Հայերը դժվար են ղեկավար փոխում. հարցազրույց ՆԱՍՍԱ-ի ինժեներ Ռիչարդ Օհանյանի հետ

16/03/2016 schedule19:07

ՆԱՍՍԱ-ի ռեակտիվ շարժիչների լաբորատորիայի էլեկտրոինժեներ, ԱՄՆ-ի «Policy Forum Armenia» կազմակերպության գիտաշխատող, «Հայաստանի համար վերլուծությունների եւ պլանավորման ARPA ինստիտուտի» խորհրդի անդամ եւ Իրանի բարձր դասարանցիների  ֆիզիկայի դասագրքի հեղինակ Ռիչարդ Օհանյանը «ՀԺ»-ին տված հարցազրույցում խոսել է հայաստանյան մի շարք կարեւոր խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, երբեմն համազգային արմատներ ունեն: Ռիչարդ Օհանյանը երկար տարիներ ակտիվորեն ներգրավված է նաեւ ազգային եւ համայնքային կյանքում:

- Պարոն Օհանյան, մի քանի շաբաթ առաջ Հայաստանում ՀՅԴ-ն քաղաքական համաձայնագիր կնքեց իշխող հանրապետական կուսակցության հետ: Բանակցությունների փուլում այստեղ տեղեկություններ էին տարածվում, որ ԱՄՆ-ի  դաշնակցականները դեմ են այդ քայլին: Ճի՞շտ էին այս տեղեկությունները:

- Ներքին առումով ես չգիտեմ՝ դաշնակցական տարբեր շրջանների կենտրոնական կամ տեղական մարմինները ինչքան դեմ էին այդ որոշմանը, կամ դեմ չէին, բայց հրապարակային որեւէ հայտարարություն չեմ տեսել, գոնե ՀՅԴ Ամերիկայի շրջանում աշխատող կենտրոնական կոմիտեների կողմից: Այսինքն, հնարավոր է, որ եղել են կուսակցականներ, ովքեր դեմ են եղել այդ որոշմանը, որովհետեւ վերջիվերջո մարդիկ իրենց կարծիքների տերն են, բայց ընդհանուր՝ որպես կազմակերպություն, գոնե ես չեմ տեսել որեւէ հրապարակային հայտարարություն տեղական մարմինների կողմից: Դուք տեսե՞լ եք նման հայտարարություն:

- Հրապարակային ոչինչ չի եղել: Խոսվում էր, որ ներքին լուրջ դիմադրություն է եղել ՀՅԴ Ամերիկայի եւ Ֆրանսիայի կառույցներում:

- Դա նորմալ երեւույթ է: Դաշնակցությունը համաշխարհային կազմակերպություն է, որն ունի տարբեր մարմիններ, որոնք աշխատում են տարբեր երկրներում. այս համաշխարհային կառույցը ինչ-որ չափով աշխատում է ապակենտրոն կերպով, եւ շատ նորմալ է, որ տարակարծություններ լինեն այսքան կարեւոր հարցի շուրջ: Իմ կարծիքով, դա կարելի է վերագրել դաշնակցության ընդհանուր կառույցի ճկունությանը, որ այդ տարակարծությունները ջախջախիչ եւ պառակտիչ հետեւանքներ չեն ունենում կազմակերպության վրա: Իսկ տարակարծությունն իմ կարծիքով բնական է, այդպես էլ պիտի լինի, եթե չլիներ, ես դա ավելի աննորմալ կհամարեի: Եթե եղել է տարակարծություն, ուրեմն դաշնակցությանը պետք է գնահատել այս հարցով, որ իրենք կարողացել են այդ հարցը լուրջ քննարկել եւ վերջում որոշման հանգել:

- Դուք անձամբ, ի՞նչ կարծիք ունեք այդ համաձայնագրի եւ առհասարակ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին: Հայ համայնքում ինչպե՞ս է ընդունվում այս ամենը, հետեւո՞ւմ եք գործընթացներին:

- Ես անձամբ հետեւում եմ, իմ ընկերական շրջանակը՝ նույնպես, ես կասեի, մի քիչ ավելի շատ է հետեւում, քան մյուսները: Հայաստանի քաղաքականությունն էլ իր բարդություններն ունի, երբ հեռվից են հետեւում, կարող է եւ դեմքերին չեն ճանաչում, կուսակցություններին ծանոթ չեն, լուրերը  հայերեն է գրվում, դա ինքին խնդիր է շատերի համար, արդեն իսկ  սփյուռքում նոր սերունդը դժվարանում է հայերեն կարդալ, կամ էլ, որ կարդում է, չեն ընկալում բոլորը: Իսկ ընդհանուր առմամբ, որեւէ լուրջ աշխատանք չկա կամ չի տարվում, որ սփյուռքի ընդհանուր կարծիքը հայտնի դառնա, գիտական մեթոդոլոգիա չի օգտագործվում, լուրջ տվյալ չկա: Որեւէ կազմակերպություն չի զբաղվում, որ տարբեր երկրներում ապրող հայ համայնքներում կարծիքները ընդհանրացվեն, հասկացվեն կամ վերլուծվեն: Մարդիկ իրենց անձնական կարծիքներն ունեն, այո, բայց դա չի կարելի ընդհանրացնել որպես տարբեր համայնքների կամ սփյուռքի կարծիք:

- Անձամբ ձեր կարծիքը ինչպիսի՞ն է Հայաստանի քաղաքական իրականության վերաբերյալ, այդտեղից ի՞նչ է երեւում, որ Հայաստանում ի՞նչ վիճակ է: Սահմանադրություն փոխվեց, դառնում ենք խորհրդարանական պետություն:

- Դա մի քիչ բարդ հարց է: Խոսակցություններ միշտ էլ կան ընդհանուր կոռուպցիայի մասին: Կարլ Փոփփեր անունով հայտնի փիլիսոփա կա, որը իր «The open Society and its enemies» աշխատության մեջ ասում է, The primary problem in political theory, հիմնական խնդիրն այն չէ, թե ով է հարմար կառավարելու, հիմնական խնդիրն այն է, թե ինչպես ենք մենք կարող առանց արյունահեղության կամ հեղափոխության հեռացնել մեզ կառավարողներին այն ժամանակ, երբ մտածում ենք, որ նրանք այլեւս հարմար չեն կառավարելու: Դժբախտաբար, սա համահայկական խնդիր է: Հայերը մի քիչ դժվարանում են իրենց ղեկավարներին փոխել, կապ չունի՝ դա պետություն է, կուսակցություն է, հասարակական, մշակութային, թե գիտական կազմակերպություն: Մեր մեջ դժվար է դա տեղի ունենում: Իմ ընդհանուր քննադատությունը այս հարցում այն, է որ նոր սերունդները որ գալիս են, նոր ղեկավարները դժվարանում են հներին տեղափոխել եւ դրա համար փոփոխությունը դժվար է ընթացք գտնում, փոփոխությունը ոչ միայն մարդկանց փոխելու իմաստով, այլ ընդհանուր գաղափարախոսությունների: Սրա ամենակարկառուն նմուշը Հայաստանի պետությունն է. տարիներ շարունակ նույն մարդիկ են ղեկավարում, նույն դեմքերն են: Իսկ եթե լինում է որեւէ փոփոխություն եւ մեկը գնում, ուրիշն է գալիս, նույն մտայնությունն է շարունակվում, նույն քաղաքականությունն է գոյատեւում, եւ սա պրոբլեմ է: Հիմա ինչպես անենք, որ այսպես չլինի, դա մի քիչ դժվար հարց է, ազգովի պետք է այս հարցը քննենք:

Ինչ վերաբերվում է Սահմանադրության փոփոխությանը, պարզ է, որ խնդիր կա  Սահմանադրությունը փոխելու ձեւի հետ, բայց Սահմանադրությունը վատը չէ, պառլամենտարիզմը, իմ կարծիքով, լավ բան է, բայց այդպես, որ Սահմանադրությունը փոխեցին... դե, դա պրոբլեմ է:

- Սերժ Սարգսյանն, օրինակ, գտնում է, որ այդ նույն հարցի լուծումը բերել է Սահմանադրության փոփոխությամբ, եւ իր կարծիքով հենց խորհրդարանական համակարգին անցնելը պետք է օգնի, որպեսզի ղեկավարություն փոխվի երկրում, սերնդափոխություն տեղի ունենա, եւ նաեւ այդ արմատացած, կարծրացած գաղափարները զիջեն նոր, ավելի պրոգրեսիվ գաղափարներին: Ձեր կարծիքով, ճի՞շտ հաշվարկ է արել նա:

- Գիտեք, իրենք մի բան ասում են, բայց ինչ կկատարվի ապագայում, արդեն պետք է սպասել եւ տեսնել: Ես էլ շատերի նման մի քիչ կասկածով եմ մոտենում այդ բոլոր խոստումներին: Տեսնենք, արդյոք այս բոլոր խոսքերը, որ տվել են, իրականության հետ կհամընկնե՞ն: Դա ես չեմ կարող ասել, բայց գոնե նրանք, ովքեր հետեւում են այս խնդիրներին,  մի փոքր այլ կարծիքի են: Նրանք ասում են, որ  երեւի ձեւ էին փնտրում, որ իրենց քաղաքական գոյությունը երկարացնեն: Չգիտեմ, պիտի համբերենք եւ տեսնենք:

- Պարոն Օհանյան, Հայաստանում նոր կուսակցություններ են ստեղծվում, նոր ուժեր ներգրավվում,  տեղյա՞կ եք նրանց մասին, կարծում եք՝ կարո՞ղ են հաջողել, թե՞ ոչ:

- Գիտեմ՝ «Նոր Հայաստան» կա, կամ «Քաղաքացիական պայմանագիրը»: Դա լավ բան է: Հույսս այն է, որ այս նոր կուսակցությունները պետք է կարողանան իրենց տեղը գտնել:  Եթե նոր կուսակցություն ես հիմնում, պետք է կարողանաս տեղը գտնել ընդհանուր գաղափարախոսության սպեկտրումի վրա: Մի շատ կարեւոր բան կա, որ կարող է տեխնիկական թվալ, բայց շատ կարեւոր է, որ այս եւ ընդհանրապես բոլոր կուսակցությունները կարողանան ընտրության պրոցեսը մի քիչ ավելի բարելավել, իրենք պետք է իրենց ներկայացուցիչները ունենան ԲՈԼՈ՛Ր կենտրոններում, որտեղ կատարվում է քվեարկություն: Հայաստանում խնդիրը ոչ թե կուսակցությունների լինել- չլինելն է, կամ գաղափարախոսությունների ճիշտ կամ սխալ լինելն է, այլ ընտրության պրոցեսը: Ընտրությունները ճիշտ չեն ընթանում, դրա համար պետք է ձեւ գտնել, եւ հուսով եմ, որ այս նոր կուսակցությունները կաշխատեն այդ ուղղությամբ:

Աննա Հակոբյան

Տպել
3359 դիտում

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին