Անդրանիկի ու Չաուշի նկարների կողքին Հովսեփի նկարն ենք դնելու. կապիտանին հողին են հանձնել

05/04/2016 schedule20:50

«Հզոր տղա, հերոս տղա, 27 տարեկան, կապիտան, Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտն ավարտած, երկու անչափահաս երեխաների հայր: Արմատներով սասունցի էր, որոնք 100 տարի առաջ տեսել են պատերազմն ինչ է, ջարդն ինչ է: Ես չեմ ուզում շատ վեհ բառեր ասել նրա մասին, բայց կարող եմ ասել, որ եթե կյանքում մի լավ մարդ տեսել եք, իմացեք, որ Հովսեփն էդպիսի մարդ էր». Արմավիրի մարզի Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանն այսպես բնութագրեց Արցախի դիրքերի պաշտպանության համար իր կյանքը նվիրաբերած Հովսեփ Կիրակոսյանին:

Այսօր Ապագայում հողին են հանձնել հայրենիքի պահապանի, երկու փոքրիկների հոր մարմինը: Հովսեփը Մատաղիսի զորամասում ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատարն էր, ընտանիքի հետ Արցախ էր տեղափոխվել 2006-ից: «Ընտանիքով գնացել էին սահման պահելու»,- մեկնաբանեց գյուղապետը, ում համար Հովսեփը համագյուղացի եւ հարեւան լինելուց զատ նաեւ մեծ մարդ էր:

Գյուղապետը պատմեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման հենց առաջին օրը որոշել է Արցախ մեկնել: Դեռ ճանապարհին է եղել, երբ իրեն տեղեկացրել են, որ իր համագյուղացի կապիտանը վիրավոր է:

«Ես ամսի 2-ին առավոտյան ժամը 9:30-ին ճանապարհվել եմ Մարտակերտ: Ճանապարհին իմացա, որ Հովսեփը վիրավորվել է: Գնացի, սկսեցի  հոսպիտալներում փնտրել: Մարտակերտի հիվանդանոցի գլխավոր բժիշկը զանգահարեց, իմացավ, որ Հովսեփը մահացած է: Տեղափոխեցի դիահերձարան, հետո Ստեփանակերտ, Ստեփանակերտից Էջմիածին: Մենք չէինք գնացել զոհ բերելու նպատակով, գնացել էինք պատերազմի, բայց դե այնպես ստացվեց, որ Հովսեփին բերեցի»,- ասաց գյուղապետը:

Նա նաեւ ընդգծեց, որ հարազատներն են ցանկացել Հովսեփին ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորել:

«Բայց մեր գյուղի հուշարձանի մոտ, հաղթական պատի վրա, Զորավար Անդրանիկի եւ Գեւորգ Չաուշի կողքին Հովսեփի նկարը դնելու ենք, Ազատամարտի հերոսներին նվիրված խաչքարի կողքին էլ իր խաչքարն ենք դնելու»,- տեղեկացրեց գյուղապետը՝ հավելելով, որ վերջին օրերին Հովսեփի ընտանիքը մեծ աջակցություն է ստացել բոլորից.

«Դրամական աջակցություն են ցուցաբերել եւ ՀՀ եւ ԼՂ պաշպանության նախարարները, Արմավիրի մարզպետը, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, եւ համայնքի բնակիչները»:

Արտաշես Բարսեղյանը ընդգծեց նաեւ, որ այս պահին ստուգում է գյուղից Արցախում ծառայող զինծառայողների տվյալները, որպեսզի եթե ինչ-որ մեկին չկարողանա գտնել՝ ճանապարհվի Ղարաբաղ:

Տպել
7404 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա