Էջմիածնում սպառնում են երեխաներին մանկապարտեզ չթողնել, եթե ծնողը կոմունալները չի մուծել

24/03/2016 schedule09:41

Էջմիածնի նախակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցները, պարզվում է, մի նոր գործառույթ են ստանձնել` ծնողներից պահանջել, որ նրանք վճարեն գույքահարկն ու կոմունալ վարձերը: Այլապես սպառնում են երեխային մանկապարտեզ չթողնել:

Էջմիածնի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի տնօրեն Թերմինե Գրիգորյանը մեր այս տեղեկությունները հաստատեց մասամբ: Այսինքն` ընդունեց, որ հաստատության սաների ծնողներին հորդորում են վճարել վարձավճարը, բայց ահա երեխային մանկապարտեզ չթողնելու սպառնալիք, նրա պնդմամբ, չի լինում: Տնօրենը հավաստիացրեց, որ նման տեղեկությունները որոշ ծնողների` իրականությունը ուռճացնելու հետեւանք են:

Թերմինե Գրիգորյանի պատասխանն ու մեր հետագա զրույցը ներկայացնում ենք ստորեւ..

- Ցանկացած քաղաքացի, որ ապրում է Հայաստանի Հանրապետությունում, բնական է, պետք է իր հարկերը, տուրքերը վճարի: Ունենք ծնողներ, որ տարիներով դա չեն անում: Երբ որ խնդրում եք, որպեսզի վճարեն, ծնողները մի քիչ դա ուռճացնում են, չեն ուզում վճարել, դիմում են սրա-նրա օգնությանը, որ այդ ամեն ինչի տակից ինչ-որ ձեւով դուրս գան, բայց դա շատ սխալ է: Ոչ մի երեխա մանկապարտեզից երբեւիցե չի ազատվել ինչ-որ հարկերի պատճառով: Այսօր մեր քաղաքապետը ամեն բան աշխատում է այնպես անել, որ երեխայի օգտին լինի, ինչպե՞ս կարող է նման իրավիճակ ստեղծվել: Մենք աշխատում ենք երեխայի շահերի համար, մենք չենք կարող նման բաներ մեզ թույլ տալ:

- Իսկ շա՞տ են հարկային պարտք ունեցող ծնողները:

- Իհարկե, շատ են, նույնիսկ ծնողներ ունենք, որ գործեր են մուտք անում ուրիշ հասցեով, իրենց պարտքերն այնքան շատ է, խարդախությունների են դիմում, եւ հետո դա բացահայտվում է ընթացքում: Շատ նրբություններ կան...  Երբեմն կան ծնողներ, որ իրենց հետ իրենց լեզվով ենք փորձում խոսել, բայց դա հաստատ այնպես չէ, ինչպես իրենք ներկայացնում են: Ուղղակի դա իրենց տարբերակն է, իրենց ձեռք է տալիս այդպես անել, որ հարցը հանրային բնույթ կրի, իրենց փորձեն արդարացնել: Դա է խնդիրը, թե չէ մենք ոչ մեկին չենք պարտադրում եւ հաստատ հարկերի պատճառով ոչ մի երեխա մանկապարտեզից դեռեւս դուրս չի մնացել եւ չի էլ մնա: Դա ուղղակի ծնողի երեւակայության արդյունք է: Որ ասում են` հարգելի ծնող, պետք է ձեր պարտականությունները կատարեք, իրենք երեւի այդպես են մտածում:

- Բայց դա ինչքանո՞վ է մանկապարտեզի ասելիքը, ինչքանո՞վ մանկապարտեզը գործ ունի դրա հետ:

- Դա մանկապարտեզի ասելիքը չէ, սակայն կան ծնողներ, որ իրենք միշտ շրջանցում են այդ պարտականությունների կատարումը: Բայց չէ՞ որ այսօր մեր քաղաքապետը ամեն բան անում է քաղաքը բարելավելու համար, իրենց երեխաների համար:  Բոլորն էլ պետք է իրենց պարտականությունները կատարեն, սկսած մեզանից: Չէ՞ որ այդ գումարները գնում են քաղաքի բյուջե, եւ պետք է այդ բյուջեով մարդը (նկատի ունի քաղաքապետին.-խմբ.) լավ բաներ անի քաղաքի համար:

- Իսկ եթե ծնողները վճարեն, վճարման կտրոնները ձե՞զ են ներկայացնելու, թե՞ քաղաքապետարան:

- Այնպես չէ, որ պարտադիր պետք է մանկապարտեզ բերեն: Եթե ծնողը հարմար է գտնում մեզ հետ համագործակցել, կարող է մեզ տեղեկացնել, որ ինքը վճարներ է կատարել եւ կարող են հիմնականում քաղաքապետարան ներկայացնել: 

- Ձեզ քաղաքապետարանի՞ց է հանձնարարական իջեցվել, որ բացատրական աշխատանքներ տանեք ծնողների հետ:

- Գիտեք ինչ, եթե քաղաքապետարանն էլ չասի, ընդհանրապես մեր աշխատանքի բնույթն է այդպես, որ մենք ծնողներին պետք է շատ պարտականություններ հիշեցենք: Ծնողներ ունենք, որ նույնիսկ իրենց երեխաների հանդեպ պարտականությունը չեն կատարում, հասկանո՞ւմ եք: Եվ, այսպես ասեմ, երեխային դաստիարակելով, կրթելով, միեւնույն ժամանակ աշխատում ենք նաեւ ծնողների հետ: Եթե ապրում ես տվյալ երկրում, մի քիչ ծնողներին պետք է իրազեկել ե՛ւ օրենքից, ե՛ւ ընդհանրապես: Խնդիրը դա է: Ամեն մարդ հիմա իր տեսակետն ունի, իր կարծիքը ունի, իր երեւակայությունը: Մարդ կա՝ ճիշտը հասկանում, ընկալում է այնպես, ինչպես որ կա, մարդ կա՝ ընկնում է ծայրահեղությունների մեջ:

 Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը նույնպես պնդում է, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով երեխային մանկապարտեզ չթողնելու որեւէ դեպք չի եղել, իսկ այն, որ հաստատության աշխատակիցները ծնողներին հորդորում են կատարել անհրաժեշտ վճարումները, նա չի բացառում: «Վստահ եմ, որ չունեք թեկուզ մեկ երեխայի օրինակ, որին արգելել են մանկապարտեզ գնալ՝ վարձերը մուծած չլինելու պատճառով, որովհետեւ նման բան չի եղել: Երբեւէ չի ասվել, որ պետք է գույքահարկը, աղբահանության վճարը, սպասարկման վարձը վճարել, որ երեխան իրավունք ունենա հաճախել մանկապարտեզ: Նման պահանջը, բնականաբար, օրենքից չի բխում եւ չի էլ եղել»,- ասաց Վարդան Վարդանյանը: Նա նաեւ հավելեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հաստատությունների աշխատակիցներին ընդամենը տեղյակ է պահվել, որ պետք է կատարել հարկային պարտավորությունները, ու գուցե նրանցից ոմանք էլ որոշել են այդ հորդորը փոխանցել ծնողներին: «Հնարավոր է ինչ-որ մանկապարտեզի տնօրեն այդ հորդորը փոխանցած լինի ծնողներին: Մարդկանց բացատրելու, հորդորելու եղանակներից մեկն էլ, չեմ բացառում, որ որոշ դեպքերում եղած լինի մանկապարտեզում դաստիարակի կամ տնօրենի կողմից ծնողներին ասելը»,- հավելեց Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցը:

Տպել
2913 դիտում

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ