Չտես գյորմամիշները. զարգանալու չհեռանկար

26/03/2016 schedule10:38

Մեր տնտեսությունը եւ ընդհանրապես երկիրը որակական զարգացում չի ապրում:

Ժամանակ առ ժամանակ արձանագրվում են, իհարկե, տնտեսության քանակական փոփոխություններ. նավթի գինը աշխարհում բարձրանա՝ Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները կաճեն, մարդիկ մի քիչ «շատ կուտեն»: Նավթի գինը նվազի՝ տրանսֆերտները կպակասեն, սոված մարդկանց թիվը կավելանա...:

Ինչո՞ւ է այսպես:  Դա, բնականաբար, պայմանավորված է նրանով թե ինչպես է կառավարվում երկիրն ընդհանրապես եւ տնտեսությունը՝ մասնավորապես: Ի՞նչ արժեքներ, ի՞նչ մտահորիզոն ունեն մեր կառավարողները: Նկատե՞լ եք արդյոք, թե ինչպես են  Հայաստանում ծախսվում պետական, այսինքն հանրային միջոցները: Դրանցով սովորաբար գնվում են ամենաթանկ ու ամենաճոխ ապրանքները: Վերջին օրինակը յուրաքանչյուրը ավելի քան 2000 դոլար արժողությամբ ալկոտեստերներն են: Դա աշխարհում ամենաթանկը համարվող ալկոտեստերներից են: ՀՀ ոստիկանությունը 60-70 դոլարանոց ալկոտեստերները թողած՝ գնել է 2000 դոլարանոցը: Դեռ մի կողմ թողնենք, որ գնման ընթացքում ահագին փող է «լվացվել». էժան ալկոտեստերներ էլ գնեին, էլի փող էին «լվանալու»: Գլխներին կպչի: Բայց ինչո՞ւ ամենաթանկը:

Եթե սա լիներ միակ օրինակը, նույնիսկ ուշադրություն էլ չէինք դարձնի: Մի քանի տարի առաջ կառավարությունը որոշեց, որ Հայաստանի բոլոր տնտեսվարողները պետք է ունենան նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ: Դրանց ֆունկցիոնալ հնարավորությունները մեկ հոդվածի ծավալներում հնարավոր չէ թվարկել: Ու այդ «նոր սերնդի» համար մեր տնտեսվարողները պետք է վճարեն 200-ից մինչեւ 300 դոլար: Նման ծախսերի անհրաժեշտությունը բացատրում էին նրանով, որ այդ ՀԴՄ-ների հիշողության մեջ փոփոխություններ անել հնարավոր չէ, որ դրանք ուղղակի կապված են հարկային տեսչության բազաների հետ....: Ու դա ներկայացվում էր ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառում: Ի՞նչ եղավ արդյունքում: Կոռուպցիան նվազե՞ց, հարկային տեսուչները աղքատացա՞ն: Ստվերային տնտեսությունը կրճատվե՞ց: Պաշտոնապես վերջին տարիներին Հայաստանում անընդհատ տնտեսական աճ է գրանցվում: Մինչդեռ հարկերը նվազում են: Որեւէ մեկը այդքան համարձակություն ունի՞ պնդելու, որ ստվերային տնտեսությունը կրճատվել է... Եվ ուրեմն, ստացվեց, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարով Հարավային Կորեայում պատվիրված ու գնված այդ ՀԴՄ-ները չտվեցին արդյունք, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ հսկայական գումարներ ուղղակի ջուրը լցվեցին: Իսկ այդ ՀԴՄ-ները նույնպես դասվում են աշխարհի ամենաթանկ ՀԴՄ-ների շարքը:

Ճանապարհային ոստիկանության համար գնվեցին «Տոյոտաներ», թանկարժեք լուսա-տեսանկարահանող սարքեր, ոստիկանական մեքենաները համալրվեցին շատ թանկարժեք սարքավորումներով եւ այլն: Ու ո՞րն էր այդպիսի շռայլության իմաստը: Ասում էին, որ դրանց շնորհիվ կարգավորվելու է երթեւեկությունը, նվազելու են դժբախտ պատահարները եւ այլն: Երթեւեկությունը կարգավորվե՞ց: Դժբախտ պատահարները նվազեցի՞ն: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2015 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարներից Հայաստանում զոհվել է 346 մարդ: 2014 թվականի համեմատ աճը 16.5 տոկոս է: Ու այդ աճերը գրանցվում են վերջին մի քանի տարիներին անընդմեջ: Ստացվեց, որ վերը նշված թանկարժեք մեքենաների ու սարքավորումների համար վճարված հսկայական գումարները անի-մաստ ու անտեղի են ծախսվել:

ՀՀ պետական բյուջեից ամեն տարի մեր չինովնիկների համար, մեղմ ասած, թանկարժեք ծառայողական մեքենաներ ենք գնում: Մեր չինովնիկներին ման տվող «պադավատների» թիվը 1072-ն է: Դրանք բոլորը գնվել են մեր` հարկատուներիս հաշվին եւ նաեւ սպասարկվում, վառելիքով համալրվում, նորոգվում են կրկին հարկատուներիս հաշվին: Ամբողջ Բրիտանիայում կա ընդամենը 190 ծառայողական մեքենա: Իսկ այդ երկրի մայրաքաղաքի` Լոնդոնի քաղաքապետը հեծանիվով է շրջում: Ընդ որում, անցած տարի Լոնդոնի ոստիկանության կողմից 200 ֆունտ տուգանվել է հեծանիվով երթեւեկելու կանոնները խախտելու համար` կնոջը նստեցրած է եղել հեծանիվի հետեւի նստարանին, ինչը բրիտանական օրենքներով արգելվում է: Ուղղակի տեղեկանքի ձեւով ասենք, որ Լոնդոնի մեկ տարվա ՀՆԱ-ն հավասար է Հայաստանի 75 տարվա ՀՆԱ-ին:

Օրինակները կարելի է անվերջ շարունակել: Բայց ընդամենը փաստենք, որ կառավարությունը այսպիսի անիմաստ ու ճոխ ծախսեր է անում մի երկրում, որը պատերազմի մեջ է եւ տեխնիկական զինվածությամբ էականորեն զիջում է հակառակորդին:

Այսպիսի ճոխ ծախսեր են արվում մի երկրում, որի բնակչության 35 տոկոսը, կամ ավելի քան 1 միլիոն մարդ աղքատ է: Դա՝ պաշտոնապես: Մի երկիր, որտեղից տարեկան արտագաղթում է բնակչության 2 տոկոսը: Ընդ որում, արտագաղթողների ու մահացածների թիվը մոտ երկու անգամ գերազանցում է ծնվածների թվին:

Այսպիսի ճոխ ծախսեր են արվում մի երկրում, որի պետական պարտքը աճում է օրեցօր եւ արդեն հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը...:

Իշխանությունների նման անիմաստ ծախսեր անելը եւ Հայաստանի չզարգանալը, իհարկե, փոխկապակցված են: Այսպիսի ծախսեր կարող են անել միայն ժողովրդական լեզվով ասած՝ «չտես բոշա գյորմամիշները»: Սա աշխարհայացք է, դաստիարակություն, արժեքային համակարգ: Իսկ դրանց կրողները չեն կարող երկիր զարգացնել. դա բացառված է ի սկզբանե:

Տպել
2958 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա