Իսկանդերը ե՞րբ եք օգտագործելու՝ հարցին պաշտպանության փոխնախարարը մեկ այլ հարցով պատասխանեց

06/04/2016 schedule09:10

Լեռնային Ղարաբաղում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերսկսված պատերազմը երեկ անակնալ ընթացք ստացավ, հայտարարվեց, որ ժամը 12:00-ից երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Իսկ 18.30-ին Ազգային ժողով ժամանեցին ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը` մասնակցելու իրավիճակին նվիրված փակ լսումներին: Պաշտպանության փոխնախարարին լսումներից առաջ մի քանի հարց ուղղեցինք՝ հասկանալու համար, թե ինչ զինադադարի մասին է խոսքը,  պարզվեց, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրների միջնորդությամբ, ինչպես նաեւ` նախաձեռնվել են բանակցություններ:

- Պարոն Տոնոյան, այս ինչ զինադադար է, որքան կտեւի, ինչի հետ էր կապված: Ճի՞շտ է, որ Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ է կապված:

- Ես  մեկնաբանություններ չտամ զինադադարի պատճառների վերաբերյալ, որովհետեւ պատճառները լրիվ այլ են. կա նախաձեռնություն եւ այդ նախաձեռնության շրջանակներում հիմա բանակցություններ են ընթանում, եւ ես այժմ իրավասու չեմ խոսելու դրա մասին:

- Վերականգնվե՞լ են այն դիրքերը, որ եղել են մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Աղբյուրներ կան, որ Ջաբրայիլի, Մատաղիսի եւ Մարտակերտի ուղղություններով դիրքերի կորուստ ունենք այս պահի դրությամբ եւ դրա փոխարեն այլ  համարժեք դիրքերի գրավում:

- Ես այսպես ձեւակերպեմ. կա հակառակորդի կողմից որոշակի առաջխաղացում, բայց դիրքերի գրավում, այդպիսի հասկացություն ես չէի օգտագործի:

- Մինչեւ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվա դիրքային իրադրությունը  վերականգնված չէ, փաստորեն:

- Այս փուլում` մասամբ վերականգնված է:

- Իսկ որքանո՞վ է հնարավոր կողմերի վերադարձը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունների սեղանի շուրջ երկարաժամկետ կտրվածքով:

- Ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից եւ մեր զինված ուժերի գործողություններից:

- Ճի՞շտ է արդյոք, որ միջնորդը ռուսական կողմն է:

- ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների ներկայացուցիչները միջնորդության մեջ ընդգրկված են, ինչպես նաեւ՝ Ռուսաստանը:

- Պարոն Տոնոյան, քաղաքական գործիչները եւ հատկապես ժողովուրդը պնդում են, որ մենք ի վերջո պետք է վերջ դնենք այս հարցին` հակառակորդին լուրջ տարածքային կորուստներ հասցնելով: Մենք, նախ` ի վիճակի՞ ենք դա անել այս պահին, եւ կգնա՞նք նման քայլի, թե՞ ոչ:

- Իհարկե, ի վիճակի ենք. իրադրությունից ելնելով՝ որոշում կկայացվի: Ամեն դեպքում մենք մեր պլաններն ունենք:

- Այս օրերին բոլորին մի հարց է տանջում՝ «Իսկանդերը» ե՞րբ ենք օգտագործելու:

- Կարծում եք, այդ վիճա՞կն է:

Փոխնախարարը հակված չէր շատ խոսել եւ վերջին հարցին հարցով պատասխանելով՝ հեռացավ:

Ինչի շուրջ են բանակցությունները՝ բնականաբար, հիմա որեւէ մեկը չի ասում: Ենթադրվում է, որ այդ մասին երկու փոխնախարարները հայտնած կլինեն Ազգային ժողովին: Ու դատելով փակ լսումներից հետո պատգամավորների հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ հայկական դիրքերը բանակցություններում, ինչպես նաեւ` ռազմի դաշտում, ամուր են: «Հենց նոր ավարտվեց ԱԺ փակ քննարկումը, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց իրավիճակը եւ պատասխանեց պատգամավորների շուրջ երեք տասնյակ հարցերին։ Պետք է ասեմ, որ քննարկումից եւ պարոն Տոնոյանի պատասխաններից դուրս եկա շատ տպավորված։ Տեղյակ լինելով մեր զինված ուժերի իրականացրած գործողություններին, ուղղակի հիացած եմ մեր բանակով»,- ֆեյսբուքյան էջում գրեց Էդմոն Մարուքյանը: «Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի զեկույցը ԱԺ դռնփակ լսումների ժամանակ գոհացուցիչ էր: Հայաստանի Զինված ուժերը լիովին պատրաստ են հանգուցալուծել Ադրբեջանի ավանտյուրայից հետո առաջացած իրավիճակը»,- գրեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
11904 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին