Շիրակի դաշնակցական մարզպետը տնակում է ապրում, բայց ոչ ժեշտի

23/03/2016 schedule15:30

Շիրակի նորանշանակ դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երեկ հայտարարել է, թե ինքն էլ է տնակում ապրում:

SOS Գյումրի նախաձեռնության անդամ Արեն Մկրտչյանից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ գուցե մարզպետի՞ն էլ բնակարանով ապահովեն:

Երիտասարդն այդ հնարավորությունը չի բացառել: Նա լուրջ տոնով ասել է, թե դրա համար նախ պետք է մարզպետի տնակը ուսումնասիրեն, լուսանկարեն մարզպետի կենցաղային պայմանները, ու եթե առկա պատկերը գնահատելուց հետո պարզվի, որ Հովսեփյանը խիստ կարիքավոր է, ապա կփորձեն նրա բնակարանային հարցը նույնպես լուծել:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը երեկ պատասխանել է մեր հարցերին: 

- Պարոն Սիմոնյան, այսօր դուք ասել եք, թե տնակում եք ապրում, լո՞ւրջ է դա:

- Տնակ է բանկի «գարադոկում»: Կինս աշխատել է, մենք այդ տնակը ստացել ենք, դե, սովորական տնակները չեն, մի քիչ կահավորել ենք, նորմալ է ամեն ինչ, խնդիր չունենք: Համենայնդեպս, մեծ տներ չունեմ:

- Այսինքն, դուք երկրաշարժից հետո բնակարան չեք ստացել:

- Ստացել եմ, մեկ սենյականոց, բայց իմ ընտանիքը որ քանակով շատ է, այս տնակը մնացել է, որի մեջ մենք ապրել ենք երկրաշարժից հետո:

- Այսինքն, 1 սենյականոց բնակարանը հանձնել եք, տեղափոխվել տնակ:

- Չէ, երկրաշարժից առաջ մենք ստացել ենք այս տնակը, որ ապրենք: Ապրել ենք, կողքը կառուցել ենք, քարաշեն ենք դարձրել, իսկ հետո մեկ սենյակը ստացել ենք: Պետությունը ինչքան որ մեզ պարտք է եղել, տվել է, խնդիր չունենք:

- Բայց հիմա տնակում եք ապրում:

- Դե, տնակ ո՞րն է, ասենք, որ քարաշեն է արդեն, դրսից երեսապատել ենք քարով, նորմալ է, ապրելու համար շատ նորմալ պայմաններ ստեղծել ենք, այն տնակը չի, որ դուք պատկերացում եք:

- Տպավորություն էր, որ կատակ եք արել:

- Չէ, չէ, նման տնակի մասին չէ խոսքը: Իհարկե, ինքը կապիտալ շինություն չէ ամբողջովին:

- Իսկ մեկ սենյականոց տունը, որ ստացել եք, դա չե՞ք օգտագործում:

- Օգտագործում ենք, տղաս իր ընտանիքի հետ գնում են, այնտեղ են մնում, այստեղ մեզ հետ են մնում: Նորմալ է, մենք խնդիր չունենք առանձնապես:

- Հասկացա, այդ վատ կատեգորիայի մեջ չեք մտնում:

- Չէ, մենք պետության հետ խնդիր չունենք, բայց նաեւ հարուստ մարդ չեմ: Խոսքը դրա մասին էր:

- Դուք, որպես մարզպետ, SOS Գյումրի միջոցառմանը մասնակցե՞լ եք, թե՝ ոչ:

- Գիտեք, իմ մոտեցումը այս հարցերին մի քիչ... ես չգիտեմ... իհարկե, ես ողջունում եմ ցանկացած լավ նախաձեռնություն. նվիրատվություն անելը աստվածահաճո գործ է: Իհարկե, ես ողջունում եմ ոչ միայն Գյումրիում եթե անօթեւանի խնդիր կա, որ այդ տները պետք է առնեն, ես ողջունում եմ, իհարկե, նաեւ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր իրենցից կտրում են, ի վիճակի են բարեգործություն անել այս մարդկանց համար, տուն գնել: Գիտե՞ք որն է խնդիրը, նաեւ պետական միջոցներով են տներ կառուցվել, մի պահ ոնց որ թե այս նախաձեռնությունով, ես չեմ ուզում արժեզրկենք այն ծրագիրը, որ այս քաղաքում անօթեւանների համար երկրաշարժից հետո իրականացրեց պետությունը: Իհարկե, այսօր անօթեւաններ ե՛ւ Երեւանում կան, ե՛ւ մյուս քաղաքներում ու գյուղերում: Ես ողջունում եմ, ցանկացած դեպքում ինձ համար ողջունելի է, որ մարդիկ իրենցից կտրում են, մեկ ուրիշ անձի բնակության խնդիրը կարգավորելու համար: Որպես հայ, որպես մարդ, ուրախ եմ, չեմ կարող բացասական որեւէ բան ասել այդ նախաձեռնությանը:

- Ասում եք՝ արժեզրկել պետության դերը, իհարկե, Երեւանում էլ անօթեւաններ կան, բայց ոչ այնքան, որքան Գյումրիում:

- Երկրաշարժից անօթեւանների խնդիրը մենք 2016թ. հիմնականում կավարտենք: 2017 թ. Շիրակի մարզում, առավելեւս Գյումրի քաղաքում այլեւս չեն լինի անօթեւաններ:

- Այս պահին քանի՞ անօթեւան կա:

- 160-ի մասին է խոսքը, որից 100-ը այս տարի կստանան, կմնան 70-ը, դա էլ կճշտվի, կարող է պետբյուջեն հնարավորություն ունենա այս տարի այդ խնդիրը ավարտի, իսկ թե ոչ, 17-ին ընդհանրապես կավարտվի:

- Բայց 2000 անօթեւանի մասին է խոսվում:

- 2000 ոչ թե երկրաշարժից անօթեւան: Իսկ ինչ վերաբերվում է իմ ապրելուն, նորմալ վիճակներում ենք ապրում, չեմ ասում, որ պալատներում ենք ապրում, նորմալ պայմաններ ապրելու համար ստեղծել ենք, 25 տարի ապրել ենք: Ճիշտ է, ինքը կապիտալ շինություն չէ, բայց էն ժեշտից դոմիկների մասին չի խոսքը:

Տպել
4743 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին