Բուհերի ֆինանսական վիճակը կծանրանա. դիմորդների թիվը կնվազի, կլինեն կադրային կրճատումներ

11/03/2016 schedule17:59

Հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում անհանգստացած են: 2018  թվականին սպասվում է դիմորդների թվի էական կրճատում, ուստի բուհերում մտածում են դրա հետեւանքները մեղմելու ուղիներ գտնելու մասին: Իսկ խնդիրները հիմնականում ֆինանսական են լինելու. չկա դիմորդ, չկա եւ գումար: Բանն այն է, որ ժամանակին դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը ոչ ստանդարտ ձեւով էր իրականացվել, եւ շուտով դա իր ազդեցությունն է թողնելու նաեւ բուհերի վրա:

2006 թվականին, երբ մեր երկրում 12-ամյա կրթական ծրագրի սկիզբը դրվեց, ձեւավորվեցին երկու տիպի առաջին դասարաններ: Դպրոց հաճախեցին թե՛ վեցուկեսից յոթ տարեկան երեխաները, եւ թե  այն երեխաները, որոնց վեց տարին պետք է լրանար տվյալ տարվա հուլիս-դեկտեմբերին: Հաջորդ տարի, սակայն, նրանցից ավագները տեղափոխվեցին ոչ թե երկրորդ, այլ երրորդ դասարան, իսկ երկրորդում մնաց փոքրերի խումբը: Վերջիններն էլ 2018 թվականին ավարտելու են դպրոցը: Նրանց թիվը կլինի ընդամենը 14 հազար 700, այն դեպքում, երբ, օրինակ, 2015 թվականին շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 26 հազար, 2016-ին կլինի 24 հազար 500: Իսկ փորձը ցույց է տալիս, որ դպրոցն ավարտողների 70 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություն:

«Բնական է, բոլոր բուհերի համար էլ խնդիրներ են առաջանալու, տարբերակը մնում է մեկը՝ ինչ-որ ֆինանսական ռեսուրսներ պահել, որ այդ ճգնաժամից դուրս գանք: Պետք է գումար կուտակել, որ այդ տարին, հետո էլ հաջորդող մի քանի տարիներին ուսանողների թվի նվազումը փոխհատուցվի: 2011թ. սցենարը գրեթե կրկնվելու է: Այն ժամանակ մենք առկա եւ հեռակա ուսուցման համակարգերում ընդամենը 500 մարդ ընդունեցինք: Խոսքը բակալավրիատի մասին է, իսկ մագիստրատուրան այս տարի պրոբլեմ դարձավ. արդեն առաջին կուրսում համապատասխան համալրումը չեղավ»,- մեր զրույցում ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը: 

Իսկ թե խնայողությունները ինչի հաշվին են արվելու, առայժմ հայտնի չէ: «Այդ աշխատանքները հիմա ընթացքի մեջ են, դրա վերաբերյալ պլանը մշակում ենք, երեւի ապրիլի վերջին նոր կհասցնենք ավարտել՝ ամբողջական պատկեր ունենալու համար»,- պարզաբանեց նա: Պրոռեկտորը, սակայն, չբացառեց, որ բուհում կարող են կադրային կրճատումներ իրականացվել, եւ դա առաջին հերթին կվերաբերի պրոֆեսորադասախոսական անձնակազմին: «Ի՞նչ եք կարծում, եթե ուսանողների թիվը կրճատվի, մարդիկ չպե՞տք է կրճատվեն: Մեր աշխատակազմը ձեւավորվել է մոտ 8 հազար 300 ուսանողի համար: Հիմա ունենք 6 հազար 700 ուսանող: 1600-ով արդեն այդ թիվը նվազել է, հետագայում ասենք եւս մի 500-ով կկրճատվի: Այսինքն՝ ուսանողների թիվը 2000-ով նվազելու դեպքում դասախոս չպակասի՞ կամ մյուս աշխատողներից չկրճատվե՞ն: Այդպիսի բան հնարավո՞ր է»,- ասաց նա:  

Իրավիճակը փոքր-ինչ այլ է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում: Այստեղ հույս ունեն, որ առաջիկայում շրջանավարտների թվի հնարավոր նվազմանը զուգահեռ դիմորդների հավելյալ այլ «աղբյուրներ» կունենան: «Այն, որ կքչանան ուսանողները, օբյեկտիվ ռեալականություն է, ինչպես ես հասկանում եմ, որովհետեւ կլինեն քիչ շրջանավարտներ դպրոցում: Առհասարակ մեր հիմնական ռազմավարությունը հետեւյալն է. ուսումնական պրոցեսը պետք է դարձնենք էլ ավելի հետաքրքիր, արդյունավետ եւ կարողանանք հետագայում աշխատաշուկայում մեր շրջանավարտներին ապահովել տեղերով, ինչպես նաեւ ապահովել մեր երկրի մարզերը բժիշկներով»,- ասաց ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

Նաեւ ընդգծեց բուհի միջազգայնացման հանգամանքը, ինչը կարող է նպաստել արտասահմանցի ուսանողների ներգրավմանը: «Չմոռանանք, որ մեր բուհը նաեւ մասնագիտացման եւ շարունակական կրթություն է իրականացնում: Այսպիսով հուսով եմ՝ քանական խնդիր չենք ունենա: Հետո մեզ մոտ գոյություն ունի ավագ դպրոց, մեր դասախոսները դասավանդում են ավագ դպրոցում, դա էլ կգրավի մարդկանց դեպի բուհ»,- շարունակեց Նարիմանյանը: Վերջինս, սակայն, չի հավակնում բուհն այն աստիճան գրավիչ դարձնել, որ 2018 թվականին դպրոցների բոլոր շրջանավարտները որոշեն բժիշկ դառնալ: Նա հետեւում է դիալեկտիկայի հիմնական օրենքին ու ընդգծում է, որ քանակը երբեմն վատ է անդրադառնում որակի վրա: Ասում է՝ իր համար առաջին տեղում որակյալ կրթության ապահովումն է: 

Տպել
3160 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները