4+4+իշխանություն. կոնսենսուս արդեն չկա

26/03/2016 schedule22:10

Նախօրեին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԸՕ քննարկումների իրենց ձեւաչափը կյանքի կոչելու առաջին քայլը կատարեց:

Մինչ այժմ առաջարկությունը միայն հնչում էր ԱԺ քննարկումների ժամանակ, իշխանություններն էլ պատասխանում էին, թե պատրաստ են ցանկացած ձեւաչափով քննարկումների, սակայն դրա համար պետք է գրավոր դիմում ներկայացվի ԱԺ ղեկավարությանը: Նախօրեին Զուրաբյանը գրությունն ուղարկեց ԱԺ նախագահ Գ. Սահակյանին, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանին եւ կառավարութան աշխատակազմի ղեկավար-նախարար Դ. Հարությունյանին: Առաջարկության էությունը հետեւյալն է. 4 հոգի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից, 4 հոգի ընտրական գործընթացներում մասնագիտացած ՀԿ-ներից եւ 4 հոգի իշխանական թեւից պետք է քննարկեն ԸՕ նախագիծը եւ աշխատանքների արդյունքում ընդունեն մի այնպիսի վերջնական տարբերակ, որը կբարձրացնի  ընտրական գործընթացների նկատմամբ ժողովրդի եւ հասարակության վստահությունը: Դրա համար, համաձայն առաջարկի, գործընթացը պետք է կառուցվի «լայն հանրային եւ քաղաքական կոնսենսուսի վրա»:

Ընտրված ձեւաչափը, հեղինակների մտահղացմամբ, ներկայացնում է այդ կոնսենսուսի համար անհրաժեշտ բոլոր կողմերին՝ ընդդիմություն, իշխանություն, հասարակական սեկտոր: Ճիշտ է, այստեղ կա ԱԺ-ում չներկայացված ընդդիմադիր ուժերի կամ անկախ պատգամավորների խնդիր, սակայն Զուրաբյանը հայտարարել է, որ պատրաստ են լսել բոլորին եւ այդ բանակցությունների ժամանակ ներկայացնել նաեւ նրանց: Այս առաջարկը, սակայն, մի սկզբունքային պահ ունի. մասնավորապես՝ կոնսեսուս կա, թե՝ ոչ, կարող է որոշվել միայն քվեարկությամբ: Դրա համար էլ որոշվել է, որպեսզի կողմերը հավասար թվով ներկայացված լինեն, հնարավորինս օբյեկտիվ պատկեր ստանալու համար: Մյուս կողմից, կոնսենսուս՝ նշանակում է միաձայն քվեարկություն, այսինքն, եթե այս 12-ից մեկը ԸՕ որեւէ դրույթին դեմ քվեարկի, կհամարվի, որ այն քաղաքական եւ հանրային լայն կոնսենսուսի վրա հիմնված չէ:

ԱԺ լսումների ժամանակ Դավիթ Հարությունյանը Զուրաբյանի հարցին՝ իշխանությունը պատրա՞ստ է ընդունել բանակցությունների իրենց առաջարկած ձեւաչափը, պատասխանեց՝ այո, սակայն այդ ձեւաչափը չպետք է որոշում կայացնող ֆունկցիա ունենա: Ըստ Հարությունյանի, ԸՕ ընդունման պատասխանատվությունը կրում է քաղաքական մեծամասնությունը, որը պարտավոր է լսել բոլորի առաջարկությունները, բայց պարտավոր չէ ընդունել դրանք: Առաջարկվող ձեւաչափը, սակայն, այս տրամաբանության մեջ չէ, հակառակը՝ իր մեջ թաքնված սպառնալիք է պարունակում: Այսինքն, եթե չկա կոնսենսուս, չկա նաեւ լայն հանրային աջակցություն եւ վստահություն նոր ԸՕ-ի նկատմամբ:

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը երեկ մեր հարցերին ի պատասխան՝ ասաց, որ իրենք նամակը դեռ չեն ստացել: «Ասեմ հետեւյալը. բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք տարբեր խմբերի հետ, սկսած հաշմանդամներից մինչեւ քաղաքական ուժեր, այս շարքի մեջ կդիտարկենք, նամակը գա, կքննարկենք, կպատասխանենք: Բայց կարծում եմ, ինչպես մյուս դեպքերում, այս դեպքում էլ, եթե կան մտահոգող դրույթներ եւ կան մարդիկ, ովքեր համախմբվել են եւ փորձում են քննարկել դրանք, որեւէ խնդիր չկա: Ինչպես նախկինում ենք ասել,  ցանկացած քննարկման պատրաստ ենք»: Իշխանությունը, սակայն, իրեն պարտավորված չի զգում առաջարկությունն ընդունելու դեպքում՝ ապահովել նշված բոլոր պայմանները: Սահակյանն ասում է, որ առաջարկող կողմը կարող է որոշել միայն իր մասնակցության ֆորմատը, իսկ իրենք դեռ կորոշեն՝ մի հոգով մասնակցեն քննարկումներին, թե 10: «Որեւէ մեկը չի կարող պարտադրել, թե դուք էլ պետք է գաք չորսով կամ հինգով: Մենք մեր ձեւաչափը ոնց հարմար կգտնենք, կորոշենք: Համախմբվել են չորս հոգի քաղաքական եւ չորս ՀԿ, շատ լավ, կան այլ հասարակական կազմակերպություններ, որոնք նույնպես գրավոր առաջարկություններ են ներկայացրել եւ նրանց հետ էլ առաջիկայում պետք է հանդիպենք»,- ասում է նա:

Ասել, որ քաղաքական մասով այս ձեւաչափի շուրջ համախմբում կա, մի փոքր չափազանցված կլինի: ԱԺ չորս խմբակցությունները համաձայնել են մասնակցել քննարկումներին, բայց պարզվում է, որ յուրաքանչյուրն իր առանձին օրակարգն ունի:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ դեռեւս ԸՕ-ի շուրջ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված նախնական մեծ քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը խոսել է այս ձեւաչափի մասին, եւ ԲՀԿ-ն պաշտպանել է այն՝ հայտարարելով, որ կմասնակցի աշխատանքներին:  «Ինչ կտա այս ձեւաչափը, պետք է անկեղծ ասեմ, առանձնապես լավատես չեմ, որ որեւէ ձեւաչափ՝ կլինի 4+4, 10+10, թե  6+6, դրական արդյունք կունենա, եթե նպատակը իրապես նախագիծը մշակելը չէ, այլ համախմբման իմիտացիա ստեղծելը: Բայց ի սկզբանե ասել, որ ոչինչ չի տալու եւ ինչպես որոշ քաղաքական ուժեր են ասում, բոյկոտել, եւս ես ճիշտ տարբերակ չեմ համարում: Եթե այս ձեւաչափով որեւէ արդյունքի չեն հասնի, որեւէ մեկը չի բռնելու որեւէ կուսակցության ձեռքը եւ ասի՝ դու հանկարծ չհայտարարես, որ այս ձեւաչափը  կոնսոլիդացիայի եւ երկխոսության փորձ անելու հերթական իմիտացիան էր»,-ասում է Զոհրաբյանը:

Մեր հարցին, թե ներկայացված 5 առաջարկություններից քանիսը պետք է ընդունի իշխանությունը, որպեսզի համարենք, որ ձեւաչափը արդյունավետ էր, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Նախ, 5 պահանջ ՀԱԿ-ն է ներկայացրել, այնպես չի, որ մենք բոլոր այդ 5 պահանջները պաշտպանում ենք: Մենք ունենք մեր օրակարգը եւ այդ ձեւաչափի աշխատանքներին մասնակցելու ենք մեր օրակարգով, մեր առաջարկները շատ ավելին են»: ԲՀԿ նախագահը չբացառեց, որ անձամբ կմասնակցի աշխատանքներին:

ՕԵ խմբակցությունից 4+4+իշխանություն ձեւաչափով քննարկումներին հնարավոր է մասնակցի Հովհաննես Մարգարյանը, եւ ինչպես մեզ փոխանցեց «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի խոսնակ Է. Առաքելյանը, թեեւ 5 առաջարկներն իրենք պաշտպանում են, սակայն ունեն նաեւ սեփական առաջարկությունները, որ առաջիկայում պատրաստվում են գրավոր ներկայացնել: Ժառանգություն խմբակցությունում դեռ հայտնի չէ, թե ով է մասնակցելու աշխատանքներին: Խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ասում է, որ այդ հարցը չի քննարկվել խմբակցությունում: Ժառանգություն կուսակցությունում, սակայն, գտնում են, որ այս ֆորմատով աշխատանքներին պետք է մասնակցի ոչ թե խմբակցությունը, այլ կուսակցությունը, եւ չի բացառվում, որ դա լինի, ասենք, Արմեն Մարտիրոսյանը: Թեւան Պողոսյանի կարծիքով, սակայն, կարեւոր չէ, թե ինչ ֆորմատ է, կարեւորը, որ քննարկումը բաց լինի, եւ բոլորը, ովքեր հետաքրքրված են, կարողանան հետեւել դրան, սեփական առաջարկները ներկայացնեն, ինչի հնարավորությունը ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս: Զուրաբյանի առաջարկությունը, սակայն, չի ենթադրում բաց քննարկում, եւ դժվար թե Ժառանգություն խմբակցության քարտուղարի սպասելիքներն արդարանան: ՀԱԿ խմբակցության դեպքում էլ, իհարկե, խառը իրավիճակ է, բայց համանուն կուսակցությունում գտնում են, որ իրենք պետք է մասնակցեն աշխատանքներին: Խմբակցության մյուս անդամները ոչ ակնկալիքներ ունեն, եւ ոչ էլ առանձնապես հետաքրքրություն են ցուցաբերում այս գործընթացի նկատմամբ:

Երեկ Հովհաննես Սահակյանը հայտնեց, որ ԸՕ-ին առնչվող տարբեր քաղաքական ուժերի եւ կազմակերպությունների կողմից շուրջ 30 առաջարկություն են ստացել եւ բոլորը պետք է քննարկեն հանձնաժողովի ապրիլի 1-ի նիստում:

Տպել
2885 դիտում

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում