Թող հրավիրեն նիստ, մենք էլ կգնանք, կքննարկենք, կքվեարկենք. Նիկոլ Փաշինյան

17/03/2016 schedule17:25

Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին գրություն է ուղարկել, որով առաջարկել էր Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի կողմից ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդկանց: Գրության մեջ նաեւ նշվել էր, որ  ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Ստեփան Դեմիրճյանը կողմ են այդ առաջարկին: ՀԱԿ մամուլի պատասխանատու Ա.Խաչատրյանը, հայտարարեց, որ այդ հարցը կարող է որոշվել օրենքով սահմանված կարգով, խմբակցության նիստում, այնինչ, ոչ ոք չի դիմել նման հարցով նիստ անցկացնելու համար: Սա, ըստ էության, մերժում է, ինչի կապակցությամբ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ գրեց. «Ես շարունակում եմ պնդել, որ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվեն Սասուն Միքայելյանի առաջադրած թեկնածուները: Մինչեւ այս պահը իմ նշած չորս պատգամավորներից ոչ ոք չի հերքել այդ դիրքորոշումը: Սա դե յուրե բավարար է հարցը լուծելու համար: Եթե ոչ՝ թող հրավիրվի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության հատուկ դռնբաց նիստ, քննարկվելու եւ քվեարկելու համար խնդրո առարկա հարցերը»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց թեմային առնչվող մեր մի քանի հարցերին:

-Պարոն Փաշինյան, դուք դիմել էիք ՀԱԿ ներկայացուցիչներին, որպեսզի ՀԱԿ-ի կողմից ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի առաջարկած մարդիկ: Սակայն մերժվել եք: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ-ի այս քայլը:

-Իրավիճակը հետեւյալն է. խմբակցության 7 անդամներից 4-ը կողմ են, որպեսզի այդ տեղերում նշանակվեն Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ դե յուրե այդ որոշման կայացման համար անհրաժեշտ թվով ձայներ կան եւ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղարը պարտավոր է նշանակումներ կատարել, ըստ այդ իրավիճակի: Եթե 4 պատգամավորներց որեւէ մեկը կողմ չէ, թող արտահայտվեն, որ մենք իմանանք, որ այդ որոշման կայացման համար անհրաժեշտ թվով ձայներ չկան: Բայց այստեղ խնդիրը զուտ միայն ձայների հաշվարկի մեջ չէ. կա պարզ քաղաքական տրամաբանություն: Այդ տեղերը չեն պատկանում Հայ ազգային կոնգրես կուսակցությանը, կամ որեւէ այլ կուսակցության: Այդ տեղերը պատկանում են Հայ ազգային կոնգրես խմբակցությանը, որը ձեւավորվել է Հայ ազգային կոնգրես նախընտրական դաշինքի՝ ընտրություններում ստացած ձայների շնորհիվ: Այդ ձայների ստացման պրոցեսում շատ մեծ դեր ունի Սասուն Միքայելյանը եւ աներկբա է, որ Սասուն Միքայելյանի ներդրումը ՀԱԿ խմբակցության ձեւավորման գործում չի կարող որեւէ կերպ պակաս լինել, քան 28 ընտրական տեղամասերում ընտրական հանձնաժողովի անդամների տեղերը կարող են քաղաքականապես կշռվել:

-ՀԱԿ-ից նշում են, որ այդ որոշման համար պետք է համապատասխան ընթացակարգով գնալ, գրավոր դիմում ներկայացել եւ խմբակցության նիստ հրավիրել: Ձեր նշած 4 պատգամավորներից որեւէ մեկը կարո՞ղ է գրավոր դիմում ներկայացնի եւ նիստ հրավիրվի:

-Թող հրավիրեն, ի՞նչ խնդիր կա, եթե իրենք գտնում են, որ անհրաժեշտ է, որ նիստ հրավիրվի այդ հարցը լուծելու համար, թող հրավիրեն նիստը, կգնանք, կքննարկենք, կքվեարկենք: Ի՞նչ խնդիր կա: Ո՞վ է խանգարում իրենց նիստ հրավիրել:

-Իրենք նկատի ունեն՝ դուք պետք է դիմում ներկայացնեք նիստ հրավիրելու համար:

-Ես դիմումը գրել եմ: Թող իրենք ներառեն այդ հարցը նիստի օրակարգում, մեզ էլ հրավիրեն, գնանք քննարկենք, ի՞նչ խնդիր կա:

- Ձեր կարծիքով, ընտրությունների ելքի վրա ստեղծված իրավիճակը կարո՞ղ է որեւէ ազդեցություն ունենալ:

-Իսկ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել:

-Որ հանձնաժողովներում Սասուն Միքայելյանի շտաբի ներկայացուցիչները չեն նշանակվում:

-Քանի դեռ հանձնաժողովի տեղերում նշանակումները փաստ չեն, այսինքն՝ քանի դեռ չեն նշանակվել ուրիշ մարդիկ, քան այն մարդիկ, ում թեկնածությունները ներկայացրել է Սասուն Միքայելյանը, ես զերծ կմնամ մեկնաբանությունից:

-Իսկ խորհրդարանական այլ խմբակցությունների հետ նույն թեմայով զրույցներ եղե՞լ են, առաջարկ եղե՞լ է ձեր կողմից, առնվազն՝ ոչ իշխանական խմբակցություններին, օրինակ «Բարգավաճ Հայաստանին», «Ժառանգությանը»:

-Պաշտոնական խոսակցություն չի եղել, ոչ պաշտոնական զրույցներ եղել են, բայց այդ առումով որեւէ բան չկա ասելու:

-Այսինքն, նրանք նույնպե՞ս հրաժարվում են ընդառաջել Սասուն Միքայելյանին:

-Խնդիրը ընդառաջելու մեջ չէ: Իրավիճակի նրբությունն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեղերը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն են: «Ժառանգություն» խմբակցության տեղերը, «Ժառանգություն» կուսակցությանն են, Հայ ազգային կոնգրեսի տեղերը որեւէ կուսակցությանը չեն, դրանք խմբակցության եւ այդ նախընտրական դաշինքի տեղերն են: Հիմա այդ նախընտրական դաշինքի ներկայացուցիչներից մեկը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու: Նախընտրական դաշինքի մյուս կուսակցությունները թեկնածու չունեն առաջադրած եւ մարդը ասում է՝ իմ հասանելիք տեղերը տվեք ինձ: Այսինքն, սա նույն հարթության հարց չի, ինչ որ «Ժառանգության» եւ «ԲՀԿ»-ի:

-Ամեն դեպքում, նրանք որպես ընդդիմություն կարող են ուղղակի աջակցության համար դա անել:

-Եթե նրանք որոշեն ուղղակի աջակցել, նրանք գիտեն, որ մենք չենք հրաժարվի այդ աջակցությունից:

Տպել
5238 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա