Իսրայելի Կնեսետի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի գործողություններն ընդդեմ Արցախի

04/04/2016 schedule16:26

ՀՀ ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը այսօր հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ:

ՀՀ ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները խոսել են երկու ժողովուրդներին կապող պատմական ընդհանրություններից, ներկայում ունեցող միանման խնդիրներից, սեփական երկրի սահմանների պաշտպանության եւ անվտանգության թեմաներից:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է Իսրայելի խորհրդարանականների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հանձնաժողովի նախագահը, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերություններից եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, նշել է, որ Հայաստանը ձգտում է բոլոր տիպի խնդիրները լուծել խաղաղ եւ քաղաքական ճանապարհով: Արտակ Զաքարյանը նշել է, որ ապրիլի 2-ի գիշերը ադրբեջանական զինուժը հարձակվել է ղարաբաղյան դիրքերի վրա: Ընդգծվել է, որ մինչ այդ հրետակոծվում էին նաեւ Հայաստանի սահմանները, սակայն վերջին օրերի զարգացումն ուղղված է եղել միայն Լեռնային Ղարաբաղի դեմ՝ նպատակ ունենալով գնդակոծել ԼՂՀ խաղաղ բնակչությանն ու պաշտպանական ստորաբաժանումներին: Ըստ պարոն Զաքարյանի՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ծավալել՝ խախտելով բոլոր պայմանավորվածություններն ու բանակցային սկզբունքները:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանը փորձում է ԼՂ հիմնախնդիրը տանել ռազմական լուծման ճանապարհով: Արտակ Զաքարյանի խոսքով՝ Ադրբեջանը կիրառել է լայն զինանոց: «Հայաստանը եւս տարբեր երկրներից ձեռք է բերում զենք ու զինամթերք, սակայն դրանք ուղղված են խաղաղության պահպանմանը եւ տարածաշրջանային կայունությանը»,-ասել է պարոն Զաքարյանը: Նշվել է, որ Հայաստանը, փաստացի, ԼՂ-ի հետ միասին հանդիսանում է տարածաշրջանի կայունության միակ երաշխավորը: Խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, ըստ Արտակ Զաքարյանի, ԼՂ-ի եւ ՀՀ-ի հետ երկխոսությունն է՝ ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձեւաչափում:

Հյուրերը եւս ընդգծել են Իսրայելի Կնեսետի եւ ՀՀ Ազգային ժողովի հետ հարաբերություններն ակտիվացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու համագործակցությանը փոխադարձ կարեւորություն ունեցող մի շարք ոլորտներում՝ տնտեսական, մշակութային, զբոսաշրջության:

Խոսելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցող իրադարձություններից՝ Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար, Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ եւ կոչ է արել հաստատել խաղաղություն: Կնեսետի պատգամավորները նշել են, որ խնդրի միակ լուծումը խաղաղությունն է, որը երկարատեւ գործընթաց է:

Հայ խորհրդարանականները եւս կարեւորել են խորհրդարանական կապերի զարգացումը, խոսել են տարածաշրջանային խնդիրներից, անդրադարձ կատարել Իսրայելում հայկական համայնքի եւ Հայաստանում հրեական համայնքի կարեւոր դերակատարմանը բարեկամական հարաբերություններում:

Տպել
1395 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան