Վարդան Օսկանյանը որոշ փակագծեր կբացի. կուսակցության հարցում նա կարծես` կողմնորոշվել է

13/03/2016 schedule10:19

Մեր տեղեկություններով, մոտ ապագայում պաշտոնապես կհայտարարվի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

Որ Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել, սկսեց խոսվել դեռ անցյալ մարտին ԲՀԿ-ն լքելու նրա հայտարարությունից մեկ-երկու ամիս անց: Անցյալ սեպտեմբերին արդեն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության երիտասարդները լրագրողի հարցին, թե Վարդան Օսկանյանի հետ նոր հանդիպումներ եղե՞լ են, պատասխանեցին. «...ինքը հիմա իր կուսակցաշինությամբ է զբաղված ու դրանով է առաջնորդվում...»: Սպասվում էր, որ Վարդան Օսկանյանի կուսակցությունը պետք է «Ոչ»-ի շարժման առաջնագծում լինի: Բայց կուսակցություն այդպես էլ չստեղծվեց, եւ փոխարենը նախկին արտգործնախարարը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի դուրս եկավ միայնակ, շատ հաճախ իր ֆեյսբուքի էջում գրառումներ կատարելով, երբեմն նաեւ՝ ԶԼՄ-ներով: Օսկանյանի կուսակցությունը, բնականաբար, կապվում է Քոչարյանի անվան հետ, համարվում է, եւ մամուլում բազմիցս գրվել է, որ կուսակցության առանցքային դեմքերը կլինեն Քոչարյանին անթաքույց համակրող քաղաքագետներ՝ Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան Մարգարյանը: Ակնարկներ են եղել անգամ, որ Օսկանյանի կուսակցության հետ առնչություն կունենան  Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիկտոր Սողոմոնյանը եւ ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Ինքը՝ Օսկանյանը, այս ընթացքում երբեք հրապարակային չի խոսել ոչ կուսակցություն ստեղծելու իր մտադրության եւ ոչ էլ վերոնշյալ անունների հետ առնչության մասին: 

Ընդունված վարկած է, որ նախկին արտգործնախարարը հապաղում է կոնկրետ քայլ անել, որովհետեւ կուսակցության ֆինանսավորումը կազմակերպելու հարցում կաշկանդված է նախկինում փողերի լվացման հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքով: Մեր տեղեկություններով, սակայն, կուսակցության ստեղծման ձգձգումը պայմանավորված է բացառապես քաղաքական հաշվարկներով եւ գործընթացներով: Սկզբնական հաշվարկն այն էր, որ  Գագիկ Ծառուկյանի ու բուրժուադեմոկրատական հեղափոխության տապալումից հետո հնարավոր կլինի արագ ոտքի կանգնել եւ հեղափոխության  նոր փորձ անել՝ օգտագործելով սահմանադրական փոփոխությունների առիթը: Սա, սակայն, անցյալ փետրվարտասներկուսյան իրադարձությունների առաջին, հուզական ռեակցիան էր: Այսինքն, ԲՀԿ-ի փոխարեն նոր կուսակցություն պետք է ստեղծվեր, եւ ՀԱԿ-ի ու մյուս ուժերի հետ սահմանադրական փոփոխությունների դեմ շատ ավելի մեծ համախմբում տեղի ունենար: Ավելի սառը հաշվարկը, սակայն, Օսկանյանին եւ նրա մերձավորներին հուշել է ռեալ գնահատել սեփական հնարավորությունները եւ չշտապել: Թույլ տալ, որ  «Ոչ»-ի շարժումը անի այն, ինչ կարող է, այդ ընթացքում՝ բոլոր հնարավոր ձեւերով աջակցելով շարժմանը: Իսկ կուսակցությունը պետք է պահել որպես պլան Բ, երբ արդեն իրողություն կլինի Սահմանադրության փոփոխությունը, եւ հիմքեր կդրվեն երկրի քաղաքական համակարգի փոփոխման համար: Օսկանյանի կուսակցությունն այժմ արդեն պետք է փորձի իր տեղը գրավել փոփոխված Սահմանադրությամբ թելադրված քաղաքական նոր իրականության մեջ: Նախօրեին նա ֆեյսբուքյան գրառում էր արել ԸՕ-ի մասին, որտեղ թափանցիկ ակնարկ կար նաեւ կուսակցության վերաբերյալ. «Ինչ վերաբերում է իմ եւ իմ համախոհների քաղաքական վարքագծին, ապա մենք ակտիվորեն ներգրավվելու ենք ինչպես օրենսդրական քննարկումներում, այնպես էլ բուն ընտրական գործընթացներում...»: Ընտրական գործընթացներում Օսկանյանի եւ նրա համախոհների ակտիվ ներգրավվածության ամենահավանական տարբերակը, իհարկե, ընտրություններին մասնակցությունն է:

Թեմայի շուրջ Ստեփան Մարգարյանից որեւէ տեղեկատվություն ստանալու բոլոր փորձերը երեկ ապարդյուն անցան: Նա հեռախոսով պատասխանեց, ավելի ճիշտ՝ չպատասխանեց մեր մի քանի հարցերին.

- Պարոն Մարգարյան, պատրաստվո՞ւմ եք անդամագրվել Օսկանյանի կուսակցությանը:

- Արդեն ստեղծվե՞լ է այդ կուսակցությունը: Երբ որ կստեղծվի, այն ժամանակ կխոսենք: Ես չեղած բաների մասին չեմ կարող խոսել:

- Մեր տեղեկություններով, մոտ ժամանակներում կուսակցությունը ստեղծվելու է, կամ գոնե հայտարարվելու է դրա մասին:

- Դե, երբ որ կստեղծվի, ես խոստանում եմ. մանրամասն կանդրադառնամ այդ հարցին, իմ կարծիքը կասեմ:

- Դուքփաստորեն, չեք մասնակցում այդ կուսակցության ստեղծման աշխատանքներին, քննարկումներին:

- Գիտե՞ք ինչ, ես շատ բանի եմ մասնակցում, կամ չեմ մասնակցում, բայց երբ որ դա կլինի փաստ, նոր այն ժամանակ ձեր հարցերին կպատասխանեմ:

- Վարդան Օսկանյանի հետ, օրինակ, վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել եւ ի՞նչ եք խոսել:

- Վարդան Օսկանյանի հետ ես միշտ էլ հանդիպում եմ, դրանք ներքին քննարկումներ են, որոնց մասին չպետք է հիմա ձեզ պատմեմ:

- Պարոն Մարգարյան, տարածված կարծիք կա, որ դուք անպայման անդամագրվելու եք այդ կուսակցությանը, ո՞րն է սրա հիմքը:

- Դե հիմա հարցերը փոխելով չի: Երբ որ կստեղծվի, խոստանում եմ, մանրամասն կխոսենք, իսկ առայժմ բան չունեմ ասելու:

Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել անձամբ Վարդան Օսկանյանի հետ եւ առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալ: Մեր տեղեկություններով, սակայն, այսօր կամ վաղը նախկին արտգործնախարարը ծավալուն հարցազրույց է տալու, որի առանցքում թերեւս ԸՕ-ն եւ իր կուսակցության թեման կլինեն: Տրամաբանությունը հուշում է, որ Օսկանյանն առայժմ կբավարարվի միայն կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին ազդարարելով:

Տպել
2719 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման