Հարձակում բժշկի վրա. Գյումրիում դիմակավոր հանցագործներն ավելի ու ավելի են ակտիվանում

26/03/2016 schedule18:47

Երեկ առավոտյան դիմակավորված անձանց կողմից իր տան բակում հարձակման է ենթարկվել «Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրեն Արտուշ Ասատրյանը: Մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վերջինիս տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Կատարվել են բոլոր հետազոտությունները: Նաեւ վիրահատարանում ստուգվել է վերքը: Պարզվել է` ձախ կրծքավանդակի շրջանում սուր ծակող կտրող գործիքից առաջացած վերք է, որը թափանցել է, սակայն թոքը չի վնասել: Հարվածը կարծես կողքից է եղել: Նաեւ սալջարդեր կան ձեռքի վրա, գլխի շրջանում, որոնք մշակվել են: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ: Պարբերաբար հսկելու են, տեսնեն դրենավորման կարիք կա՞»,- տեղեկացրեց բուժկենտրոնի ղեկավարը: Նաեւ հավելեց, որ Արտուշ Ասատրյանին վիրահատելու անհրաժեշտություն բժիշկներն այս պահին չեն տեսնում եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ տեղեկացանք, որ մարմնական վնասվածքներ ստացած բժիշկը տեղափոխվել է հիվանդասենյակ, եւ որ բժիշկները չեն արգելում նրա հետ զրուցել: Եղելությունը վերհիշելով` Արտուշ Ասատրյանն ասաց. «Ես դուրս եկա՝ գարաժները բացեի, մեքենան հանեի, որ գործի պիտի գնայի: Դիմացը` դարպասից մի քանի մետր այն կողմ «բեսեդկա» ունենք, պիտի մտնեի, այդ «բեսեդկայից» բան վերցնեի: Տեսա, որ կանգնած են երկու հոգի` դիմակավոր, վերից մինչեւ ներքեւ սեւ հագած: Մենակ աչքերն էին երեւում, ուրիշ ոչ մի բան: Ես որ տեսա, անակնկալի եկա, բնական է, ու արդեն սկսվեց հարվածների տարափը գլխիս: Փայտով խփում էին երկուսով: ...Հետո ես, ըստ երեւույթին, ընկել եմ, հիշում եմ, որ ոտքով էին խփում կրծքավանդակիս: Թե հիմա ոտքով են խփել, պատռել կողիս շրջանում, թե դանակով են խփել, չեմ կարող ասել: Ես արդեն բնական է, կորցրել էի ինձ»: 

Գյումրու Վ. Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի փոխանցմամբ, իր վրա հարձակվողները բացարձակ ոչ մի բառ չեն արտաբերել, որեւէ խոսակցություն չի եղել, որը կարող էր ինչ-որ չափով հուշել կատարվածի դրդապատճառների մասին: «Վատություն որ ոչ մեկի չեմ արել: Ընդամենը երեւի սպասում էին, որ դուրս գայինք, գողություն անեին»,- ենթադրեց Ասատրյանը: Մասնագիտական գործունեության հետ նույնպես տեղի ունեցածը բժիշկը չի կապում: «Բացարձա՛կ»,- ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով: Հոդվածը տվյալ դեպքում վերաբերում է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Նշված արարքի համար քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ ներկայացնելով որոշ մանրամասներ: Ըստ այդմ, իրավապահներին ահազանգել է Ասատրյանի կինը: «Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ Ա. Ասատրյանը 2016 թվականի մարտի 25-ին՝ ժամը 8.20-ի սահմաններում, տանից դուրս է եկել բակ: Րոպեներ անց կինը լսել է բարձր ձայներ եւ դուրս գալով բակ՝ տեսել, որ ամուսինն ընկած է գետնին, իսկ դիմակավորված երկու անձ մահակներով հարվածում են նրան: Կնոջը տեսնելով՝ դիմակավորված անձինք դիմել են փախուստի: ... Ստեղծվել է քննչական խումբ եւ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, բժշկի վրա կատարված հարձակումը գյումրեցիների մի մասին ստիպել է զուգահեռներ անցկացնել այդ եւ քաղաքում մի քանի օր առաջ տեղի ունեցած դեպքի միջեւ, որը նույնպես կապված էր դիմակավորված անձանց հետ: Մարտի 14-ի կեսգիշերին նրանք ներխուժել էին Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակում գտնվող բենզալցակայան եւ գումար պահանջել աշխատակցից, ապա ստանալով եղած ամբողջ գումարը՝ 37 հազար դրամ, հեռացել էին: Բենզալցակայանի աշխատակցին կողոպտիչները մարմնական վնասվածք չէին պատճառել:

Դրանից մոտավորապես մեկ ամիս առաջ էլ, դարձյալ Գյումրիում, դարձյալ դիմակ կրող անձի կողմից ու դարձյալ գումարի պատճառով տեղի էր ունեցել ավազակային մեկ այլ հարձակում: Այս անգամ թիրախում հայտնվել էր տնակում ապրող տարեց կինը: Նա առավոտյան դուրս էր եկել բակ, մաքրել ձյունը եւ երբ նորից ներս էր մտել, նրա հետեւից  տնակ էր ներխուժել հանցագործը: Վերջինս դանակի հարված էր հասցրել կնոջը, ոտքերով ու ձեռքերով խփել կրծքավանդակին, ապա հափշտակել 65 հազար դրամ: Ավելի ուշ Գյումրու 30-ամյա մի բնակիչ ձերբակալվել է, խոստովանական ցուցմունք տվել ու կալանավորել:

Այս ֆոնին թերեւս հարկ է ընդգծել, որ նույնիսկ պաշտոնական թվերը վերհանում են նշված տարածաշրջանում ապրող մարդկանց սարսափելի ծանր սոցիալական դրությունը: Վերջին տվյալների համաձայն, Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է: Այստեղ աղքատության շեմից ներքեւ է գտնվում բնակչության ավելի քան 45 տոկոսը: Պատկերը տարբեր չէ նաեւ Գյումրիի դեպքում: Ի դեպ, աղքատ են գնահատվել այն ընտանիքները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին` ընդհանուր գծից, այն է՝  39 193 դրամից: 

Տպել
2497 դիտում

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան