Ի հեճուկս ԿԲ հաղորդագրության տրանսֆերտները նվազել են 10 միլիոն դոլարով, կամ մոտ 13 տոկոսով

01/04/2016 schedule22:13

Մարտի 4-ին ՀՀ կենտրոնական բանկը մի ուշագրավ հաղորդագրություն տարածեց, որով կարծես թե ուրախալի լուր էր հայտնում Հայաստան մուտք գործող տրանսֆերտների ծավալների ավելացման մասին:

Ըստ այդ հաղորդագրության, այս տարվա առաջին երկու ամիսներին տրանսֆերտների ներհոսքը կազմել էր 165 միլիոն դոլար այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը 159.7 միլիոն էր: Այսինքն, տրանսֆերտների ծավալը ավելացել է: Առաջին հայացքից ստացվում էր, որ այլ երկրներից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալների անշեղ նվազումը, որը արձանագրվում էր արդեն ավելի քան մեկ տարի, դադարել է ու նույնիսկ աճ է գրանցվել: Հաշվի առնելով, որ մեր ամբողջ տնտեսությունը «նստած է» այդ տրանսֆերտների վրա, որի ծավալները համեմատական են ՀՀ պետական բյուջեի հետ, Կենտրոնական բանկի վերը նշված հաղորդագրությունը ավետում էր, որ մեր տնտեսության սեւ օրերը արդեն անցյալում են: Բայց այդ հաղորդագրության մեջ չափազանց կասկածելի մանրուքներ կային: Կասկածելիներից առաջինը հենց բուն հաղորդագրությունն էր:

ԿԲ-ն նախկինում նման հաղորդագրություններ չէր տարածում, իսկ տրանսֆերտների մասին ընդամենը աղյուսակներով ցուցանիշներ էր ներկայացնում: Ակնհայտ էր, որ ԿԲ-ն ընդամենը ցանկություն ունի «դրական ազդակներ» հաղորդել հանրությանը տրանսֆերտների աճի մասին:

Մյուս կասկածելի մանրուքն այն էր, որ ԿԲ-ն մատնանշել էր տրանսֆերտների «ընդամենը ներհոսքը»: Խնդիրն այն է, որ Հայաստանը ունի տրանսֆերտների ոչ միայն ներհոսք, այլ ունի նաեւ արտահոսք, ու «ընդամենը ներհոսքը» ցույց չի տալիս, թե, պատկերավոր ասած, որքան գումար մնաց Հայաստանում: Շատ ավելի կարեւոր է ոչ թե «ընդամենը ներհոսքը», այլ «զուտ ներհոսքը», որ ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունն է: Կասկածելի էր նաեւ, որ ԿԲ-ն, իր հաղորդագրության մեջ նշելով տրանսֆերտների ընդհանուր ծավալը, չէր ակնարկել «ոչ առեւտրային» տրանսֆերտների մասին: Այսինքն, ԿԲ-ն ներկայացրել էր բոլոր այն գումարները, որոնք մասնավոր անձինք տարատեսակ նպատակներով բանկային համակարգով ուղարկում են Հայաստան: Մինչդեռ մեր տնտեսության համար ամենակարեւորը «ոչ առեւտրային» նպատակներով ուղարկված տրանսֆերտների ծավալն է, որը հասնում է մեր բնակչության լայն խավերին ու դառնում նրանց ապրուստի հիմնական միջոցը: Եվ դեռ այն ժամանակ կանխազգացել էինք, որ ԿԲ-ն մնացած տվյալները չի հրապարակում, որովհետեւ դրանք ցույց կտան, որ մեր բնակչության մի զգալի մասի համար ապրուստի միջոց «ոչ առեւտրային» տրանսֆերտների ծավալները ոչ միայն չեն աճել, այլեւ շարունակում են նվազել: Ցավոք, մեր կանխազգացումը իրական էր: Երեկ ԿԲ-ն վերջապես հրապարակեց մասնավոր տրանսֆերտների մասին ամբողջ աղյուսակը, եւ պատկերը ավելի սարսափելի է, քան կարելի էր կանխազգալ:

Տրանսֆերտների ընդհանուր ներհոսքը իրոք աճել է այնքանով, որքան նշել էր ԿԲ-ն իր` վերը նշված հաղորդագրության մեջ` մոտ 5 միլիոն դոլարով: Սակայն արտահոսքը աճել է ավելի քան 6 միլիոն դոլարով: Այնպես որ, զուտ ներհոսքի ցուցանիշը գրեթե չի փոխվել: Բայց, ինչպես նշեցինք, կարեւորը ոչ թե ընդհանուր տրանսֆերտներն են, այլ «ոչ առեւտրային նպատակով» ուղարկված գումարը` այն գումարը, որը ապրուստի միջոց է եւ ապահովում է մեր համաքաղաքացիների մի զգալի մասի գնողունակությունը: Եվ ահա այստեղ տխուր պատկեր է: Այս տարվա առաջին երկու ամիսներին այդ տրանսֆերտների ծավալը կազմել է ընդամենը 68 միլիոն դոլար այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ ծավալը 78 միլիոն էր: Այսինքն, ոչ առեւտրային նպատակով ուղարկված ընդհանուր գումարը նվազել է 10 միլիոն դոլարով, կամ մոտ 13 տոկոսով: Իհարկե, կարող է փոքր-ինչ սփոփիչ թվալ այն փաստը, որ մասնավոր տրանսֆերտների ծավալների նվազման տեմպը անկում է ապրում: Անցած տարվա ցուցանիշներով ամսական կտրվածքներով նվազումը հասնում էր նույնիսկ 35 տոկոսի, իսկ հիմա «ընդամենը» 13 տոկոս է: Բայց պետք է նկատի ունենալ, որ այս նվազումը արձանագրվում է մի  ժամանակահատվածի համեմատ, երբ տրանսֆերտները արդեն իսկ գահավիժել էին եւ հիմա նվազում են արդեն նվազած ցուցանիշի համեմատ: Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար նշենք, որ, օրինակ, 2014 թվականի առաջին երկու ամիսներին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքի ծավալը կազմել էր 155 միլիոն դոլար: Փաստորեն ընդամենը երկու տարվա ընթացքում տրանսֆերտները նվազել են ուղիղ երկու անգամ:

Հենց տրանսֆերտների այսպիսի նվազումն է պատճառը, որ Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ: Սա վատ, շատ վատ իրողություն է: Մեր տնտեսությունում արձանագրվող ցուցանիշները կախված են ոչ թե նրանից, թե ինչպիսի բիզնես միջավայր է, որքանով ենք մենք արդյունավետ տնտեսվարում, այլ նրանից, թե որքան տրանսֆերտ է երկիր մտնում այլ երկրներից, հիմնականում Ռուսաստանից: Իսկ Ռուսաստանի տնտեսական վիճակը եւ կանխատեսումները այնպիսին են, որ գոնե առաջիկայում տրանսֆերտների ծավալների աճ սպասելը անիմաստ է: Սակայն մեր կառավարության միակ հույսը հենց այն է, որ այնտեղ իրավիճակը կշտկվի, տրանսֆերտները կաճեն, մեր տնտեսական ցուցանիշները «կդզվեն», կառավարությունն էլ գլուխ կգովի, թե «տնտեսությունը զարգանում է իր ջանքերի շնորհիվ»:

Տպել
2933 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա