Ղարաբաղի հարցում նոր ծրագիր կա. պաշտոնական Երեւանը աշխատում է դրա ուղղությամբ

22/03/2016 schedule23:04

 

Մարտի 27-ից ապրիլի 2-ը Վաշինգտոնում տեղի է ունենալու Միջուկային անվտանգության գագաթնաժողովը: Մասնակցելու են 52 պետությունների ղեկավարներ:

Սերժ Սարգսյանը նույնպես մեկնելու է ԱՄՆ այս գագաթաժողովին մասնակցելու նպատակով: Այնտեղ է լինելու նաեւ Իլհամ Ալիեւը: ՀՀ նախագահի աշխատակազմը առայժմ չի հայտարարել Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարելիք այցի մասին: Սակայն ինքը՝ Սարգսյանը, օրեր առաջ Կիպրոսի համալսարանում ունեցած ելույթում ասաց, որ առաջիկա օրերին պատրաստվում է աշխատանքային այցով մեկնել Վաշինգտոն: Պաշտոնապես որեւէ խոսք չի ասվել նաեւ այն մասին, թե արդյոք Վաշինգտոնում կկազմակերպվի՞ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Հիշեցնենք, որ 2014 թվականին Հաագայում Միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի ժամանակ Սարգսյանն ու Ալիեւը ոտքի վրա մի քանի բառ էին փոխանակել, թեեւ այն ժամանակ սպասվում էր, որ նրանք կնստեն բանակցային սեղանի շուրջ: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը  թվիթերում գրառում էր արել, որ հանդիպման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն կա: Երեկվա դրությամբ Ուորլիքը որեւէ թվիթ չէր արել  ոչ Վաշինգտոնում Սարգսյան-Ալիեւ կամ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների, ոչ էլ առհասարակ ԼՂ բանակցային գործընթացի մասին:

Եվ այնուամենայնիվ,  ընդհանուր ֆոն է ստեղծվել, որը չի բացառում  Վաշինգտոնում  ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նման լավատեսական կանխատեսումներ են անում հայ վերլուծաբանները: Դիվանագիտական մեր աղբյուրները, սակայն, հայտնում են, որ պաշտոնական Երեւանը բոլորովին այլ օրակարգ ունի ԼՂ հարցում եւ արդեն բավական երկար ժամանակ է, աշխատում է այդ ուղղությամբ: Ըստ մեր աղբյուրնների, Ղարաբաղի հարցով բանակցություններ, որպես այդպիսիք, չեն տարվում, քանի որ բանակցային սեղանին գոյություն չունի որեւէ փաստաթուղթ, որի շուրջ կողմերը մտքեր փոխանակեն, փորձեն համաձայնության գալ կամ չգալ: Իսկ առանց բանակցությունների առարկայի բանակցություն չի լինում: Բարձր մակարդակի հատուկենտ  հանդիպումների ժամանակ էլ ավելի շատ վեճի առարկան այն է, թե հակամարտության տարբեր ժամանակների փաստաթղթերից որը պետք է դրվի բանակցային սեղանին:

Մյուս կողմից, ինչպես հայտնի է, մի քանի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ նախագահի վարչակազմին՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ երեք կոնկրետ քայլ: Դրանք են՝ շփման գծից դիպուկահարների հեռացման մասին բոլոր կողմերի համաձայնություն, հրադադարի ռեժիմի խախտումները բացահայտող ԵԱՀԿ-ի դիտարկող համակարգի տեղակայում, հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու նպատակով շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների տեղակայում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Երեւանը ներկա փուլում ավելի  կարեւորում է այս առաջարկները, քան ԼՂ հարցով բուն բանակցությունները, որոնք, միեւնույն է, արդեն տարիներ շարունակ անպտուղ են, անկախ նրանից՝ տարին մեկ անգամ են տեղի ունենում, թե մի քանի: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը այս ամսվա սկզբին տեղեկացրել էր, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Էդ Ռոյսը եւ Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բրեդ Շերմանը նամակով դիմել են Բարաք Օբամային՝ խնդրելով, որ Բարաք Օբաման իր հնարավորություններն օգտագործելով՝ անձամբ ճնշումներ գործադրի Ադրբեջանի նախագահի վրա վերոնշյալ առաջարկն ընդունելու նպատակով: Ըստ մեր աղբյուրների, այժմ բոլոր ռեսուրսները կենտրոնացել են նրա վրա, որպեսզի Ալիեւի այս այցի ընթացքում նշված հարցում որեւէ արդյունք գրանցվի: Առաջարկությունը շրջանառության մեջ է այս տարվա սկզբից, սակայն համարվում է, որ այժմ, երբ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման փուլում են գտնվում, ԱՄՆ նախագահի համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել՝ առաջարկությունն առաջ մղելու համար: Բացի այդ, Օբամայի նախագահական ժամկետի ավարտին շատ ժամանակ չի մնացել, եւ եթե նա կարողանա որեւէ, թեկուզ չնչին, բայց շոշափելի արդյունքի հասնել Ղարաբաղի հարցում, դա ոչ միայն ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, այլեւ անձամբ Օբամայի մեծ ձեռքբերումը կլինի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ծրագիրը համաձայնեցված է նաեւ ԵԱՀԿ մյուս երկու համանախագահ երկրների ղեկավարների`Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսուա Օլանդի հետ, որոնք դրա դեմ ոչինչ չունեն: Բոլորն են հասկանում, որ կոնգրեսականների առաջարկները կյանքի կոչվելու դեպքում չեն որոշի ԼՂ հակամարտության ելքը, սակայն գործնական քայլ կլինեն եւ ի վերջո կծառայեն շփման գծում կայունության որոշակի պահպանմանը: Իսկ այստեղ իրավիճակի թեժացում որեւէ մեկին ձեռնտու չէ հիմա: 

Հիշեցնենք, որ Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպումը մեծ դժվարությամբ կազմակերպվեց 2015-ի դեկտեմբերին, Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում: Դրանից հետո նույնիսկ արտգործնախարարների մակարդակով հանդիպում չի կազմակերպվել: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնիսկ առանձին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ չեն կարողացել հանդիպել: Ինչպես տեղեկացրել էինք, փետրվարի 12-13-ին Մյունխենում Միջազգային անվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ Մամեդյարովը հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից: Նրանց հետ հանդիպեց միայն Հայաստանի ԱԳ նախարարը: Երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ առաջիկայում Էդուարդ Նալբանդյանի օրակարգում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ: Իսկ որպեսզի Վաշինգտոնում Սարգսյան-Ալիեւ բանակցություններ տեղի ունենան, դա պետք է նախապատրաստվի նախարարների մակարդակով: Բայց քանի որ նման բան տեղի չի ունեցել, Վաշինգտոնում այս անգամ եւս երկու երկրների ղեկավարները կարող են առավելագույնը ոտքի վրա երկու խոսք փոխանակել: Սակայն դա հիմա որեւէ մեկին չի էլ հուզում, որովհետեւ, ինչպես նշեցինք, ուշադրության կենտրոնում ոչ թե Սարգսյան-Ալիեւ, այլ Օբամա-Ալիեւ զրույցն է: 

Տպել
3920 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)