Վիճելի կետերից միայն 1-ը չի լուծվի. ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

23/03/2016 schedule22:43

- Պարոն Բաղդասարյան, Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը, որ անցյալ շաբաթ պատվիրակության կազմում Երեւանում էր, մեր թերթին տված հարցազրույցում ասաց, որ ԸՕ նախագծի ընդամենը 4-5 կետերն են վիճելի: Ինչի՞ մասին էր նա խոսում:

- Երբ Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպում էր ՀՀԿ խմբակցությունը, Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը լսողի դերում էին: Բայց նրանք արդեն հանդիպել էին մյուս  բոլոր խմբակցությունների հետ, մենք վերջինն էինք, եւ նրանց հարցադրումներից մեզ համար պարզ էր արդեն, թե ինչ շրջանակների մասին է խոսքը: Հարցերից մեկն այն էր, որ բոլոր տեղամասերում տեղադրվեն տեսախցիկներ, ինչին մենք դեմ չենք: Մենք պետք է կարողանանք տեխնիկական խնդիրները կարգավորել, այսինքն՝ միանշանակ կողմ ենք, որպեսզի տեխնիկական հնարավորությունների եւ ֆինանսավորման դեպքում բոլոր ընտրատարածքներում տեղադրվեն տեսախցիկներ: Երկրորդը լրատվամիջոցների եւ դիտորդների մասնակցության հարցն է, որտեղ սահմանափակում է դրված: Նույնպես մենք համաձայն ենք, որ ողջամիտ առաջարկության դեպքում ստեղծվեն մեխանիզմներ, որպեսզի եւ տերիտորյալ հնարավորությունները  հաշվի առնվեն, այսինքն խառնաշփոթ չառաջանա, եւ այսպես ասած՝ արհեստական խոչընդոտներ չստեղծվեն լրատվամիջոցների համար: Այսինքն, դա նույնպես քննարկման առարկա է: Հաջորդը ցուցակների հրապարակման խնդիրն է: Նույն Վենետիկի հանձնաժողովը ժամանակին իր ամփոփագրում նշել է, որ դա գաղտնիության խախտում է, կա նաեւ ՍԴ 2014 թ. որոշումը, որ արգելում է այդ ցուցակները հրապարակել: Բայց մենք մեխանիզմներ ենք առաջարկում, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի: Հաջորդը ազգային փոքրամասնությունների մասնակցության խնդիրն է: Մենք միանշանակ համաձայն ենք, որ եթե կլինի ավելի լավ առաջարկ ազգային փոքրամասնությունների մասնակցության վերաբերյալ, պատրաստ ենք դա քննարկելու: Հիմնականում այս խնդիրներն են, որոնք արծարծվել են: Այսինքն, մենք բոլորի հետ կապված քննարկման եզրեր տեսնում ենք: Միայն ցուցակների հրապարակման հետ կապված համապատասխան գործիքներ կարող ենք առաջարկել:

- Նույն Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչի արձագանքից, նաեւ խորհրդարանական լսումներում արվող առաջարկություններից եւ իշխանության ներկայացուցիչների պատասխանից տպավորություն կա, որ այնուամենայնիվ կոնսոլիդացիան հաջողվում է, բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները կարծես ընդունվում: Այս պարագայում ի՞նչ իմաստ ունի 4+4+4  ձեւաչափը, այն ի վերջո իրագործվելո՞ւ է:

- Մենք ասում ենք՝ պատրաստ ենք բանակցելու: Նախկինում նրանք ասում էին, որ իշխանությունների հետ իրենք բանակցելու բան չունեն, հիմա հասել ենք այն հաջողությանը, որ արդեն գալիս են բանակցային փուլ: Հիմա տարբերակ են առաջարկում 4+4+4, պատկերացնո՞ւմ եք իշխանությունը հրաժարվի, ամբողջ մամուլը պետք է ողողվի, թե իշխանությունը խուսափում է բանակցություններից եւ այլն: Հիմա մենք ասում ենք՝ համաձայն ենք, ինչ տարբերակ ուզում եք առաջարկեք, ուզում եք 4+4+4, ուզում եք 6+6+6, մենք որեւէ քննարկումից չենք խուսափում:

- Միեւնույն է, իշխող մեծամասնությունը կարողանալու էր ԸՕ-ն իր ուզած ձեւով անցկացնել Ազգային Ժողովում: Այս քննարկումները, ողջ աղմուկը ինչի՞ համար են, մի տեսակ ձեւական են երեւում:

- Այո, մենք ունենք պարզ մեծամասնություն եւ կարող ենք անցկացնել դա, բայց նպատակը դա չէ, նպատակը վստահության բարձրացումն է, որ քաղաքացիական հասարակության, միջազգային կառույցների, արտախորհրդարանական ուժերի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ունենանք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը կարող է դառնալ գործիք վստահություն վերականգնելու համար:

- Նույն կերպ Սերժ Սարգսյանը նպատակ ուներ, որ Սահմանադրական հանրաքվեն վստահության մթնոլորտում անցնի, եւ որեւէ  բիծ չընկնի հանրաքվեի վրա: Այնինչ, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ: Այսինքն, մի բան ասվում է, իսկ կյանքում այլ բան է տեղի ունենում:

- Հանրաքվեի ժամանակ եղել են նեգատիվ երեւույթներ, այդ իսկ պատճառով, նաեւ միջազգային կառույցների դիտողությունները հաշվի առնելով՝ ցանկանում ենք Ընտրական օրենսգրքում այնպիսի կարգավորումներ մտցնել, որ այդ նույն երեւույթները կրկնություն չունենան համապետական եւ համայնքային ընտրությունների ժամանակ: Բա այսքան աշխատանքն ու այսքան լսումներն ինչո՞ւ են կատարվում: Եթե ամեն ինչ փայլուն անցած լիներ, մենք, բնականաբար, կասեինք, որ ունենք շատ լավ ընտրական համակարգ, այլեւս փոփոխություն պետք չէ, մենք միայն կհամապատասխանեցնենք Սահմանադրության հետ: Բայց մենք արմատական փոփոխությունների ենք գնում, որպեսզի կարողանանք այդ բոլոր անհանգստությունները փարատել:

- Հրազդանում ընտրություններ են, գիտեք, երեկ գործող ՀՀԿ-ական քաղաքապետի շտաբը գաղտնի տեսանկարահանել է Սասուն Միքայելյանի շտաբի պետ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ հրապարակել կադրերը: Այս առիթով սոցիալական ցանցերում խոսում են, որ ՀՀԿ-ն Հրազդանում խուճապի մեջ է:

- Ես խուճապ չեմ նկատել ՀՀԿ-ի մոտ: Ընտրություններ են,  երկուսն էլ կայացած թեկնածուներ են, փորձ ունեցող, քաղաքապետ աշխատած: Ինչ վերաբերում է գաղտնի նկարահանումներին, իրավապահները դրա պատասխանները կտան: Ազգային անվտանգությանը ներկայացված է համապատասխան դիմումը, որ անձեռնմխելիությունը խախտվել է, երբ դրա գնահատականը իրավապահների կողմից կլինի, նոր  կտանք քաղաքական գնահատական:

- Ինֆորմացիա կա, որ ՀՀԿ-ն ամենաբարձր մակարդակով այնքան էլ չի աջակցում գործող քաղաքապետ Արամ Դանիելյանին, որքանո՞վ է դա իրականությանը համապատասխանում:

- Ի՞նչ է նշանակում ամենաբարձր մակարդակով, ես գիտեմ, որ ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ այդ տարածքում պաշտպանում է գործող քաղաքապետին, եթե արդեն կա պաշտպանության որոշումը, ինձ թվում է՝ դա բավական է:

- Տեղեկություն կար, որ Արամ Դանիելյանը եղել է Սերժ Սարգսյանի մոտ եւ առանձնապես ոգեւորված դուրս չի եկել այդ հանդիպումից, որը հենց ընտրության հետ է կապված եղել:

- Դա Արամ Դանիելյանին պետք է հարցնեք: Ամեն ինչը, ոգեւորության կամ չոգեւորության գնահատականները կտանք ընտրության հաջորդ օրը: Ինքը առաջին հերթին պետք է գնահատի իր հնարավորություններ: Յուրաքանչյուրը ուզում է իշխանությունը պաշտպանի, ՀՀԿ-ն պաշտպանի: ՀՀԿ-ն պաշտպանել է այդ թեկնածուին, հակառակ դեպքում մենք այլ թեկնածու կառաջադրեինք, կամ ազատ կթողնեինք, եթե պաշտպանել ենք, ուրեմն կա վստահություն իր նկատմամբ:

 Աննա Հակոբյան

Տպել
2876 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին