Ալավերդի քաղաքում սոցիալական ծրագրերը դադարել են. «Վալեքս գրուպ»-ը պատժո՞ւմ է քաղաքապետին

29/03/2016 schedule19:45

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բնակչության կենսամակարդակն ավելի է վատթարացել: Բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնք տարիներ շարունակ իրականացվել են, այժմ արդեն անցյալում են:

Բանն այն է, որ մասնավորապես Ալավերդու պղնձաձուլական գործարանի, ինչպես նաեւ Թեղուտի հանքը շահագործող «Վալեքս» խմբի ընկերությունների գործադիր վարչության նախագահ Վալերի Մեջլումյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ ստեղծվել էր «Մանես» հիմնադրամը, որը բարեգործական մի շարք ծրագրեր էր իրականացնում: Անապահով խավի ներկայացուցիչների համար, օրինակ, կազմակերպվում էր բարեգործական ճաշարան, մանկապարտեզներին մատակարարվում էր սնունդ, Թեղուտի աշխատակիցները նախ՝ աշխատավայր, իսկ հետո՝ տուն էին հասցվում անվճար: Հիմնադրամը հոգում էր նաեւ Մադան թաղամասի դպրոցահասակ երեխաների տեղափոխումը եւ այլն: Վերջիններս, ի դեպ, այս ընթացքում այլեւս դպրոց չեն հաճախում, որովհետեւ ճանապարհածախսը հոգալու հնարավորություն նրանց ընտանիքները չունեն: Այլեւս չի գործում նաեւ Ալավերդու խորհրդանիշներից մեկը դարձած ճոպանուղին, որը «Վալեքսի» սեփականությունն է:

Ուստի ահազանգեր ենք ստանում, որ նշված ծրագրերի դադարեցումը լուրջ խնդիր է դարձել առանց այդ էլ ծանր պայմաններում ապրող բնակիչների համար: Այս տարիների ընթացքում ալավերդցիները, որոնք օգտվել են սոցիալական ծրագրերից, շնորհակալ են եղել «Վալեքս գրուպին», բայց ինչ-որ տեղ էլ դրանք համարել են այդ ընկերության գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին ու իրենց առողջությանը հասցվող լուրջ վնասի որոշակի փոխհատուցում: Բայց ահա մի գեղեցիկ օր այդ ամենը միանգամից դադարում է: Պատճառների վերաբերյալ կարծիքները քաղաքում տարբեր են. միջազգային շուկայում պղնձի գների անկում, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի եւ Վալերի Մեջլումյանի միջեւ առկա լարվածություն:

Ինչ են ասում քաղաքային իշխանությունները 

Քաղաքապետի հետ զրուցել մեզ չհաջողվեց: Իսկ նրա տեղակալ Արթուր Վարոսյանը, որպես սոցիալական ծրագրերի դադարեցման պատճառ, մատնանշեց միայն ֆինանսականը:

- Ինչ վերաբերում է «Մանես» բարեգործական հիմնադրամին, ես, բնականաբար, արդեն տեղյակ եմ, որ ծրագրերը դադարեցվել են: Իսկ կոնկրետ պատճառաբանությունը ֆինանսական է: Դրանից ավելի ինֆորմացիայի ես չեմ տիրապետում:

- Այսինքն` ֆինանսական խնդիրներն այդպես միանգամի՞ց առաջացան, թե ծրագրերը դադարեցնելու տակ ինչ-որ ուրիշ պատճառ եք տեսնում:

- Բնականաբար, ոչ մի պատճառ չկա, խնդիրը միայն ֆինանսական է:

- Կարծիքներ կան, որ քաղաքապետի հետ լարված հարաբերություններն են դեր խաղացել, այսինքն՝ դու քաղաքապետ ես, դու էլ հոգա քաղաքում ապրողների խնդիրները: Կա՞ նման բան:

- Քաղաքապետի հետ լարված հարաբերություն «Վալեքս գրուպի» սեփականատերը կամ հիմնարկի ադմինիստրացիան չունեն: Դա քաղաքապետի հետ ընդհանրապես կապ չունի: Մեր քաղաքում միայն քաղաքապետը չի ապրում, 18-20 հազար բնակչություն կա: Բնականաբար, մի հոգու հետ լարվածության պատճառով նման ծրագրերը չեն դադարեցվում: Այդպիսի խնդիր չկա, դրանք ընդամենը բամբասանքներ են: 

- Հնարավո՞ր է սոցիալական ծրագրերը դադարեցնելուց հետո բնակչության շրջանում դժգոհության ալիք բարձրանա՝ կապված «Վալեքս գրուպի» գործունեության հետեւանքով առաջացող վնասների հետ, մարդիկ սկսեն այլեւս չհանդուրժել դա:

- Ճիշտն ասած՝ ամբողջ բնակչության փոխարեն ես չեմ կարող պատասխանել: Ըստ իմ գնահատականի՝ քաղաքում լարվածություն այս պահին չկա: 

Շրջակա միջավայրի ու բնակչության առողջության վրա Ալավերդու պղնձաձուլական գործարանի, ինչպես նաեւ Թեղուտի հանքի շահագործման վտանգավոր ազդեցությունների մասին բազմիցս է բարձրաձայնվել: «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը մատնանշում է վերջին նմանատիպ ուսումնասիրությունը, որն իրականացրել է ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ջրի որակի հետազոտություններով զբաղվող միջազգային փորձագետ Սեյրան Մինասյանը: «Նա հետազոտեց Շնող գետը: Ասեմ, որ այն սնում է մի քանի համայնքներ, հիմնականում Շնողը եւ Թեղուտը, ու անցնում է Թեղուտի հանքավայրի տարածքով: Երբ այնտեղ հորատանցքեր էին փորում, Շնող գետի ջրի որակը սկսեց ընկնել, իսկ հիմա այն փաստորեն ամենավատ որակի միջազգային ստանդարտներին է համապատասխանում»,- ասաց Զարաֆյանը: Հետազոտությունն անցկացվել է 2009-2015 թվականներին, եւ այդ ընթացքում ջրի որակը վատացել է անշեղորեն:

Վտանգ՝ շրջակա միջավայրի ու առողջության համար

«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահն ընդգծում է նաեւ անտառների ոչնչացման փաստը եւ արձանագրում, որ հանքը շահագործող ընկերությունը դրա փոխարեն չի տնկել խոստացած նոր անտառները. «Մենք անցյալ տարի անցկացրել ենք անտառային, կարելի է ասել, մոնիտորինգ, հատուկ ուշադրություն ենք դարձրել այն համայնքներին, որտեղ պետք է նոր անտառներ տնկվեին: Ասեմ, որ նույնիսկ Շնող եւ Թեղուտ համայնքների տարածքում այդ անտառը չկա»: Ի դեպ, եթե ժամանակին այս գյուղերի բնակիչները համաձայնել էին հանքի շահագործմանը՝ աշխատանք ունենալու հեռանկարով, ապա այժմ, ըստ մեր զրուցակցի, նրանց սպառնում է գործազուրկ դառնալու վտանգը, որովհետեւ շուտով ընկերությանը ոչ մասնագետ կադրերի ու բանվորական ուժի փոխարեն հարկավոր են լինելու պրոֆեսիոնալներ:

Դառնալով Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումներին՝ Ինգա Զարաֆյանը նշում է, որ գործարանի ղեկավարությունն ընդամենը ծխնելույզը քաղաքից հեռացրել է՝ անընդհատ հրաժարվելով ֆիլտր տեղադրել: «Եվ արդեն երեք-չորս տարի ծխնելույզն անտառի մեջ է: Դա անտառին մեծ վնաս է հասցնում, որը ոչ ոք չի հաշվարկում: Այն ոչնչացնում է անտառը իր արտանետումներով»,- ասում է նա ու հավելում, որ այդուհանդերձ, գործարանի ծխի մի մասը մնում է քաղաքի վրա, որովհետեւ վատ տեխնոլոգիայի պատճառով ամբողջ ծուխը չի անցնում խողովակով: Իսկ գործարանի շահագործման հետեւանքով արտանետվում են, օրինակ, ազոտի եւ ծծմբի օքսիդներ, մեծ քանակությամբ ծանր մետաղներ:

Վերջիններս էլ, ինչպես փաստում է մեկ այլ ուսումնասիրություն, ներթափանցում են մարդու օրգանիզմ: Մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Ամերիկյան համալսարանի համապատասխան հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ալավերդի ու նաեւ հարակից Ախթալա քաղաքներում երեխաների արյան եւ հողի մեջ ծանր մետաղների քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը ավելի քան 10 անգամ: Օրինակ, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում ասենք կապարի քանակը երեխաների մոտ գերազանցել է 2.5 անգամ, ապա Ալավերդում այդ ցուցանիշը կազմել է 75 տոկոս, Ախթալայում՝ 85: Եվ սա այն դեպքում, երբ կապարի անգամ աննշան հավելյալ քանակությունը վտանգավոր է համարվում առողջության համար:

Հ.Գ. Ալավերդիում սոցիալական ծրագրերի դադարեցման վերաբերյալ «Վալեքս գրուպի» պարզաբանումները կփորձենք ներկայացնել առաջիկայում:

Տպել
2499 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն