Ըստ Լ.Մկրտչյանի՝ ավագ դպրոցն ու մագիստրատուրան սովորողների կյանքից զուր 2 տարի են խլում

12/03/2016 schedule15:30

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ հանդես եկավ այդ պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին ասուլիսով: Ներկայացրեց այն հիմնական խնդիրներն ու ձեռքբերումները, որոնք իր կարծիքով առկա են կրթության ոլորտում: Նախանշվեցին այն երկու ուղղությունները, որոնք նորանշանակ նախարարի գործունեության ընթացքում հատկապես են թիրախային լինելու: Դրանցից մեկը վերաբերում է ավագ դպրոցին, մյուսը՝ մագիստրանտական կրթությանը: Երկուսն էլ, նախարարի համոզմամբ, սովորողներից զուր ժամանակ են խլում, կյանքի ամբողջ երկու տարի:

«Կրթության շղթայի մեջ մենք ունենք երկու օղակ, որոնք դեռեւս չեն կարողանում ինքնահաստատվել, եւ դա բերում է նրան, որ ամբողջ համակարգի վերաբերյալ հասարակության մեջ առաջանում է չասեմ դժգոհություն, բայց անբավարարության մակարդակ»,- ասաց Լեւոն Մկրտչյանը եւ մանրամասնեց, որ համաշխարհային չափանիշով ավագ դպրոցը պետք է լինի այն տեղը, որտեղ 9-ամյա կրթություն ստացած երեխան կարողանա ձեռք բերել նախնական մասնագիտություն, ունենա մասնագիտական կողմնորոշում: Այնինչ, նրա գնահատմամբ, ավագ դպրոցի ծրագրերը հիմնական դպրոցի ծրագրերի մեխանիկական շարունակությունն են:

«Այն ծանրաբեռնվածությունը, որ մենք դնում ենք ավագ դպրոցի վրա, չի նպաստում, որ այդ դպրոցը կատարի իր առաքելությունը: Անհրաժեշտություն կա ավագ դպրոցը բեռնաթափելու, կոնտենտով, այսինքն՝ իմաստով լցնելու եւ հնարավորություն ստեղծելու, որ սրանք իսկապես դառնան գերազանցության կենտրոններ, որովհետեւ ավագ դպրոցը պիտի դառնա այն ուժը, որը 9-ամյա կրթությունից հետո երեխային, որը դառնում է քաղաքացի, օգնի կյանք մտնելու»,- փաստեց Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի համար անհասկանալի է, թե ինչու պետք է ավագ դպրոցում լինի վեց ավարտական քննություն: Հենց այդ ծանրաբեռնվածությունն է, ըստ նրա, որ ծնողներին ստիպում է ոչ թե երեխաներին դպրոց ուղարկել, այլ ընդամենը երկու-երեք առարկաներ պարապելով՝ նախապատրաստել բուհի ընդունելության քննությանը. «Եթե մենք ժամանակին ընդունել ենք հոսքային ուսուցման սկզբունքը, եթե մենք ժամանակին ասել ենք, որ ավագ դպրոցը պիտի մասնագիտական կողմնորոշում տա, ինչու չենք բեռնաթափում ավագ դպրոցը: Երբ դպրոցում երեխային առաջարկում են ծանրաբեռնվածության ամբողջ փաթեթը, ուրեմն պրոբլեմ է առաջանում: Մենք պետք է կարողանանք որակը այդ մեխանիկական շարունակությունից տարանջատել, 12-րդ տարին այնպես բեռնաթափենք, որ երեխան անցնի միայն իր մասնագիտական առարկաների պատրաստմանը: Այս դեպքում շատ հարցեր միանգամից կվերանան»:

Ինչ վերաբերում է մագիստրանտական կրթությանը, այստեղ էլ, ըստ ԿԳ նախարարի, բակալավրական կրթություն ստացած ուսանողին որեւէ նոր բան չի առաջարկվում: «Մեր երկրում օրենքն ասում է, որ բակալավրական կրթությունը բացարձակ լիարժեք բարձրագույն կրթություն է: Դա նշանակում է, որ բակալավրից հետո մագիստրատուրայում սովորողը պետք է ստանա ինչ-որ նոր որակ: Երբ որ մենք մագիստրատուրայում ասում ենք՝ կամ երկու քննություն տուր, կամ դիպլոմային գրիր, սա արդեն նշանակում է, որ մագիստրանտական կրթության առաքելությունը մենք ոչնչացնում ենք... Արդյունքում ստանում ենք ավելորդ երկու տարի, որովհետեւ մագիստրատուրայում չենք տալիս որակ, որը հասու չէ բակալավրին»,- համոզմունք հայտնեց Մկրտչյանը: Նաեւ ընդգծեց, որ մագիստրատուրան շրջանավարտին չի կապում աշխատաշուկայի հետ, եւ մենք չենք կարողանում մասնագիտությունների ցանկը հարմարեցնել այսօրվա կյանքի պայմաններին:

ԿԳ նախարարը նկատեց, որ իր առաջ քաշած երկու խնդիրներն էլ քննարկման են դրվելու երկու հարթությունում՝ մասնագիտական եւ հանրային: Նաեւ ասաց, որ մտադիր է յուրաքանչյուր շաբաթ այցելել որեւէ ավագ դպրոց ոչ թե պատժելու կամ ստուգելու, այլ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Իր պաշտոնավարման այս օրերի ընթացքում նախարար Լեւոն Մկրտչյանը հայտարարել էր, թե կարեւոր է կրթության համակարգը զերծ պահել քաղաքական գործընթացներից: Անդրադառնալով դրան՝ երեկ նա ասաց, որ խնդրի լուծումը տեսնում է օրենսդրական կարգավորման դաշտում: Հետաքրքրվեցինք, թե կրթության ոլորտին քաղաքական գործընթացների միջամտությունն, իր գնահատմամբ, ինչպես է դրսեւորվում, որի դեմ պետք է պայքարել: «Ինձ համար բացարձակապես անընդունելի է, երբ որ պաշտոնի դիրքը չարաշահելով՝ ստորադասներին կամ հալածում ես, կամ սկսում ես հավաքագրել: Այդպիսի փաստ, ցավոք սրտի, մենք ունեցել ենք, երբ տասնյակ տնօրեններ մի օրվա մեջ կուսակցությունից հրաժարվել են, երբ տվյալ քաղաքական ուժը անցել է այլ դաշտ: Սա արդեն կուսակցությունների կայացմանն է վնաս: Ես խորը համոզում ունեմ, որ այն կուսակցությունները, որոնք այդպես են վարվում, կտրում են այն ծառը, որի վրա նստած են, որովհետեւ եթե դու հավաքագրում ես միայն այս չափանիշով, կուսակցական գաղափարախոսության իմաստով դու չես նպաստում, որ կուսակցությունը կայանա: Կուսակցությունները միշտ չէ, որ պետք է ձիու վրա լինեն, երբեմն կուսակցությունը լինում է ընդդիմություն, երբեմն դառնում է  իշխանություն, մեր քաղաքական մշակույթում ունենք այդ պրոբլեմը, չենք կարողանում ի վերջո ձեւավորել գաղափարական լուրջ հենք ունեցող կուսակցությունների համախումբ ներկայություն մեր քաղաքական մշակույթի մեջ: Կրթությունը դրանից շատ-շատ տուժում է»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: 7

Հիշեցնենք, որ ժամանակին, երբ «Օրինաց երկիր» կուսակցությունը դուրս եկավ կոալիցիայից եւ հանձնեց նաեւ Կրթության եւ գիտության նախարարի պորտֆելը, բազմաթիվ տնօրեններ շատ օպերատիվ կերպով դավանափոխ եղան:  

Տպել
35677 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով