Էլի թվեր են նկարել. իբր գրավում ենք ռուսական շուկան

29/03/2016 schedule15:19

Այս տարվա հունվարին Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումը աստղաբաշխական աճ է արձանագրել: Ըստ պաշտոնական վիճակագրության, 2015 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է ավելի քան 82 տոկոս:

Այսինքն, արտահանումը ՀՀ-ից դեպի Ռուսաստան գրեթե կրկնապատկվել է: Բայց վաղ է ուրախանալ: Նախ նման աճ ստացվել է միայն այն պատճառով, որ անցած տարի արտահանման ծավալները գահավիժել էին երկու անգամ` 16.5 միլիոն դոլարից հասնելով 8.5 միլիոն դոլարի, եւ դա է պատճառը, որ արտահանման ծավալների՝ այս տարվա հունվարին արձանագրված մասամբ վերականգնումը վիճակագրական տեսանկյունից երեւում է որպես 85 տոկոս աճ:

Միեւնույն է, 2014 թվականի հունվարի համեմատ արտահանման ծավալը 2016 թվականի հունվարին մոտ 1 միլիոն դոլարով պակաս է եղել: Իսկ թե ինչ ապրանքների հաշվին է այս տարվա հունվարին արտահանումը աճել, դեռ պարզ չէ, ու երեւի չպարզվի էլ: Խնդիրն այն է, որ ՀՀ մաքսային ծառայությունը այլեւս չի հրապարակում Հայաստանի արտաքին առեւտրի մանրամասն տվյալները, եւ այլեւս հնարավոր չէ ուսումնասիրել, թե ինչ ապրանքներ ենք արտահանում որեւէ երկիր: Հենց այս հանգամանքը բավականին կասկածելի է դարձնում վերը նշված աճերի վերաբերյալ ցուցանիշը:

Կասկածները էլ ավելի են խորանում, երբ ցուցանիշները ուսումնասիրում ենք ամսական կտրվածքով: Օրինակ, անցած տարվա դեկտեմբերին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 23 միլիոն դոլարի ապրանք: Դա մոտ 12 տոկոսով պակաս է 2014 թվականի դեկտեմբերի ցուցանիշից, երբ արտահանվել էր ավելի քան 26 միլիոն դոլարի ապրանք: Եվ ուրեմն, ի՞նչ է ստացվում. անցած տարվա դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արտահանումը նվազում է 12 տոկոս, բայց հունվարին անցած հունվարի համեմատ արտահանումը հանկարծ «ցատկում» է 82 տոկոսով: Այդ ինչի՞ հաշվին: Այդ ի՞նչ արտադրանք հանկարծ սկսեցինք արտադրել, որ արտահանումը այդպես աճեց, այն դեպքում, երբ նախորդ ամսին նվազել էր: Ու ընդհանրապես, անցած ողջ տարին համապատասխան ամիսների կտրվածքով արտահանումը դեպի Ռուսաստան էականորեն նվազած է եղել` մինչեւ 35 տոկոսով:

Ակնհայտ է, որ գործ ունենք մեր պաշտոնական վիճակագիրների հերթական մեքենայության հետ, որը վաղ թե ուշ բացահայտվելու է: Իսկ իրական կյանքում, գործարարների դիտարկումների հիման վրա կառուցված պատկերը ճիշտ հակառակն է` դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը  շարունակում է նվազել: Մեր գործարարների համար ավելի ու ավելի դժվար է դառնում ռուսական շուկայում տեղ զբաղեցնելը: Դա պայմանավորված է մի քանի գործոններով:

Թիվ մեկ գործոնը, իհարկե, ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկումն է, որի պատճառով մեր ապրանքները արհեստականորեն թանկացել են ռուսական շուկայում:  Դրան զուգահեռ՝ ռուսական շուկայի գնողունակությունն է նվազել: Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների եւ համաշխարհային շուկայում նավթի ու գազի գների կտրուկ նվազումը հանգեցրել է ՌԴ բնակչության եկամուտների զգալի նվազմանը: Դրա պատճառով տուժում են ոչ միայն ռուսաստանցի արտադրողները, այլ նաեւ այդ երկիր ապրանքներ արտահանողները, այդ թվում նաեւ՝ հայկական արտադրողները: Բացի այդ, մեր արտադրողները ռուս արտադրողների հետ անհավասար պայմանների մեջ են հայտնվել էներգակիրների գների փոփոխությունների պատճառով:

Խնդիրն այն է, որ Հայաստանին ռուսական գազը վաճառվում է դոլարով, իսկ ռուսաստանցի արտադրողները այն ձեռք են բերում ռուբլով: Ռուբլու արժեզրկումը հանգեցրել է նրան, որ դոլարով հաշվարկած՝ ռուս արտադրողները մի քանի անգամ ավելի քիչ են գումար ծախսում գազի եւ էլեկտրաէներգիայի վրա, ինչի հնարավորությունը մեր արտադրողները չունեն: Դրա հետեւանքով էներգածախսատար արտադրությունները Հայաստանում ռուսական արտադրողների համեմատ դառնում են էլ ավելի անմրցունակ:

Եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ գրեթե բոլոր արտադրությունների մեջ օգտագործվող հումքերը Ռուսաստանում շատ ավելի էժան են, քան Հայաստանում, ապա կարելի է պատկերացնել, թե Ռուսաստանի շուկա իրենց արտադրանքը հանելու մտադրություն ու ցանկություն ունեցող մեր արտադրողները ինչպիսի տիտանական ջանքեր պետք է թափեն ռուսական շուկայում տեղ զբաղեցնելու համար: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանից արտադրանքը Ռուսաստան հասցնելու համար լրացուցիչ ճանապարհածախս է պետք գումարել, այն դեպքում, երբ ռուսաստանցի արտադրողները նման խնդիր չունեն:

Բայց այս ամենից բացի՝ կան նաեւ խոչընդոտներ, որոնք կապված չեն արտաքին գործոններով: Օրինակ, Հայաստանում արտադրողների ուսերին դրված ամենածանր հարկը ավելացված արժեքի հարկն է, որը 20 տոկոս է: Ռուսաստանում այն 18 տոկոս է, ընդ որում, բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների վրա այդ հարկը ընդհանրապես զրոյական է: Այլ կերպ ասած, մեր արտադրողները իրենց արտադրանքից երկու տոկոս ավելի շատ հարկ են վճարում, քան իրենց գործընկերները՝ Ռուսաստանում: Ու եթե հաշվի առնենք, որ մենք Ռուսաստանի հետ միեւնույն տնտեսական տարածքի մեջ ենք, եւ մեր ազատ առեւտուրը այլ երկրների հետ սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ կապված, ապա պետք է արձանագրենք, որ մենք ԵՏՄ-ից միայն ու բացառապես բացասական ազդեցություններն ենք  «կլանում»:

Տպել
2252 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն