Պետք է ադրբեջանական քաղաք ընկնի. ասում է Ղարաբաղից վերադարձած Նիկոլ Փաշինյանը

05/04/2016 schedule08:07

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ապրիլի 3-ին մի խումբ գործընկերների հետ մեկնել էր Ղարաբաղ: Երեկ ուշ երեկոյան նա վերադարձել է Երեւան: Ստորեւ ներկայացնում եմ նրա հետ հարցազրույցը:

-Պարոն Փաշինյան, «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ներկայացուցիչների հետ Արցախում էիք, ի՞նչ նպատակ ուներ այցը: Եւ խնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ է կատարվում Ղարաբաղում, ռազմական գործողությունների կիզակետում:

-Այցի հիմնական նպատակը իրավիճակին տեղում ծանոթանալն էր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներով էինք, վարչության նախագահ`Արայիկ Հարությունյանը, վարչության անդամներ  Հակոբ Սիմիդյանը, Հակոբ Արշակյանը եւ ես: Ապրիլի 3-ին ուշ երեկոյան Ստեփանակերտում հանդիպում ենք ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ապրիլի 4-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱԳ նախարար Կարեն Միզոյանի հետ, ես հանդիպում եմ ունեցել նաեւ ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հետ, Արայիկ Հարությունյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի հետ, որից հետո մեկնել ենք Մարտակերտ: Մարտակերտում հանդիպում ենք ունեցել վարչական շրջանի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ: Այնտեղ էին նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ռուդիկ Հյուսնունցը եւ Սերգեյ Հարությունյանը: Ընդհանուր առմամբ իրավիճակը հետեւյալն է. պատերազմ է ԼՂՀ-ում: Մեր տեղեկատվությունը թույլ է տալիս ասել, որ ապրիլի լույս 2-ի գիշերը Մարտակերտի շրջանից, Մատաղիս-Թալիշ հատվածից  Ադրբեջանը լայնածավալ ներխուժման փորձ է իրականացրել, որը սակայն մեր Զինված ուժերի արագ արձագանքի արդյունքում կասեցվել է: Նմանատիպ փորձ եղել է նաեւ հարավային շրջանում եւ այդ փորձը նույնպես կասեցվել է: Այսինքն, Իլհամ Ալիեւը խնդիր է դրած եղել մտնել եւ Ղարաբաղում հնարավորինս մեծ տարածքներ գրավել: Այդ խնդիրը ադրբեջանցիները չեն կարողացել լուծել, բայց մեր այցի ժամանակ՝ ապրիլի 4-ին, Մատաղիս-Թալիշ հատվածում ռազմական գործողությունները մեծ ծավալով շարունակվում էին: Նաեւ Մարտակերտ քաղաքին էր հարվածներ հասցվում ադրբեջանական կողմից: Ընդհանուր առմամբ սա է գնհատականը. կարող ենք արձանագրել, որ 1994 թվականի զինադադրը այլեւս չկա. պատերազմը վերսկսվել է:

-Ինչպե՞ս եք գնահատում թշնամու եւ մեր դիրքերը տեղեկատվական եւ դիվանագիտական առումով:

-Քանի որ ես տեղեկատվությանը ճանապարհներին լինելու պատճառով առանձնապես չեմ հետեւել, կարող եմ ասել, թե ինչ տրամադրություն կա Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների շրջանում: Քաղաքացիների հետ մեր զրույցները ցույց են տալիս,  որ նրանք կարծում են, որ այսպես ասած, չափազանցված խաղաղասիրությունը, բավական վնասակար երեւույթ կարող է լինել, որովհետեւ հակառակորդը կարող է զգալ անպատժելիություն: Ալիեւը պատերազմ է սկսել լայնածավալ տարածքային ագրեսիա իրականացնելու համար. բնականաբար հարց է ծագում ո՞րն լինելու ելքը այս իրավիճակից: Առաջին ներխուժման փորձը մեր զինված ուժերը կասեցրին: Բայց այս կետի վրա կանգնելը ԼՂՀ քաղաքացիները կարծես այլեւս չեն ընկալում որպես իրավիճակի հնարավոր լուծում: Իրավիճակի հնարավոր լուծումը, որը թույլ կտա երկարաժամկետ առումով զինադադարի հասնել, ըստ Ղարաբաղի բազմաթիվ քաղաքացիների, հետեւյալն է. հայկական կողմը պետք է Ադրբեջանին լուրջ եւ շոշափելի տարածքային կորուստներ պատճառի: Այսինքն մեր խնդիրը ըստ նրանց՝ չպիտի լինի կորսված դիրքերի վերականգնումը, կամ այսօրվա իրավիճակի արձանագրմամբ զինադադարի հաստատումը: Ենթադրենք կորսված դիրքները վերականգնեցինք կամ զինադադար հաստատեցինք առանց դրա. մեկ շաբաթ հետո Ադրբեջանը նորից նույն գործողությունն արեց, ի՞նչ պետք է անենք հետո: Սա լուծում չէ: Եւ ուրմեն լուծումը, ըստ Ղարաբաղում տիրող հասարակական կարծիքի, այն է, որ մենք պետք է Ադրբեջանին շոշափելի տարածքային կորուստներ պատճառենք: Նախորդ անգամ Ադրբեջանը զինադադարի գնաց տարածքների 20 տոկոսը կորցնելուց հետո, հիմա գուցե թե երկարաժակետ զինադադարը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը եւս 10 կամ 20 կամ չգիտեմ քանի տոկոս տարածքներ կորցնի, այնպիսի տարածքներ, որի կորստի շոկից մի քանի տարի չսթափվի: Սա է մեր դիտարկմամբ այսօր Ղարաբաղում տիրող հասարակական կարծիքը: Իսկ թե ինչքանով է այս ծրագրի իրականացումը հնարավոր քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ռազմական իմաստով, դա արդեն բոլորովին ուրիշ թեմա է, ուրիշ ֆորմատով քննարկման առարկա:

- Ըստ ձեզ ինչի՞ կարող է վերածվել այս իրավիճակը եւ որքան կտեւի:

-Այն, ինչի կարող էր վերածվել, կարծում եմ արդեն վերածվել է, այսինքն վերածվել է պատերազմի: Մենք սա պետք է հստակ արձանագրենք. ԼՂՀ-ն գտնվում է լիարժեք պատերազմի մեջ: Իսկ թե ինչքան կտեւի, արդեն ասացի. եթե մենք այս պահի իրավիճակի արձանագրումով հասնենք զինադադարի, դա կարող է տեւել շատ կարճ, որովհետեւ մի քանի դիրքի գրավումը մեկ շաբաթ վայելելով Ալիեւը կարող է նոր բնագծեր նվաճելու ցանկություն ցուցաբերել: Նույնիսկ մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելը չի կանգնեցնի պատերազմը, որովհետեւ մի քանի դիրքերի գրավումը Ալիեւը ներկայացնում է որպես մեծագույն հաղթանակ, իսկ մեծագույն հաղթանակը ձեռք է բերվում ոչ փոքր թվով զոհերի գնով: Զինադադարը կարող է տեւական լինել միայն այն դեպքում, երբ այս փուլում Ադրբեջանը շոշափելի եւ էական տարածքային կորուստներ կրի: Իմ կարծիքով, այս պատերազմը կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ ԼՂՀ-ն Ադրբեջանից եւս մեկ կամ երկու շրջան չի գրավել: Կամ առնվազն պետք է ադրբեջանական քաղաք ընկնի, որպեսզի սա դադարի: Որովհետեւ եթե քաղաք չի ընկել, ուրեմն Ալիեւը այնքան է շարունակելու, մինչեւ հայկական քաղաք ընկնի: Սրանից հետո էլ, ըստ ամենայնի, ավելի կոգեւորվի: Որեւէ այլ բան, որ այս իրավիճակում պետք է կանգնեցնի Ալիեւին, անկեղծ ասած, չեմ տեսնում: Էլի եմ ասում, այլ խնդիր է, թե սա որքանով է իրականանալի քաղաքական, ռազմական, աշխարհաքաղաքական առումով: Դա արդեն լրիվ ուրիշ ֆորմատի քննարկման հարց է:

-Ինչպե՞ս եք գնահատում դիվանագիտական առումով մեր դիքերը եւ այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը ինչի՞ կհանգեցնի:

-Ավելի կարեւոր է մեկ ուրիշ բան: Քանի որ հիմա բանակցությունները ըստ էության կասեցված են, կարծում եմ որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ հայտարարի, որ բանակցային որեւէ պրոցեսի չի մասնակցի, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության: Այլեւս անհնար է քննարկել Ղարաբաղի հարցը առանց ԼՂՀ-ի մասնակցության: Կարծում եմ, որ սա պետք է լինի դիվանագիտական մեր ամենակարեւոր մեսիջը: Այն բանակցային սեղանը, որտեղ նստած չէ Ղարաբաղի ներկայացուցիչը, այդտեղ մենք որեւէ հարց չպետք է քննարկենք եւ այս ուղերձը պետք է շատ հստակ դրվի:  

-Պարոն Փաշինյան, հանրապետության տարբեր մարզերից տեղեկատվական հոսք է, որ կամավորների մեծ բանակ է մեկնում Արցախ, ի՞նչ տեսաք դուք տեղում:

-Այո, մենք ճանապարհին էլ անընդհատ տեսնում էինք ավտոշարասյուներ, որոնք կամավորների են տանում Ղարաբաղ, ինչը շատ մեծ բարոյահոգեբանական աջակցություն է Ղարաբաղի բանակին ու ժողովրդին: Բայց մյուս կողմից, պետք է հասկանանք, որ այդ ծավալի մարդկանց տեղավորելը, տեղաբաշխելը կազմակերպչական լուրջ բարդություններ ունի: Այդ ամենը պետք է կազմակերպվի այնպես, որ բանակը իր նախապետ մշակված մարտական ցիկլից եւ ռազմավարությունից դուրս չգա: Կարծում եմ կամավորականներին հավաքագրելու, որեւէ հասցեով ուղարկելու գործողությունները պետք է  իրականացնի բացառապես Պաշտպանության նախարարությունը կամ դա պետք է տեղի ունենա նրա համակարգման ներքո: Այդ գործը պետք կազմակերպվի բանակի կառուցվածքի տրամաբանությանը համապատասխան: Պետք է կարողանանք ոչ միայն անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել զինված ուժերին, այլեւ չխանգարել, զինված ուժերի համար կազմակերպչական բնույթի խնդիրներ չստեղծել: Այսինքն կամավորների հոսքը շատ լավ է, կարեւոր է, հսկայական բարոյական նշանակություն ունի, շատ մեծ էներգիա է տալիս զինծառայողներին, հանրությանը, բոլորիս, բայց մենք պետք է հասկանանք, որ մանավանդ պատերազմական այս իրավիճակում որեւէ կամավոր, որեւէ տեղ գնալու, որեւէ տեղից որեւէ տեղ շարժվելու իրավունք ինքը իրեն չպետք է վերապահի եւ դա պետք է տեղի ունենա զինվորական կարգապահությամբ, կարգով: Յուրաքանչյուր կամավոր պետք է իմանա՝ ո՞վ է իր հրամանատարը, պետք է պատրաստ լինի անվերապահորեն կատարել հրամանները եւ ենթարկվել զինվորական կարգուկանոնին: Հաջորդ կարեւորագույն խնդիրը կարծում եմ հետեւյալն է. առաջին գծում հայտնվելուց առաջ որեւէ կամավորական պետք է անցնի համապատասխան պարապմունքների միջով: Որեւէ կամավորականի հայտնվելը առաջին գծում՝ առանց մարտավարական, տեղեկատվական, ֆիզիկական, հրաձգային պարապմունքի պետք է կամ բացառել, կամ մինիմումի հասցնել, որովհետեւ դա նույնպես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել բանակի համար: Ճիշտ է կամավորների շարքերում կան բազմաթիվ ազատամարտիկներ, ովքեր ժամանակին այդ նույն տարածքներն ազատագրել են, բայց 20 տարվա, 10 տարվա ընթացքում որոշակի իրադրություններ, ընկալումներ, իրավիճակ է փոխվել. կա բանակ, որը ունի շատ հստակ կարգապահական հրամանատարական համակարգ: Պետք է ցանկացած կամավորական պատրաստ լինի այդ համակարգի մեջ տեղավորվել եւ այդ համակարգի բնականոն գործունեությունը չխաթարել: Սա տվյալ պահին կենսական խնդիր եմ համարում:

Լուսանկարում`ՔՊԿ վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում 

Լուսանկարը`Գագիկ Շամշյանի

Տպել
12636 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան