տեղեկացրեց, որ այժմ ընթանում են արգելափակոցների մոնտաժման աշխատանքներ, ինչի ավարտից հետո տարածք մուտք գործելու հնարավորություն կունենան միայն թույլատրելի մեքենաները: Արգելափակոցը ծրագրավորված է այնպես, որ կբացվի հեռախոսազանգ ուղարկելով: Այս դեպքում, սակայն, վտանգ կա, որ մի խնդիրը լուծելով եւ նախարարությունների շենքերի մերձակա տարածքն ազատագրելով, խցանումներ են ստեղծվելու հարակից փողոցներում, որովհետեւ ստորգետնյա ավտոկայանատեղին նախատեսված է  ընդամենը 65 ավտոմեքենայի համար, որը բաշխված է նորակառույց համալիրում տեղակայված 5 նախարարությունների միջեւ:

Այնինչ այդ տարածքում կայանում են նաեւ աշխատակիցների մասնավոր ավտոմեքենաները, հարակից դատարանի ու դատախազության, բնակելի շենքերի բնակիչների ավտոմեքենաները: Արգելափակոցների գործողությունից հետո այդ մեքենաները շրջակա փողոցներում են «խարիսխ գցելու»՝ էապես խոչընդոտելով երթեւեկությունը: Ի դեպ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի առիթով խոսել է նորակառույց համալիրի մոտ գտնվող Շահումյան հրապարակում նույնպես ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու մտադրության մասին: Թերեւս կանխատեսվող խցանումների խնդիրը իշխանությունները փորձեն լուծել այդ ճանապարհով:

Տպել
2216 դիտում

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել