Ընդդիմադիր ուժերը նախ կփորձեն իրար ոչնչացնել, եթե չստացվի, նոր կմիավորվեն

24/03/2016 schedule22:00

Երեկ գրել էինք, որ, մեր տեղեկություններով, ընդդիմության շրջանում որոշակի խմորումներ են սկսվել՝ կապված 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ:

Սա, իհարկե, գործընթացների ամենանախնական փուլն է, որտեղ նույնիսկ խոսակցությունները բաց տեքստով չեն տարվում, այլ ընդամենը տրամադրություններ են շոշափվում: Ընդդիմադիր հատվածի յուրաքանչյուր ուժ կամ միավորում, ըստ մեր դիտարկումների, երկու ուղղությամբ է աշխատում. առաջինը սեփական ուժերի ամրապնդումն ու ընտրություններին միայնակ մասնակցելու ուղղությունն է, երկրորդը՝ ինչ-որ պահի այլ ընդդիմադիր ուժերի եւ միավորումների հետ դաշինք կազմելու ուղղությունը:

Ստարտը, այս իմաստով, արդեն իսկ բավական փխրուն է, որովհետեւ այս երկու ուղղությունները ոչ թե գալիս են իրար լրացնելու, այլ հակառակը՝ բացառում են մեկը մյուսին: Այսինքն, ընդդիմադիր դաշտի յուրաքանչյուր ուժ կամ միավորում ընտրություններին միայնակ մասնակցելու դեպքում բոլոր մյուսներին պետք է համարի մրցակից եւ այդ պատճառով պետք է աշխատի սեփական դիրքերի ուժեղացմանը զուգահեռ նաեւ թուլացնել մրցակից ուժերի դիրքերը: Այնուհետեւ մի քանի ամիս իրար թուլացնելուց հետո կարող է պարզվել, որ իրենք առանձին-առանձին չեն կարող դուրս գալ իշխանական ուժերի դեմ եւ կփորձեն միավորվել, ուժեղանալ, հզորանալ եւ այլն: Սակայն քանի որ իրենք արդեն հոգ տարած կլինեն մեկը մյուսին բավականաչափ թուլացրած լինելու մասին, հզորանալ այդպես էլ չի հաջողվի, սրանից բխող բոլոր հանրահայտ հետեւանքներով:

Երեկ գրել էինք, որ ընդդիմադիրները շոշափում են ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու հնարավորությունը: Պարզվում է, սակայն, որ խոսքը ոչ թե այսօրվանից սկսած այդ ուղղությամբ աշխատելու մասին է, այլ ընդամենը՝ վերջում հնարավոր դաշինք կազմելու մասին: Իսկ մինչ այդ յուրաքանչյուրն իր խնդիրն է լուծելու:

Եթե ներկա քաղաքական իրավիճակում ընդդիմադիր ուժերին պայմանականորեն բաժանենք երեք խմբի, կստացվի հետեւյալ պատկերը՝ Ազատության հրապարակում գործող ուժեր՝ ի դեմս «Նոր Հայաստանի» եւ ընկերների, դեպի Ազատության հրապարակ ձգտող ուժեր՝ ի դեմս ՀԱԿ-ի եւ ընկերների, միանգամից դեպի ընտրություններ գնացող ուժեր՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», «Լուսավոր Հայաստանի»: Առաջին խմբին, կապված զարգացումներից, կարող են միանալ այս պահին քաղաքական պրոցեսներին ուղիղ մասնակցություն չունեցող տարբեր կուսակցություններ եւ համախմբումներ, օրինակ՝ «Նոր Ժամանակները», Աշոտ Մանուչարյանը:  Երկրորդ խմբին, կրկին կախված զարգացումներից կարող են միանալ ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանի կուսակցությունը, «Հայկական Վերածնունդը»: Երկուսի դեպքում էլ առաջնահերթությունը Ազատության հրապարակից իշխանությունը վերցնելն է, չստացվելու դեպքում նոր միայն ընտրական պրոցեսի մեջ մտնելը:

Երեկ «Նոր Հայաստանը» հրապարակեց արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ճանապարհային քարտեզը եւ ակնկալում է, որ դրա շուրջ ընդդիմությունն ու հասարակությունը պետք է համախմբվեն: Նպատակը հասարակական լայն կոնսոլիդացիայի միջոցով իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրելն է, որից հետո կձեւավորվի անցումային կառավարություն, ապա նաեւ՝ նոր ազատ եւ արդար  ընտրություններ կանցկացվեն:

«Այն, ինչ որոշվել է «Նոր Հայաստանի» քաղխորհրդում, քաղաքական դաշտի կողմից կարող է ընկալվել որպես տեսական տարբերակ, որովհետեւ «Նոր Հայաստանը» փորձում է դեկտեմբերի 1-ից հասարակությանը մոբիլիզացնել եւ ստացվում է այն, ինչ տեսնում ենք: Հիմա նորից ենք նախաձեռնում, նախատեսում ենք մինչեւ մայիս-հունիս, որովհետեւ հաշվի ենք առնում, որ այդ ժամանակ դեռեւս հին Սահմանադրությունը ավելի շատ գործունեության դաշտ կունենա, քան այս չանցած Սահմանադրությունը: Նորից փորձում ենք մոբիլիզացնել ժողովրդին, թե ինչ կստացվի, կյանքը ցույց կտա»,- երեկ մեր զրույցում ասաց «Նոր Հայաստանի» քաղխորհրդի անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նախօրեին էլ ՀԱԿ-ը ներկայացրեց ԸՕ-ի վերաբերյալ առաջարկությունների միասնական պլատֆորմ, որը վայելում է մի շարք ՀԿ-ների եւ քաղաքական ուժերի աջակցությունը, եւ պետք է դառնա 4+4+4 ֆորմատով բանակցությունների նյութը: Այս նախաձեռնությունն էլ դեպի Ազատության հրապարակ տանող Կոնգրեսի ճանապարհն է: Ինչպես սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ, հիմա էլ պետք է փորձ արվի քաղաքական եւ հասարակական լայն կոնսոլիդացիա ձեւավորել այս պլատֆորմի շուրջ եւ 4+4+4 բանակցությունների տապալման դեպքում հայտարարել, որ իշխանությունը չունի քաղաքական կամք ազատ եւ արդար ընտրություններ անելու համար, ուստի պետք է հեռանա:

Իսկ բանակցությունները կտապալվեն ցանկացած պարագայում, որովհետեւ առաջ քաշած պահանջներից առնվազն մեկը՝ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը, իշխանությունն արդեն ասել է, որ չի բավարարելու: Այսինքն, այս պահին ընդդիմադիր երկու համախմբումները հերթական անգամ գնում են մի ճանապարհով, որով նախկինում մի քանի անգամ արդեն անցել են եւ անհաջողության մատնվել: Ընդ որում, երկուսի համար էլ վերջնաժամկետը հունիսն է: Նախընտրական լայն դաշինք կազմելու բանակցությունները հետաձգված են եւ տեղի կունենան դրանից հետո միայն, եթե երկու պրոցեսներն էլ տապալվեն:

Աշնանը նոր միայն կսկսվեն բուն բանակցությունները, առաջ կգա դոմինանտ ուժը լինելու խնդիրը, որը նույնպես բավական էներգիա եւ ժամանակ կտանի: Այս ընթացքում, սակայն, բոլորը գնահատում են միայնակ կամ երկու-երեք փոքր կուսակցություններով ընտրություններին մասնակցելու հնարավորությունները եւ զուգահեռ աշխատանքներ են տանում նաեւ այդ ուղղությամբ: Այսինքն, ընդդիմությունը իր շատ համեստ ռեսուրսներով այսօրվանից արդեն միաժամանակ մի քանի նպատակ է փորձում սպասարկել, ինչը, իհարկե, բարդ է: Այս առումով թերեւս առանձնանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը վաղուց հայտարարել է, որ դաշինքների չի միանալու, չի հավակնում նաեւ մինչեւ 2017-ը իշխանափոխություն անել  եւ արդեն երկար ժամանակ է, պատրաստվում է ընտրություններին:

Տպել
2782 դիտում

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը