Շտապօգնության բժիշկն ինտերնետի աստղ է դարձել, բայց աշխատանքից չի ազատվել

18/03/2016 schedule14:20

Արդեն մի քանի օր «համացանցային դեպքերը» զարգանում են նաեւ շտապօգնության բժշկի մասնակցությամբ միջադեպի շուրջ:

Սկզբում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ բժիշկը նախ ստորագրություն է վերցնում այգում գետնին պառկած տարեց տղամարդուց, որ նա հիվանդանոց տեղափոխվել չի ցանկանում, իսկ քիչ անց կոպիտ արտահայտություններ է թույլ տալիս նրա հասցեին կամ նրան ուղղված: Տեսանյութից հետո էլ տեղեկություններ տարածվեցին, որ Երեւանի շտապօգնության բժիշկ Վահրամ Անդրեասյանն ազատվել է աշխատանքից, ինչը պատճառ դարձավ, որպեսզի նրա որոշ գործընկերներ հանդես գան բժշկին աշխատանքի վերականգնելու պահանջով:

Տեսանյութում երեւում է, որ կանչի եկած բժիշկը, ավելի շատ դիմելով շուրջը հավաքված մարդկանց, տեղեկացնում է, որ քաղաքացու ճնշումը կարգին է, պուլսը հանգիստ է, գիտակցությունը՝ տեղը, իսկ այլ հետազոտություններ կազմակերպել այդտեղ հնարավոր չէ:

Այնուհետեւ բժշկին է դիմում գետնին պառկած քաղաքացին:

- Տղա ջան:

- Հաջան:

- Հանգիստ մնա:

- Ես հանգիստ եմ:

- Հանգիստ մնա, ասում եմ:

- Ես ասի՝ հանգիստ եմ, իյա: Արի գոնե նստի, այ մարդ, ստեղ հազար հատ հյուր կա, հազար հատ մարդ կա, հո դու խայտառակ չե՞ս: Բա էն երեխեն քեզնից ինչ ա սովորելու:

Այնուհետեւ դիմադրող քաղաքացուն եւս մեկ անգամ հարցնում է՝ հիմա չե՞ս գալիս հիվանդանոց, եւ մերժում լսելով,  քթի տակ զայրացած նետում՝ ջհանդամը գաս, հավեսդ չունեմ եւ հեռանում:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ բժիշկ Վահրամ Անդրեասյանն աշխատանքից չի ազատվել: Նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, ինչը նշանակում է, որ մեկ ամսվա հերթապահություն Անդրեասյանը չի կատարի, այսինքն` այդ ժամանակահատվածում փաստացի չի աշխատի: Թագուհի Ստեփանյանը հավելեց, որ նախկինում նա երբեւիցե չի դրսեւորել նման պահվածք, քաղաքացու դեպքում էլ բժշկական սխալ թույլ չի տվել, ուստի աշխատանքից ազատելու խնդիր դրված չի եղել: «Բայց իհարկե բժիշկը նման ձեւով չպիտի խոսեր` անկախ նրանից՝ դիմացինը առո՞ղջ է, հիվա՞նդ է, հոգեկան առողջության խնդիրնե՞ր ունի, թմրամո՞լ է»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ այդ օրը միեւնույն քաղաքացու համար երեք կանչ է ստացվել, եւ այդ կանչերից երկրորդը սպասարկել է տվյալ բժիշկը:

Իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու՝ ղեկավարության որոշումը Վահրամ Անդրեասյանը, իր իսկ խոսքերով, միանգամայն արդարացի, ճիշտ եւ ադեկվատ է համարում: «Ես էլ լինեի տնօրենի փոխարեն, նույն ձեւով էի վարվելու»,- ասաց նա:

Բժիշկը պատմեց, որ երբ ինքը մոտեցել է, քաղաքացին միանգամից շուռ է եկել, թե քեզ ով է կանչել: Ասել է, որ ոչ մի գանգատ չունի, ոչինչ չի ուզում եւ հիվանդանոց էլ չի գնալու: Ու թեպետ նա սկսել է իր հետ կոպիտ տոնով խոսել, Վահրամ Անդրեասյանը կարծում է, որ ինքն ամեն դեպքում չպետք է նույն կերպ արձագանքեր: «Մարդը հանգիստ պառկած էր իր համար, ես եմ նստեցրել, հարցրել՝ ինչ է եղել, հայրիկ ջան, շուռ եկավ՝ դո՞ւ ով ես, դո՞ւ ինչու եկար, քեզ ո՞վ է կանչել: Ասում եմ՝ հա լավ, հայրիկ ջան, հիմա եկել ենք, ինչ գանգատ ունես: Պատասխանում է՝ ես գանգատ չունեմ, ինչ ես ուզում ինձանից: Ասում եմ՝ հայրիկ ջան, բեր մի  հատ ճնշումը չափեմ: Այ տղա, ասում է, ինչ ես ուզում, գնա էստեղից, ես գանգատ չունեմ: Ճնշումը չափում եմ, նորմալ է, պուլսը չափում եմ, նորմալ է, զրուցում եմ՝ ինչն է խնդիրը: Ասում է՝ թողեք էստեղ հանգիստ քնեմ: Ասում եմ՝ հայրիկ ջան, ախր քնելով չի, էստեղ հասարակական վայր է: Կողքից մեր հարգարժան, այսպես ասած, գթասիրտ մարդիկ սկսում են՝ բա մի հատ առաջին օգնություն ցույց տվեք, բա մի հատ սա արեք, նա արեք: Արդեն կամաց-կամաց ինձ ոչ թե այդ մարդն է ափերից հանում, այլ նրանք: Այդ մարդը իհարկե չի կոպտում, հայհոյանք չի ասում, բայց ասում է՝ ինչ ես ուզում ինձանից, գնա, չգոռաս վրաս, ասում եմ՝ բայց ով է գոռում: Ասում է՝ հանգիստ մնա, ասում եմ՝ բայց ով է անհանգիստ: Բարձրաձայն է խոսում վրաս: Ու ինչ-որ մեկը երեւի զգաց, որ ես արդեն կարող է ափերից դուրս գամ, այդ պահին հաջողացրեց ինձ տեսանկարահանել: Վերջ»,- փոխանցեց «Շտապօգնության» բժիշկը:

Նա նաեւ հավելեց. «Իհարկե, հիմա սառը դատելով՝ զգում եմ, որ ես իրավունք չունեի: Մարդ է, եթե այդտեղ է ուզում քնել, դա իմ գործը չէ, ոստիկաններ կային, թող ոստիկանները զբաղվեին այդ խնդրով: Բայց յուրաքանչյուր մարդ կարող է ափերից դուրս գալ: Հայհոյանք չեմ տվել,  մարդուն չեմ վիրավորել, երկու բառ եմ ասել՝ հավեսդ չունեմ, դրա համար դարձավ պատմություն, լրագրողների պատճառով ես դարձա ինտերնետի աստղը, չգիտես ինչու»: Ամեն դեպքում, ըստ բժշկի, քաղաքացին, որի համար կանչ էր տրվել, առողջության հետ կապված խնդիր տվյալ պահին չի ունեցել, իսկ որ նրան առաջարկվել է հիվանդանոց տեղափոխել, կարգն է այդպես:

Ավելացնենք, որ Վահրամ Անդրեասյանի փոխանցմամբ, իր մասնագիտական գործունեությունը չի սահմանափակվում միայն  «Շտապօգնությունում» աշխատանքով: «Ես աշխատում եմ հիվանդանոցում, աշխատում եմ պոլիկլինիկայում, Երեւանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնում ասիստենտ եմ: Ես իմ գործունեությունը մյուս տեղերում շարունակում եմ, ուղղակի այս մի ամիսը «Շտապօգնությունում» չեմ հերթապահի»,- ի պատասխան՝ ասաց նա:  

Տպել
2757 դիտում

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)