ՀՅԴ-ից հորդորել են վերցնել մանդատը. նոր պատգամավորի էքսկլյուզիվ հարցազրույցը «ՀԺ»-ին

11/03/2016 schedule20:28

Նախօրեին խորհրդարան էր եկել ՀՅԴ խմբակցության նոր, անկուսակցական պատգամավոր Կարեն Շահմուրադյանը: Վերջինս պատգամավորական մանդատ ստացավ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի արդյունքում, երբ Արծվիկ Մինասյանը քաղաքական պայմանավորվածությամբ նշանակվեց էկոնոմիկայի նախարար: Այս ընթացքում լրատվամիջոցները գրեցին, որ ՀՅԴ-ում ցանկացել են «որպեսզի «Կարկոմավտո» ընկերության գլխավոր սեփականատեր Կարեն Շահմուրադյանը զիջի մանդատը ցուցակի հաջորդ համարը զբաղեցնող Ռուզաննա Առաքելյանին, սակայն նա հրաժարվել է դա անել»: Այս եւ մի քանի այլ հարցերի է անդրադարձել Կարեն Շահմուրադյանը «Հայկական Ժամանակին» տված հարցազրույցում: 

- Պարոն Շահմուրադյան, ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀԿ-ՀՅԴ  համաձայնագրին, որի արդյունքում դուք մանդատ ստացաք եւ դարձաք պատգամավոր:

- Ես ուսումնասիրել եմ այդ համաձայնագիրը: Ինձ թվում է, լավ համաձայնագիր է, որը երեւի ստեղծվել է, որ բարելավի մեր երկրի սոցիալական եւ տնտեսական ընդհանուր վիճակը, ես դրական եմ վերաբերվում դրան: Այն չակերտների մեջ կարելի է դիտարկել որպես պայմանագիր, եւ եթե կողմերից մեկը որեւէ պայմանագրի կետերը ժամանակի ընթացքում խախտում է, նշանակում է, որ այդ պայմանագիրը այլեւս չի գործի: Բայց ընդհանուր առմամբ շատ դրական եմ գնահատում, առայժմ:

- Դաշնակցությունն առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում եւ կոալիցիան լքելու փորձ ունի, դուք ի՞նչ եք կանխատեսում այս անգամ, ամո՞ւր են պայմանագրի կողմերի դիրքերը, թե՞ նորից հնարավոր է խզվի այն՝ շուտ կամ ուշ:

- Այդ առումով ոչինչ չեմ կարող ասել, այն, ինչ որ գրվել է, շատ հստակ է գրվել: Իսկ ապագայում ինչ կլինի, եթե խախտվեն այդ կետերը, եւ այդ համաձայնագիրը չի ծառայի մեր տնտեսական եւ սոցիալական վիճակը բարելավելուն, բնականաբար երեւի կխզվի: Առայժմ չգիտեմ ոնց է լինելու, որովհետեւ ես նոր պատգամավոր եմ, չեմ մասնակցել նախկին իրադարձություններին եւ այս հարցում՝ ինչ կկատարվի ապագայում, ինձ համար անհասկանալի է:

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր օրինաստեղծ գործունեությունը, կա՞ն արդյոք հատուկ խնդիրներ, որոնցով պատրաստվում եք զբաղվել Ազգային ժողովում ձեր աշխատանքի ընթացքում: Շատ ժամանակ կարծես թե չունեք. մեկ տարի մեկ ամսից Ազգային ժողովի նոր ընտրություններ են լինելու:

 - Առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին, նոր եմ ստանձնել  պատգամավորի մանդատը, պետք է հասկանամ իմ կարգավիճակը: Բայց պատկերացնում եմ, որ երեւի թե ավելի շատ ներգրավված կլինեմ տնտեսական հարցերի մեջ: Այո, շատ ժամանակ չունեմ, բայց կաշխատեմ այս սեղմ ժամանակաշրջանում գործել:

- Հաջորդ ընտրություններին նույնպե՞ս կմասնակցեք ՀՅԴ համամասնական ցուցակով:

- Ես  չգիտեմ՝  ներգրավված կլինեմ համամասնական ցուցակի մեջ, թե ոչ: Համակրում եմ այդ կուսակցությանը, հիմունքները, ընդհանուր կրեդոն, հայրենասիրական, շատ հին պատմություն ունեցող կուսակցություն է: Եվ եթե ես ինքս էլ արդարացնեմ, իմ աշխատանքով ապացուցեմ, որ պիտանի եմ, ուրեմն երեւի ներգրավված կլինեմ համամասնական ցուցակում՝ եկող ընտրություններում: Բայց առայժմ չեմ կարող ձեզ հստակ պատասխան տալ:

- 2012 թվականի ընտրություններից առաջ, երբ ձեր անունը հայտնվել էր ՀՅԴ համամասնական ցուցակում, մամուլում գրվեց, որ դուք դրա համար վճարել եք բավական կլորիկ գումար եւ բացի այդ, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերն եք, ու նաեւ դրանով է պայմանավորված ՀՅԴ համամասնական ցուցակում ձեր ընդգրկվելը:

- Ես ոչինչ չեմ վճարել: Ուղղակի իմ հայրը միշտ մտերիմ է եղել դաշնակցության ղեկավարների հետ, դա հին պատմություն ունի: Ես էլ համենայնդեպս ստացել եմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, եվրոպական կրթություն եւ հաջողակ բիզնեսմեն եմ: Իմ նկատմամբ դաշնակցության ղեկավարության մեջ համակրանք կա, դրա համար էլ ինձ առաջարկվել էր, որ ես համամասնական ցուցակում տեղ գրավեմ: Դա է պատճառը, որ հայտնվել եմ այդ ցուցակի մեջ եւ ոչ մի գումար էլ չեմ վճարել: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, ես այս հարցին ժամանակին պատասխանել եմ, հիմա էլ ձեզ համար կկրկնեմ. եթե իր ընկերն եմ, ինչու եմ դաշնակցության ցուցակում հայտնվել, այլ ոչ` հանրապետականի: Եթե ես ինչ-որ մեկի պրոտեժեն լինեի, այնտեղ կհայտնվեի: Եթե չեմ հայտնվել, նշանակում է այդպիսի խնդիր չկա:

- Այսինքն ընկեր է՞լ չեք:

- Չէ, ինչի՞ ընկեր չենք: Ընկեր լինելը եւ ցուցակում լինելը երկու տարբեր բաներ են, իհարկե, ընկերներ ենք, սովորել ենք միասին, ինչի մասին է խոսքը: 

- Պարոն Շահմուրադյան, դուք  հաջողակ գործարար եք, եւ դա, եթե չեմ սխալվում, գալիս է ընտանիքից, ձեր ինչի՞ն էր պետք պատգամավոր դառնալը: Չե՞ք վախենում լրացնել գործարար պատգամավորների ցանկը, որոնց Ազգային ժողովում գտնվելը դիտվում է որպես սեփական բիզնեսների համար երաշխիք:

- Պատգամավորական աշխատանքի անցնելուց հետո  միանշանակ այլեւս ներգրավված չեմ լինելու իմ բիզնեսի աշխատանքներին: Ես փոխտնօրեն էի իմ սեփական հիմնարկություններում, բայց հիմա արդեն հեռացել եմ այդ պաշտոնից եւ զբաղվելու եմ միայն պատգամավորի  գործունեությամբ: Այսինքն, ոչ մի ձեւով չի անդրադառնալու իմ նախկին  պաշտոնը իմ պատգամավորական աշխատանքի վրա: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի:

- Խոսքը հակառակի մասին է. պատգամավորի պաշտոնը պետք է ազդեր ձեր նախկին աշխատանքի վրա եւ չափազանց լավ «ազդեր» ձեր բիզնեսների վրա:

- Չեմ հասկանում՝ ինչու եք այդպես ասում, որովհետեւ չեմ պատկերացնում՝ ինչ պետք է անի պատգամավորը.... ուղղակի չեմ հասկանում, ոնց կարող է անդրադառնալ դրական ձեւով իմ բիզնեսի վրա: Ես ձեզ ասեմ հետեւյալը. իմ բիզնեսը վատ վիճակի մեջ չի եղել, որ ես դառնամ պատգամավոր, եւ ստեղծված բարդ վիճակը բարելավվի: Դուք ինքներդ շեշտեցիք, որ ես հաջողակ բիզնեսմեն եմ եղել,  եւ քանի որ ես հաջողակ բիզնեսմեն եմ եղել, խնդիր չունեմ ինչ-որ լծակներ օգտագործել իմ  բիզնեսները բարելավելու համար:

- Խորհրդարանում քիչ չեն պատգամավորները, որոնց ոչ «գվվոցն» է դուրս գալիս, ոչ «բվվոցը», ու նրանց գոյության մասին ոչ ոք   չի հիշում: Դուք ակտի՞վ կլինեք, կմասնակցե՞ք քննարկումներին, ելույթներ կունենա՞ք:

- Ինձ թվում է, ես ակտիվ կլինեմ, իհարկե, դա միանգամից տեղի չի ունենա, որովհետեւ ինձ ադապտացիոն շրջան է պետք: Բայց հետագայում պատրաստվում եմ ակտիվորեն ինտեգրվել աշխատանքներին:

- Մամուլում գրվեց, որ դաշնակցությունում ցանկություն են ունեցել, որպեսզի Արծվիկ Մինասյանի մանդատը անցնի ցուցակում ձեզ հաջորդող Ռուզաննա Առաքելյանին: Ի՞նչ կասեք այս խոսակցությունների մասին. ՀՅԴ ղեկավարությունից ձեզ դիմել են մանդատից հրաժարվելու խնդրանքով եւ մերժվե՞լ:

- Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել, դա ուղղակի բամբասանք է: Ես չեմ հասկանում ինչու են նման բաներ գրվում: Ընդհակառակը, ես հորդորվել եմ դաշնակցության ղեկավարության կողմից՝ ստանձնել պաշտոնը:

Տպել
3582 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում