Խանդը հոգեկան հիվանդության դրսեւորում է, եթե խանդում եք, դիմեք հոգեբույժի. Հ. Մինասյան

01/04/2016 schedule15:10

Շատերին գուցե զարմանալի թվա, բայց հիվանդագին խանդը ուղիղ կապ ունի այս կամ այն հոգեկան հիվանդության հետ: Խոսքն այն խանդի մասին է, որը հիմնավորված չէ եւ որի համար իրականում չկան պատճառներ:

Ու եթե նման խանդ առկա է, ապա հարկավոր է դիմել բժշկի՝ պարզելու համար, թե հոգեկան ի՞նչ հիվանդության դրսեւորում է այն: Ասել է թե՝ հնարավոր է մարդը եւ նրա հարազատները անգամ չկռահեն հոգեկան առողջության լուրջ խնդրի մասին, եւ այն առաջին անգամ ի հայտ գա միայն խանդի նոպայի տեսքով: Այս մասին տեղեկացանք «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեբույժ-հոգեթերապեւտ Հարություն Մինասյանի հետ զրույցում: Նրա փոխանցմամբ, երբ լսում ենք խանդի հողի վրա կատարված հանցագործության մասին, ապա այդտեղ պետք է փնտրել որեւէ հոգեկան հիվանդության հետք:

«Երբ կարդում եմ այդպիսի դժբախտ դեպքերի մասին, ես՝ որպես հոգեբույժ, ցավ եմ ապրում, քանի որ կարելի էր դժբախտությունը կանխել, եթե ժամանակին այդ մարդուն տանեին բժշկի»,- ասում է Հարություն Մինասյանը: Բժիշկն ընդգծում է, որ ինքը՝ խանդի զգացումը, նորմալ հոգեֆիզիոլոգիական երեւույթ է, որը բնորոշ է նաեւ կենդանիներին, մինչդեռ մարդու մոտ այն գիտակցված, տրամաբանված է:

«Սակայն առանձնանում են խանդի ախտաբանական վիճակներ, որոնք տարբերվում են նորմալ հոգեբանական խանդից: Դրանցից առաջինը նեւրոտիկ բնույթի խանդն է, երբ մարդը գիտակցում է, որ իր խանդը հիմքեր չունի, սակայն չի կարողանում դրանից ազատվել: Այդպիսի հիվանդները երբ գալիս են բժշկի, այդպես էլ ասում են. «Ես իմ կնոջը հարյուր տոկոսով վստահում եմ, ես նրան շատ եմ սիրում, փոխադարձ սեր է մեր միջեւ եւ այլն, սակայն ինձ անընդհատ տանջում է այդ անհեթեթ միտքը»: Խանդի այս տեսակն այնքանով է բարվոք, որ մարդու մոտ ինքնաքննադատություն կա, գիտակցում է իր մտքերի անհիմն լինելը, սակայն դրանք նրան խանգարում են նորմալ ապրել, աշխատել, ստեղծագործել: Հիվանդը իր ոտքով գալիս է բժշկի, խնդրում է իրեն բուժել, ու երեւակայեք, որ բուժումը բավականին արդյունավետ է լինում»,- մանրամասնում է հոգեբույժը:

Խնդիրն առավել լուրջ է զառանցական խանդի պարագայում: «Շիզոֆրենիայի որոշ ձեւերի ժամանակ լինում են նաեւ խանդի զառանցական մտքեր, համաձայն որոնց՝ իբր կինը իրեն դավաճանում է, ինքը չի կարողանում բռնեցնել նրան սիրեկանի հետ եւ առաջին փուլում սկսում է հետապնդել կնոջը, վերահսկել նրա գործողությունները: Հիվանդությունը խորանալով՝ գալիս է մի պահ, որ ինքն է վերածվում հետապնդվողի, բողոքում է, որ կնոջ սիրեկանները իրեն հետապնդում են, իրեն ուզում են սպանել, որպեսզի ավելի ազատ լինեն: Կինը, քանի որ ուզում է իրենից ազատվել, ուտելիքի մեջ թույն է լցնում եւ այլն: Այսպիսի բազմաբնույթ, բազմաժանր զառանցական մտքերի կծիկ, որոնց առանցքը խանդի զառանցանքն է: Հաճախ լինում է, որ խանդի զառանցանքը ավարտվում է ողբերգությամբ: Դրանից կարող է տուժել անգամ մի շատ անմեղ մարդ, որը կասկածելի է թվացել: Սա արդեն ունի մասնագիտական բուժման կարիք՝ միայն եւ միայն դեղորայքով»,- շարունակեց մեր զրուցակիցը եւ նշեց խանդի զառանցանքի եւս մի տեսակ, որը կոչվում է ալկոհոլային խանդի զառանցանք:

«Սա ավելի վտանգավոր է, քան շիզոֆրենիայի դեպքում, որովհետեւ եթե շիզոֆրենիայի պարագայում հիվանդությանը զուգահեռ մարդու մոտ առաջանում է հույզերի եւ կամքի թուլացում, ապա ալկոհոլիկների մոտ ինտելեկտը պահպանված է, եւ եթե իր կնոջը հետապնդում է, ավելի զգույշ է դա անում, ավելի շատ մանրուքների մեջ է տեսնում դավաճանության տարրը, ասենք՝ ամեն օր կարող է կնոջ ամբողջ մարմինը մերկացնել եւ ստուգել՝ գտնելու համար համբույրի հետքեր, կապտուկներ, հետեւել՝ ով զանգեց, նրան թվում է, թե կինը զանգողի հետ գաղտնաբառերով է խոսում եւ այլն: Այս դեպքում տասնապատիկ ավելի հաճախ, քան շիզոֆրենիայի դեպքում, բանը ավարտվում է սպանությամբ»,- տեղեկացնում է բժիշկը:

Ի տարբերություն նեւրոտիկ բնույթի խանդի, որի պարագայում մարդու ինքնաքննադատությունը պահպանված է, շիզոֆրենային եւ ալկոհոլային խանդի զառանցանքի դեպքում հիվանդը չի գիտակցում իր խանդի հիվանդագին բնույթը, պնդում է դրա հիմնավորվածությունը եւ հրաժարվում է բժշկի օգնությունից: Հարություն Մինասյանը նկատում է, որ ամուսինների անառողջ փոխհարաբերությունների մեջ հաճախ ներքաշվում են նրանց հարազատները՝ չմտածելով անգամ, որ հիվանդագին խանդի ու անհավատարմության մեղադրանքների այդ շղթան իրականում հոգեկան հիվանդության խնդիր է. «Հոգեբուժության մեջ այսպիսի մի հասկացություն կա՝ հոգեբանական մակածում (ինդուկցիա): Հաճախ լինում է, որ հիվանդի զառանցանքները փոխանցվում են նրա հարազատներին, այսինքն՝ հիվանդը ասում է՝ իմ կինը վատն է, անբարոյական է: Նրան սկսում են հավատալ ծնողները, հարազատները եւ մեղադրում են հարսին: Ու հաճախ ամուսիններից յուրաքանչյուրը իր հարազատների հետ բաժանվում են առանձին բանակների եւ սկսվում են խնամիների միջեւ տուրուդմփոցները: Ու նրանց մեջ չի գտնվում խելացի մեկը, որ ասի՝ եկեք այս զույգին տանենք հոգեբույժի մոտ»:

Ի դեպ, ըստ մասնագետի, ինչպես ցանկացած հիվանդության, այնպես էլ հիվանդագին խանդի դեպքում բուժումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել հիվանդության վաղ փուլերում:

Տպել
14873 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)