Հայտնի հաղորդավարները բարեգործական հիմնադրամ են ստեղծել` 100 դրամով կյանք փրկելու համար

31/03/2016 schedule16:41

Կարծում եք 100 դրամն ընդամենը 100 դրամ է, որն իրենից արժեք գրեթե չի՞ ներկայացնում: Հաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գլումովը, Հակոբ Պապիկյանը (Ժակ), Արամ Կարախանյանը (Մաքս), ինչպես նաեւ «Ստատուս հոլդինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Բալոյանը այսօր ասուլիս էին հրավիրել հակառակն ապացուցելու եւ հիշեցնելու, որ հազարավոր հարյուր դրամները միասին միլիոնավոր դրամներ են կազմում եւ դրանցով կարելի է կյանքեր փրկել:

Նրանք հայտարարեցին, որ ստեղծել են «Ֆոնդ 100» կոչվող բարեգործական հիմնադրամ, որը նպատակ ունի միավորել բարեսիրտ ու հոգատար մարդկանց` օգնելու քաղցկեղով տառապող երեխաներին ու երիտասարդներին:

Բանախոսները հաշվարկել են, որ եթե յուրաքանչյուր ամիս 500 հազար մարդ այդ նպատակի համար նվիրաբերի ընդամենը 100 դրամ, ապա հնարավոր կլինի նոր կյանք պարգեւել 2-5 մարդու:

Նախաձեռնության հեղինակները քաջ գիտակցում են, որ մեծսիրտ մարդիկ հաճախ իսկապես ու անկեղծորեն ցանկանում են արձագանքել սոցիալական կայքերում տարածվող հայտարարություններին, որոնց հեղինակները խնդրում են օգնել այս կամ այն  ծանր հիվանդությունն ունեցողին: Բայց միշտ չէ, որ ունենում են այդ հնարավորությունը. երբեմն  ժամանակ չեն գտնում բանկ հասնելու եւ փոխանցում կատարելու համար, երբեմն էլ ընդամենը փոքր գումարով օգնելու հնարավորության պատճառով ամաչում են դա անել:

Եվ ահա «Ֆոնդ 100» հիմնադրամը հեշտացրել է նրանց գործը` մշակելով հանգանակության դյուրին մեխանիզմ: Փոխանցումներ կարելի է կատարել www.f100.am կայքի միոցով: Տարբերակները երկուսն են` դրամական փոխանցում քարտի միջոցով եւ միանվագ փոխանցում հիմնադրամի հաշվեհամարին:

Հնարավորություն է ստեղծված, որպեսզի վճարում կատարելուց հետո հանգանակություն կատարողի անունն անմիջապես արտացոլվի կայքում: Նա կկարողանա տեսնել նաեւ այն մարդկանց անունները, որոնք նույնպես ներդրում են ունեցել եւ չեն ցանկացել գաղտնի մնալ: Կայքը հնարավորություն է տալիս, որպեսզի նվիրատուն չհրապարակի իր անունը:

Աշխատանքներ են տարվում, որ առաջիկայում հնարավոր լինի նաեւ գումար փոխանցել SMS հաղորդագրությունների միջոցով:

 «Ֆոնդ 100» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, որոնք հենց ասուլիսի բանախոսներն էին, խոստանում են գործել առավելագույնս թափանցիկ` այդ նպատակին ծառայելցնելով նույն կայքը: Բայց նրանք հայտարարում են, որ ցանկացած մարդ, անկախ այն բանից` մասնակցել է հանգանակությանը. թե ոչ, կարող է հետաքրքրվել եւ սպառիչ պատասխան ստանալ հիմնադրամի հաշվապահության վերաբերյալ:

Հիմանդրամ ստեղծելու գաղափարի հեղինակը Լուսինե Բադալյանն է, որն էլ աջակցություն է գտել իր ընկերների կողմից:

«Այս ամենը սկսվեց իմ շուրջը ծավալվող իրադարձությունների պատճառով: Բարեգործական այս նախաձեռնությունը սկսելը ինձ համար, այսպես ասած, ուխտ էր, որովհետեւ որքան էլ մենք խորաթափանց ու բարի լինենք, որքան էլ հասկանանք, թե ինչերի միջով են անցնում այն մարդիկ, որոնց ընտանիքի վրա այս արհավիրքը թափվել է, միեւնույն է, շատ լավ հասկանում են նրանք, որոնք դրա միջով անցել են: Եվ ես էլ, երբ գտնվում էի Գերմանիայում, ամուսնուս բուժման նպատակով, հենց այնտեղ հասկանում էին, որ մարդը միայնակ ի վիճակի չէ անցնել այս ամենի միջով: Բավական չէ այդ դժբախտությունը կատարվում է քո ընտանիքի հետ, դրան ավելանում են ծախսերը, որոնք աննկարագրելի ծավալի են: ...եւ ես մտածեցի` եթե Աստված տա որեւիցե հրաշքով մենք կարողանանք հաղթահարել այդ ամեն ինչը, ես պիտի փորձեմ է ինչքան հնարավոր օգնել այն մարդկանց, որոնք բախվել են նման խնդիրների»,- ասաց Լուսինե Բադալյանը:   

Իսկ օրինակ Գոռ Գլումովը, որը առիթներ ունեցել է մասնակցելու տարբեր բարեգործական ծրագրերի, հասկացել է, որ հիմնական խնդիրը կապվում է գումար հավաքելու ձեւի ու վստահության պակասի հետ:

«Մեր հիմնադրամում փորձել ենք այդ երկու պարագաները միացնել իրար եւ ստանալ  մեր կարծիքով հրաշալի բանաձեւ, որի օգնությամբ մենք կարող ենք օգնել... Մեր երեխաները բուժվելու են եվրոպական լավագույն կլինիկաներում եւ բուժումը կատարվելու է սկզբից մինչեւ վերջ»,- արձանագրեց նա եւ դառնալով վստահության գործոնին` շարունակեց. «Փորձեցինք ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք որեւէ կուսակցության անդամ չեն, չունեն բիզնես: Այն մարդկանց, որոնց բերանից համենայնդեպս ոչ մի արտառոց սուտ չեք լսել:  Մենք կարծում ենք, որ մեր անունը, մեր դեմքերը, մեր հոգիները մարդկանց կստիպեն հավատալ մեզ»:

Հանգանակությանը մասնակցել հնարավոր կլինի արդեն առաջիկա երկուշաբթից սկսած: Իսկ ինչ վերաբերում է այն երեխաների կամ երիտասարդների ընտրությանը, որոնք բուժման ծախսերը պետք է հոգա հիմնադրամը, թողնված է բժիշկ-մասնագետներին:

Տպել
6595 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա