Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը կարող է փոխանցվել նաեւ սննդամթերքի միջոցով

30/03/2016 schedule12:07

Պարզվում է` մարդու օրգանիզմում կարող է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն զարգանալ նաեւ կենդանական ծագման մթերքի միջոցով, ինչը նույնպես պատճառ է հանդիսանում, որ մանրէով հարուցվող հիվանդությունների բուժումը դառնա դժվար կամ անհնար: 

Նախորդ տարի առողջապահության նախարարությունը մեկշաբաթյա իրազեկման արշավ իրականացրեց, որի ընթացքում շատերը տեղեկացան, որ հակաբիոտիկների ոչ ճիշտ ու ոչ նպատակային կիրառման հետեւանքը լինում է այն, որ տվյալ դեղն այլեւս դադարում է բուժիչ լինել: Եվ ահա նշվում է նույն խնդիրը սննդամթերքի միջոցով ի հայտ գալու մասին:

«Հակաբիոտիկները օգտագործում են նաեւ կենդանիների բուժման նպատակով, եւ եթե անասնաբույժը ոչ ճիշտ, ոչ ռացիոնալ, ոչ նպատակային նշանակում է իրականացնում, դա բերում է կայուն մանրէների զարգացման, որոնք հետագայում սննդային շղթայով կարող են փոխանցվել մարդուն, եւ մարդու մոտ զարգանա դեղակայուն ձեւով վարակ: Այդ կայուն ձեւերն են, օրինակ, կամպիլոբակտերը, սալմանելաները, որոնք կարող են փոխանցվել մարդուն: Այսինքն` հակաբիոտիկը կարող է չազդել այդ դեղակայուն մանրէի վրա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը:

Բայց բացի այն, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունություն է զարգանում կենդանիների բուժման ընթացքում այդ դեղամիջոցների սխալ կիրառման հետեւանքով, կա դեղակայուն վարակները մարդուն փոխանցելու մեկ այլ տարբերակ: Բանն այն է, որ անասնաբուծության մեջ ընդունված է հակաբիոտիկների միջոցով կենդանիներին գիրացնելը:

«Հայտնի է, որ որոշ երկրներում հակաբիոտիկները նաեւ օգտագործում են որպես աճը խթանելու միջոց: Եվ մեզ մոտ արդեն 2015 թվականին ընդունվել է «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության եւ կանխարգելման ռազմավարություն», որն ունի նաեւ համապատասխան միջոցառումների ցանկ, եւ դրա կետերից մեկը վերաբերում է այնպիսի մեխանիզմների մշակմանը, որոնք գյուղատնտեսության ոլորտում սահմանափակեն հակաբիոտիկների օգտագործումը` կենդանիների աճը խթանելու համար»,- հավելեց առողջապահության նախարարության մասնագետը: 

Թե քանի մարդ է  հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք բերել կենդանական ծագման սննդամթերք օգտագործելու հետեւանքով, հայտնի չէ: Հայաստանում նման վիճակագրություն չկա: Սակայն Քրիստինա Գյուրջյանն ընդգծում է, որ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունն արդեն լուրջ խնդիր է համարվում ամբողջ աշխարհում, եւ համապատասխան ռազմավարություններ են ընդունել բազմաթիվ երկրներ:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանը, խոսելով վերոնշյալ մթերքի նկատմամբ իրականացվող վերահսկողության մասին, ասաց. «ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված է, որ կենդանական ծագման մթերքներում հակաբիոտիկների քանակը պետք է լինի թույլատրելի սահմաններում կամ ընդհանրապես չլինի: Եթե անգամ կենդանիները բուժում են ստացել հակաբիոտիկներով, պետք է դրանից հետո որոշակի ժամանակահատված անցնի, հետո նրանք ենթարկվեն սպանդի, որպեսզի հակաբիոտիկների մնացորդային քանակները օրգանիզմից դուրս եկած լինեն: Դրա համար թե՛ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանական ծագման հումքի, թե՛ Հայաստանի Հանրապետությունում արտադրվածի նկատմամբ իրականացվում են լաբորատոր փորձաքննություններ եւ հսկվում է անտիբիոտիկների մնացորդային քանակը»:

- Պարոն Դանիելյան, սպառողն ինչպե՞ս վստահ լինի, որ օրինակ խանութում վաճառվող հավկիթն անցել է համապատասխան փորձաքննություն:

- Կոնկրետ թռչնաֆաբրիկայում կան մասնագետ-անասնաբույժներ, որոնք իրականացնում են այդ աշխատանքները, եւ մենք մեր պետական վերահսկողության շրջանակներում արդեն նայում ենք փաստաթղթավորումները, թե երբ է տվյալ կենդանին ենթարկվել դեղորայքային միջամտության եւ դրանից հետո երբ է թույլատրվել սպանդը: Ես անասնաբույժ չեմ, բայց հիմնականում ձվատվության շրջանում որոշակի պրեպարատներով բուժումն արգելվում է:

- Իսկ, ասենք, «Գումի» շուկայում առաջարկվող միսը զե՞րծ է հակաբիոտիկների մնացորդային քանակներից:

- Մսեղիքն անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկվում է ուղեկցող փաստաթղթերի հիման վրա: Ոչ ոք իրավունք չունի առանց ուղեկցող փաստաթղթի մսեղիքը բերել իրացման: Իսկ եթե կա անասնաբույժի կողմից տրված համապատասխան տեղեկանք, նշանակում է անասնաբույժը ինքը արդեն տեղյակ է տվյալ կենդանու հետ կապված բուժման որոշակի գործընթացներից: Մենք տարբեր սննդի շղթաներում ենք վերահսկողություն իրականացնում: Օրինակ, ունենք դեպքեր, երբ որ փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզել ենք, որ կաթնամթերք արտադրողները ստացել են կաթի խմբաքանակ, այդ խմբաքանակում հակաբիոտիկի առկայություն է եղել եւ ամբողջ խմբաքանակը խոտանվել է նրանց կողմից, չեն օգտագործել արտադրությունում: Բայց կդժվարանամ կոնկրետ փաստը ձեզ ասել, որովհետեւ դեպքը եղել է 1.5-2 տարի առաջ:

- Ինչքան հաճախ է պարզվում, որ գյուղմթերքներում հակաբիոտիկների առկայություն է եղել:

- Մենք նաեւ մոնիտորինգային ծրագիր ունենք մեղրի արտահանման հետ կապված եւ, հուրախություն մեզ, ասեմ, որ ընդհանրապես դեպքերը շատ եզակի են:

- Ասում եք՝ հիմնականում ստուգումներ անցկացնելիս փաստաթղթերով եք առաջնորդվում: Իսկ ո՞ր դեպքում է որոշվում մթերքը ենթարկել լաբորատոր փորձաքննության:

- Երբ պետական վերահսկողության շրջանակներում ստուգումների ենք լինում արտադրություններում եւ տեսնում ենք, որ կոնկրետ հակաբիոտիկների նկատմամբ ներարտադրական հսկողություն չի իրականացվում,  դրանից ելնելով՝ ինքներս ենք փորձում պատրաստի արտադրանքից փորձանմուշներ վերցնել եւ տալ լաբորատոր փորձաքննության:

Սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետն ասաց, թե ինքը տեղյակ չէ անասնաբուծության ոլորտում կենդանիների աճը հակաբիոտիկներով խթանելու մասին: «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, բայց եթե հակաբիոտիկի մնացորդային քանակ կա, տվյալ մսեղիքը իրացման ենթակա չէ»,- նշեց նա:

Տպել
2412 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում