Մոսկվայի ֆլիրտներն ու պաշտոնյաներին ուղղված կոչը՝ այս ժողովուրդն այլ վերբերմունքի է արժանի

06/04/2016 schedule15:30

Երեկ ձեռքբերված զինադադարի մասին հիմնականում ադրբեջանական եւ ռուսական ԶԼՄ-ներով էլ տարատեսակ վարկածներ էին շրջանառվում, հետեւյալ վերնագրերով նյութեր են հրապարակվում. «Վլադիմիր Պուտինը հաշտեցրեց Հայաստանին եւ Ադրբեջանին»: Ինչպես արդեն նշել ենք պաշտպանության փոխնախարար Դավիթ Օհանյանը ԱԺ-ում փակ լսումներից առաջ պատասխանելով մեր հարցերին ասաց, որ զինադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող բոլոր երկրների միջնորդությամբ, ինչպես նաեւ` նախաձեռնվել են բանակցություններ: Հարցին, թե որքանով է հնարավոր որ կողմերի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ, Տոնոյանը պատասխանեց. որ ամեն ինչ կախված է միջնորդների աշխատանքի էֆեկտիվությունից եւ մեր զինված ուժերի գործողություններից:

Միջնորդական մանդատ 

Երեկ Վիեննայում տեղի էր ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Վերջում ընդունվեց հայտարարություն, որում ասվում էր. «Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի  (2017թ.) եւ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը: Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը եւ ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահները ժամանելու են տարածաշրջան եւ ապրիլի 9-ին հանդիպումներ են ունենալու Երեւանում, ապա Ստեփանակերտում: Այս մասին թվիթերում գրառում արեց ՀՀ ԱԳՆ խոսնակը: Իսկ ԵԱՀԿ կենտրոնակայանից TACC-ին հայտնել էին, որ համանախագահները կողմերի հետ հանդիպումներից հետո վերադառնալու են Վիեննա, որտեղ պետք է հաշվետվություն ներկայացնեն ԵԱՀԿ մշտական խորհրդին իրենց առաքելության արդյունքների վերաբերյալ: Սա նշանակում է, որ մինչ այդ պետք է զինադադարը պահպանվի, իսկ թե դրանից հետո որ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները` պատերազմի, թե խաղաղության, կախված կլինի ընթացող բանակցություններից: Երեկ նույնպես ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը անդամ պետություններին ներկայացրել են ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումները:

Բանակցությունների թեման 

Ինչի շուրջ են բանակցությունները՝ բնականաբար, հիմա որեւէ մեկը չի ասում: Ենթադրվում է, որ այդ մասին երկու փոխնախարարները հայտնած կլինեն Ազգային ժողովին: Ու դատելով փակ լսումներից հետո պատգամավորների հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ հայկական դիրքերը բանակցություններում, ինչպես նաեւ` ռազմի դաշտում, ամուր են: «Հենց նոր ավարտվեց ԱԺ փակ քննարկումը, որտեղ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց իրավիճակը եւ պատասխանեց պատգամավորների շուրջ երեք տասնյակ հարցերին։ Պետք է ասեմ, որ քննարկումից եւ պարոն Տոնոյանի պատասխաններից դուրս եկա շատ տպավորված։ Տեղյակ լինելով մեր զինված ուժերի իրականացրած գործողություններին, ուղղակի հիացած եմ մեր բանակով»,- ֆեյսբուքյան էջում գրեց Էդմոն Մարուքյանը: «Պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանի զեկույցը ԱԺ դռնփակ լսումների ժամանակ գոհացուցիչ էր: Հայաստանի Զինված ուժերը լիովին պատրաստ են հանգուցալուծել Ադրբեջանի ավանտյուրայից հետո առաջացած իրավիճակը»,- գրեց Նիկոլ Փաշինյանը:

Բանակցությունների համատեքստում ուշադրության է արժանի մի քանի դետալ: Առաջին` Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունելով ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին, մի քանի ուղերձ հղեց, որոնցից մեկն էլ այն էր, որ 1994 թ. զինադադարի  համաձայնագրի կողմ է նաեւ Լեռնային Ղարաբաղը, եւ Ադրբեջանը պետք է սկսի ուղիղ խոսել Ղարաբաղի իշխանությունների հետ: Երկրորդ` Իլհամ Ալիեւը երեկ դիմելով իր երկրի ժողովրդին, ներկայացրել է զինադադարի եւ բանակցությունների իրենց պայմանները, որտեղ մի  ուշագրավ պահ կա: «Եթե Հայաստանի իշխանությունը կընդունի իր սխալները, իրեն անկեղծ կպահի բանակցությունների հարցում, ապա հիմք կունենանք խնդրի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Ալիեւը, որը  փաստորեն, որպես բանակցությունների նախապայման Սերժ Սարգսյանի անկեղծությունն է ակնկալում: Ալիեւը նշել է, որ իր երկրի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա չէ: Հայկական կողմի նախապայմանների մասին էլ խոսեց Մոսկվայում ԼՂՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը: Վերջինս «Interfax»-ին ասել էր. «Մեր դիրքորոշումը միանգամայն հասկանալի է՝ Ադրբեջանը պետք է ճանաչի մեր անկախությունը, որից հետո մենք  պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ցանկացած հարցի վերաբերյալ եւ գնալ ցանկացած զիջման ու փոխզիջման»:

Մոսկովյան ֆլիրտներ 

Երեկ, այն բանից հետո, երբ Վիեննայում արդեն տեղի էր ունեցել ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը, նախաձեռնվել էր համապատասխան միջնորդությունն ու զինադադարի պայմանավորվածություններ էր ձեռք բերվել, ՌԴ նախագահի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հաղորդագրություն տարածեց, թե  Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Նշենք, որ ռազմական գործողությունների էսկալացիայի ժամանակ Պուտինը նման նախաձեռնություն չցուցաբերեց  եւ բավարարվեց միայն երկու կողմին  ուղղված հրապարակային կոչերով: «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները: Լուրջ մտահոգություն հայտնելով` լայնամասշտաբ զինված բախումների հետ կապված, որոնց պատճառով բազմաթիվ զոհեր եղան, ՌԴ նախագահը կողմերին կոչ է արել շտապ կարգով ամբողջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ պահպանել հրադադարի ռեժիմը: Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը իրականացրել եւ իրականացնելու է միջնորդական ջանքեր, որոնք կոչված են նպաստել մթնոլորտի նորմալացմանը»,- ասված էր հաղորդագրության մեջ: Սա առերեւույթ մի տեսակ հաստատում էր մինչ այդ պտտվող այն «ինֆորմացիոն արտահոսքը», թե  ՀՀ-ին եւ Ադրբեջանին հաշտեցրել է Վլադիմիր Պուտինը: Գրեթե նույն ժամերին տեղեկատվություն ստացվեց, որ Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին: «Ազատության» փոխանցմամբ, «Զվեզդա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1,000 զինծառայող եւ ավելի քան 300 միավոր զինտեխնիկա, եւ Ադրբեջանի հյուսիսային սահմանի մոտ անցկացվող զորավարժությունները կշարունակվեն մինչեւ ապրիլի 9-ը:

Սիրել ու ծառայել

Երեկ մինչեւ ԱԺ-ում երկու փոխնախարարների մասնակցությամբ փակ լսումները, պատերազմական թեման առանցքային էր նաեւ ԱԺ հայտարարությունների ժամին: Բոլոր պատգամավորների ելույթները նվիրված էին վերջին զարգացումներին եւ միաժամանակ հիացմունք ու ցավ էին պարունակում: Հիացմունք` ժողովրդի վերածնված միասնականության եւ ցավ` զոհերի համար: Ստորեւ ներկայացնում ենք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի ելույթը.

«Նախ՝ մեր վշտակցությունը վերջին օրերին հայրենիքի պաշտպանության դիրքերում հերոսաբար զոհված զինվորների ու սպաների մերձավորներին: Սա միայն տասնյակ հայ ընտանիքների ողբերգությունը չէ, այլ՝ ամբողջ հայ ժողովրդի: Որ տեւական նախապատրաստությունից, հայատյաց, ռազմատենչ քաղաքականությունից հետո Ադրբեջանը դիմելու էր հերթական ագրեսիայի, ակնհայտ էր շատերին: Բայց քչերն էին վստահ, որ հայկական կողմը կդիմագրավեր ագրեսորին այսքան համախմբված, ոգեկան այսպիսի միասնությամբ: Բոլորս ենք ականատես Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին, ազգային վերելքին, կռվի դաշտ մեկնող կամավորների չընդհատվող երթին: Նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնած տղաներից շատերն այս օրերին վերադառնում ու մեկնում են Արցախ: Ոտքի է կանգնել հայկական Սփյուռքը:

Ի՞նչն է այստեղ ամենակարեւորը: Անկախ դժվարություններից, սոցիալական խնդիրներից, անվստահությունից՝ Արցախին, հայությանը սպառնացող վտանգը միավորել է բոլորին: Կա վճռական գիտակցություն, որ առանց այս ճակատում հաղթանակի մեր պետությունն ու ժողովուրդը արժանապատիվ ապագա չեն կարող ունենալ:

Հիմա գլխավոր դասը, որ պարտավոր են քաղել իշխանությունները, քաղաքական ուժերը, գործարարները` մենք հրաշք ժողովուրդ ենք, յուրաքանչյուր հայ անհատ արժանի է հարգանքի, սիրո, հոգածության: Նյութը, շահը, փող աշխատելը գերնպատակ դարձնելը մեր տեսակի բնույթից չի բխում: Մենք պետք է վերափոխվենք, ապրենք այլ արժեքներով: Լուսահոգի Վազգեն Սարգսյանն ասում էր՝ փողը թուղթ է, մնայունը հողն ու երկիրն են: Հանրապետության նախագահից մինչեւ պետական վերջին պաշտոնյայի, այս դահլիճում նստողներիս վարքը մեկ ելակետ պետք է ունենա՝ սիրել ու ծառայել սեփական ժողովրդին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:

Մեր հասարակության վերջին օրերի կեցվածքը ուղղակի պարտավորեցնում է երկրում արդարության, բարոյականության այլ մթնոլորտ ստեղծել: Սա բոլորիս գործն է: Այս ոգու ժողովուրդը այլ վերաբերմունքի է արժանի»:

Տպել
4392 դիտում

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ