Ոստիկանությունը ձեռք է բերում ամենաթանկ ալկոտետերները. իսկ վերջում էլ՝ մի հատ սառը «դուշ»

25/03/2016 schedule16:30

Նախորդ օրը «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը ուշագրավ փաստեր հրապարակեց պետական բյուջեից իրականացվող գնումների մասին:

Ըստ Մանուկյանի բերած փաստերից մեկի, ՀՀ ոստիկանությունը մարդու օրգանիզմում սպիրտի պարունակությունը չափող 45 հատ սարք` «ալկոտեստերներ» ձեռք է բերել յուրաքանչյուրը մեկ միլիոն 98 հազար դրամով: Փորձագետի պնդմամբ՝ դա շատ թանկ է, եւ օրինակ Ռուսաստանում դրանց գները 4-8 հազար ռուբլի է, այսինքն՝ առավելագույնը 56-58 հազար դրամ: «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» փորձագետը նույնիսկ կատակել էր, թե մեր ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերները երեւի ոսկեջրած են:

Ոստիկանությունը շատ արագ արձագանքեց այդ փաստին: «Փորձագետը, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է գցել հասարակությանը: 2015 թ. ոստիկանությունը ձեռք է բերել Alcovisor yupiter մոդելի պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով 45 հատ լրակազմ, որի գինը իսկապես 1 միլիոն 98 հազար դրամ է: Փորձագետը հեգնում է սարքի «ոսկուց լինելու» կապակցությամբ, իսկ ըստ «Լեգիոն 9» ՍՊԸ տեղեկատվության՝ այդ գնի մեջ մտնում է նաեւ սարքի հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխան՝ վերածրագրավորումը պատվիրատուի պահանջով (ինչը անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային եւ բացառում կոռուպցիոն ռիսկերը), ինչպես եւ հարկերը, տուրքերը եւ այլ պարտադիր վճարները... Սարքը ՌԴ-ում հանդես է գալիս Алкотектор юпитер անվանումով եւ արժե ոչ թե 4-8 հազար, այլ 70 հազար ռուբլի (առանց վերածրագրավորման, հայաֆիկացման եւ համապատասխան հարկերի, տուրքերի եւ պարտադիր այլ վճարների)»,- նշված է ոստիկանության արձագանքում:

Անշուշտ, ոստիկանությունը փորձել է հերքել «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» փորձագետի պնդումները, սակայն ստացվել է հակառակ պատկերը: Մի քիչ թվաբանություն: 70 հազար ռուբլին  1000 դոլարն է, կամ 490 հազար դրամը: ՌԴ-ից ձեռք բերելու եւ այն Հայաստան տեղափոխելու դեպքում այդ գնին ավելանում է ավելացված արժեքի 20 տոկոս հարկը: Այդ պարագայում գինը կդառնա 600 հազար: Մնաց միայն հայաֆիկացման հարցը: Եթե հավատանք ոստիկանության պնդմանը, ապա հայաֆիկացման պատճառով 600 հազար դրամանոց ալկոտեստերը դարձել է 1 միլիոն 98 հազար դրամ: Այլ կերպ ասած, հայաֆիկացումը մատակարարի վրա նստել է մոտ 500 հազար դրամ:

Եթե մեր ոստիկանությունում համարում են, որ հայաֆիկացումը արժե այնքան, որքան այդ ալկոտեստերի գինն է, ապա դա տխուր է: Եթե ոստիկանությունը գիտի, որ հայաֆիկացումը, մեղմ ասած, շատ ավելի քիչ արժե, բայց պնդում է, որ թանկ արժե, նշանակում է՝ ստում է, եւ դա ավելի տխուր է: Հայաֆիկացումը  մի պարզ ծրագիր է, որը կազմելը կարող է արժենալ մի քանի տասնյակ, կամ նույնիսկ հարյուր հազար դրամ: Այդ ծրագիրը ընդամենը ուղարկվում է արտադրողին, վերջինս այն տեղադրում է Հայաստան ուղարկվելիք ալկոտեստերների մեջ: Ու այնպես չէ, որ յուրաքանչյուր ալկոտեստերի համար մի առանձին ծրագիր է գրվում: Փաստորեն իր բերած «հակափաստարկներով» ոստիկանությունը հիմնավորապես ապացուցել է փորձագետի պնդումները եւ հաստատել, որ այս գնման մեջ, մեղմ ասած, կոռուպցիոն ռիսկ կա, մանավանդ որ «Լեգիոն 9» ՍՊԸ-ն, որը մատակարարել է այդ սարքերը ՀՀ ոստիկանությանը, մասնագիտացված է կանաչապատման աշխատանքներում: 

Բայց սա ընդամենը մի օրինակ է: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե խնդիրը ոչ միայն գնումների ընթացքում ծագող կոռուպցիոն ռիսկերն են, այլ նաեւ այն, որ ձեռք են բերվում շատ թանկ ապրանքներ: «Վարորդի խմածության չափը որոշող շատ ավելի էժան սարքեր կան, իրոք դրանց գինը կարող է տատանվել 50-100 դոլարի շրջակայքում: Պետք է ուշադրություն դարձնել եւ ուսումնասիրել, թե ինչու են ձեռք բերվում ավելի քան 2000 դոլարանոց սարքեր»,-  ասաց պրն Հոկտանյանը:

Հարցը, մեղմ ասած, արդիական է: Իհարկե, կարելի է սպասել, որ ոստիկանությունը կրկին կբերի «հակափաստարկներ», եւ նույնիսկ կարելի է կռահել, թե ինչպիսի: Մասնավորապես, ոստիկանության ձեռք բերած 2000  դոլարանոց ալկոտեստերը սպիրտի պարունակությունը չափելուց բացի նաեւ տեղում տպում է հատուկ «չեկ» որի վրա նշված են լինում բազմաթիվ տվյալներ, եւ հետագայում դա դառնում է փաստաթուղթ, պատկերավոր ասած՝ «իրեղեն ապացույց»: Վերջում էլ խմածին օյաղացնելու է մի հատ սառը «դուշով»... Ու դա, ըստ ոստիկանությունից ակնկալվող արձագանքի, նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը ճանապարհային ոստիկանության հետ վարորդների շփման ժամանակ: Տեսականորեն՝ գուցե: Գործնականում դա ոչ մի նշանակություն չունի: Ժամանակին, երբ ոստիկանությունը ձեռք էր բերում թանկարժեք ավտոմեքենաներ, դրանք զինում նկարահանող թանկարժեք սարքավորումներով, կրկին պնդում էին, թե դա նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը: Բայց հիմա ճանապարհային ոստիկանի հետ «կոռուպցիոն ռիսկի» շուրջ համաձայնության գալու դեպքում այդ շատ թանկարժեք նկարահանող սարքից ձեռքի մեկ շարժումով հեռացվում է վարորդի արած խախտման տեսագրությունը: 

Ուշագրավ է որ աստղաբաշխական գներով աշխարհի ամենաթանկ սարքավորումները գնելու մոլուցքով միայն ոստիկանությունը չի, որ տառապում է: Դա հատուկ է մեր կառավարությանն ընդհանրապես: Բայց սա առանձին ուսումնասիրության թեմա է:

Տպել
3220 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն