ԵՊՀ ուսանողին հեռացրել են բուհից. նա դիմել է ԿԳ նախարարին եւ հայտնել հետապնդումների մասին

14/03/2016 schedule22:00

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի վերջին` 4-րդ կուրսի արդեն նախկին ուսանող Հովհաննես Եսայանը շաբաթ օրը բաց նամակով դիմել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:

Նա հայտնել էր, որ իրեն հեռացրել են համալսարանից այն պատճառաբանությամբ, թե ֆիզպատրաստություն առարկայից լուծարք ունի: Հովհաննես Եսայանը նկատել էր, որ այդ ամենը իր դեմ իրականացվող հետապնդումների շարքից է: «Ցանկանում եմ տեղյակ պահել, որ դեռ ուսումնական առաջին տարիներից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Ա․ Ավագյանի եւ մյուս կենտրոնահակ դասախոսների ջանքերով ենթարկվել եմ տարատեսակ ճնշումների՝ իմ ազատ խոսքի իրավունքը պաշտպանելու ու քաղաքական հայացքների հետեւանքով։ Այսպիսի իրավիճակ ստեղծվել էր նաեւ մոտ վեց ամիս առաջ, երբ իմ ազատ խոսքը համացանցային հարթակում հնչեցնելու հետեւանքով մի խումբ դասախոսներ որոշեցին իմ դեմ հեռացման դիմում ներկայացնել։ Բոլորովին գաղտնիք չէ, որ ԵՊՀ-ն իր բոլոր ենթակառույցներով, այդ թվում՝ թե՛ ուսանողական, թե՛ դասախոսական, ամբողջովին պատկանում է իշխող կուսակցությանը, որն էլ ոչ մի կերպ չի հանդուրժում այլախոհությունը, բայց հուսով եմ Դուք՝ որպես ոլորտի լավագույն մասնագետ, չեք թույլատրի քողարկված քաղաքական ռեպրեսիաներով երիտասարդ ուսանողի ճակատագրի խեղաթյուրումը»,- մասնավորապես գրել է նա:

Մեզ հետ զրույցում Հովհաննեսն ասաց, որ պատրաստվում է նաեւ դատարան դիմել: Փոխանցեց, թե համալսարանում անբարյացկամ  վերաբերմունքի է արժանացել, քանի որ վերհանել է ԵՊՀ դասախոսական կազմի աշխատաոճի թերությունները, սերնդափոխության ու նոր մեթոդների կիրառման անհրաժեշտությունը: «Արդյունքում տարբեր զգուշացումներ եղան տարբեր մեթոդներով, իսկ վերջնական արդյունքում ինչպես տեսաք արդեն ինձ հեռացրեցին համալսարանից: Միանշանակ սա է պատճառը, որովհետեւ 4-րդ կուրսի վերջում դիպլոմային աշխատանք գրող բանասերին 2-րդ կուրսի ֆիզկուլտուրայի առարկայի համար համալսարանից հեռացնելն ինձ թվում է լրիվ աբսուրդային իրավիճակ է»,- նշեց Հովհաննեսը: Հարցին, թե իր կարծիքով իրավական խախտո՞ւմ է տեղի ունեցել, նա պատասխանեց. «Ճիշտն ասած` ես այս պահին չեմ կարող պատասխանել, ես փաստաբան եմ վարձել, որն ինքը կպարզի դա, բայց հնարավոր է` իրենք կարողանան ցույց տալ այն բոլոր կանոնադրական կետերը, որոնք թույլ են տալիս ֆիզկուլտուրայի պատճառով ուսանողին դուրս թողնել: Եթե նրանք ճանաչելով ինձ, իմանալով, որ ես միանշանակ չեմ լռելու, գնացել են այս քայլին, կարծում եմ, որ իրավական հիմքն էլ կազմակերպած կլինեն: Ես չեմ զարմանա, որ դատարանում նրանք հաջողության հասնեն, որովհետեւ ես բազմիցս եմ առնչվել մեր իրավական համակարգին ու ես գիտեմ, որ օրենքը մեր երկրում կիրառվում է միակողմանի եւ վստահ եմ, որ այս դեպքում հաստատ իմ կողմից չի լինի»,- համոզմունք հայտնեց բուհից հեռացված ուսանողը:  Նա նաեւ ասաց, որ դասախոսները իր հեռացման մասին վերոնշյալ դիմումը, ի վերջո չեն գրել, որովհետեւ իր կարծիքով չունեին իրավական հիմք:

Հովհաննեսին հայտնի են դարձել այլ դեպքեր եւս, երբ ուսանողը բուհից դուրս է մնացել ֆիզկուլտուրայի պատճառով: Նկատեցինք` գուցե խնդիրն այնքան էլ քաղաքական չէ ու գուցե պետք է հարցը դնել այլ կերպ, թե ինչքանով է ճիշտ ֆիզկուլտուրայի պատճառով հեռացնել ուսանողին, եթե նա լավ մասնագետ դառնալու ճանապարհին է: Հովհաննես Եսայանը, ընդգծելով հանդերձ, որ իր հեռացման լուրից հետո ֆակուլտետում տոնախմբություն էր կազմակերպել, շարունակեց. «Հնարավոր է ձեր ասածը ճիշտ է, ես չեմ կարող ասել` իմ հետապնդումը հենց քաղաքական խնդիրների  պատճառով է, ես քաղբանտարկյալ եմ, ակտիվիստ եւ այլն: Նման բաներ չեմ ասում, ուղղակի ցավալի իրավիճակ է, թեկուզ եթե չկա որոշակի քաղաքական ենթատեքստ: Մի կողմ թողնենք իմ գործունեությունը, այն, թե համալսարանից դուրս ինչով եմ զբաղվում, զուտ նայենք բարոյական տեսանկյունից, այսինքն` ուսանողի ճակատագրի հետ կապված, արդյոք ճիշտ է, երբ որ բանասերին, սոցիոլոգին կամ քաղաքագետին ֆիզկուլտուրայի պատճառով զրկում են դիպլոմից, երբ որ ինքը իր մասնագիտությանը լավ տիրապետում է, այդ մասնագիտությամբ արդեն զուգահեռ աշխատում է»: Հովհաննես Եսայանը նկատում է, որ համալսարանում ճնշումները, քաղաքական այլախոհություն չհանդուրժելը կա, գոյություն ունի, անկախ այն բանից` իր հեռացման հիմքը դա է, թե չէ:

Երեւանի պետական համասլարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը, անդրադառնալով Հովհաննես Եսայանի համալսարանից հեռացվելու փաստին, փոխանցեց. «Միանգամից ասեմ, որ Հովհաննես Եսայանը համալսարանից հեռացվել է դեռեւս 2-րդ կուրսում ունեցած ֆիզդաստիարակություն առարկայի լուծարքը չհանձնելու, 2 տարի շարունակ այդ առարկայի դասերին կրկին չմասնակցելու եւ մինչեւ 4-րդ կուրսի 2-րդ կիսամյակն այն չլրացնելու համար: Այս ամենը նախատեսված է ԵՊՀ կրթական ծրագրերով, եւ ֆիզդաստիարակություն առարկան ԵՊՀ կրթական ծրագրերով նախատեսված պարտադիր դասընթաց է, ինչպես ԵՊՀ-ում ուսուցանվող այլ դասընթացներ: Երկու տարի շարունակ նա հնարավորություն է ունեցել նորից մասնակցելու դասընթացին եւ հանձնելու այն: Սակայն փաստացի չի մասնակցել, եւ օրենքով սահմանված կարգով, հեռացվել է համալսարանից»:

Կարեն Գրիգորյանը «սովորական զազրախոսություն» է որակում Հովհաննես Եսայանի պնդումները, թե իր բացախոսության ու ինքնատիպ մտածողության պատճառով  մշտապես հալածվել է: «Ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ փաստ, որ իր ուսումնառության ընթացքում նա խնդիր է ունեցել համալսարանում իր մտածելակերպի, յուրատեսակ կեցվածքի պատճառով: Ուղղակի անբարոյական է սովորական կրթական գործընթացը կապել ազատ խոսքի, քաղաքական դիրքորոշումների, էլ չեմ խոսում ԵՊՀ ուսանողական կազմակերպությունների աշխատանքի հետ: Երբեւէ եղե՞լ է, որ Հովհաննես Եսայանն իր քաղաքական կարծիքը, իր խոսքերով ասած, բոլորից տարբերվող տեսակետը հայտնած լինի համալսարանում կամ ուսանողական կառույցներում, եւ հասկացված չլինի կամ «դատապարտված» լինի: Չկա՛ նման բան»,- մասնավարոպես նշում է ԵՊՀ վարչության պետը:

Կրթության եւ գիտության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նախարար Լեւոն Մկրտչյանին հասցեագրված բաց նամակը նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է: 

Տպել
3412 դիտում

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում