Աջակցել զոհվածների ընտանիքներին. ցանկության դեպքում փողի պակաս չի լինի

07/04/2016 schedule19:05

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է ապրիլի 2-5-ը ադրբեջանական զինուժի ավանտյուրայի հետեւանքով զոհված մեր զինվորների ընտանիքներին լրացուցիչ ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցը:

Նախաձեռնության հեղինակը մեր գործընկեր, «Հետք» պարբերականի ղեկավար Էդիկ Բաղդասարյանն է: «Եվ թող չփորձեն ասել բյուջեում միջոցներ չկան։ Եթե նման բան ասեն, մենք ցույց կտանք որտեղ են այդ միջոցները եւ ինչպես է հնարավոր հետ բերել թալանածը»,- նշել է Բաղդասարյանը իր գրառման մեջ: Ավելի հարմար պահ այս հարցը բարձրացնելու եւ հանրային քննարկման թեմա դարձնելու համար դժվար էր գտնել: Անչափ կարեւոր է, որ զոհված զինծառայողների ընտանիքներին հատկացվելիք դրամական աջակցությունը իրականացվի բյուջեից եւ բացառապես բյուջեից: Հիմա փորձենք հաշվել, թե ինչպիսի բյուջետային ծախսեր սա կարող է առաջացնել, ի վիճակի՞ է արդյոք մեր պետբյուջեն հոգալ այս ծախսը եւ այլն:

Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործության հետեւանքով զոհված եւ անհետ կորած մեր զինծառայողների թիվը մոտ 50 է: Այլ կերպ ասած՝ խոսքը 50 ընտանիքների սոցիալական խնդիրների լուծումը պետական բյուջեի մեջ ներառելու մասին է: Համարենք, որ միջին վիճակագրական ընտանիքը ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենալու պարագայում կարող է արժանապատիվ ապրել եւ հենց այդ ցուցանիշն էլ դնենք մեր հաշվարկների հիմքում: Յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքին ամսական 300 հազար դրամ հատկացնելու դեպքում կպահանջվի 15 միլիոն դրամ: Տարեկան կտրվածքով անհրաժեշտ գումարը կկազմի 180 միլիոն դրամ: 1.3 տրիլիոն դրամանոց մեր պետական բյուջեն այս գումարը նույնիսկ չի նկատի: 180 միլիոն դրամը 1.3 տրիլիոն դրամ պետական բյուջեի 0.01 տոկոսն է:

Այսինքն, Ադրբեջանի նախաձեռնած այս վերջին գրոհը սանձելիս զոհված մեր զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ տալու դեպքում մեր բյուջեն «կաղքատանա» ընդամենը 0.01 տոկոսով: Իսկ դա նշանակում է հարցը նույնիսկ քննարկել չի կարելի` դրամական այդ հատկացումը պետք է անել եւ վերջ:

Բայց այստեղ բնական հարց կառաջանա, թե ինչու պետք է նման աջակցությունից օգտվեն միայն վերջին օրերին զոհված մեր զինծառայողները: Մեր զինվորները ամեն օր են կանգնած սահմանին եւ ամեն օր են վտանգում իրենց կյանքը: Վերջին տարիներին միջինը ռազմական գործողությունների հետեւանքով տարեկան զոհվում է 50 զինվոր: Դա եւս տարեկան լրացուցիչ 180 միլիոն դրամ հատկացնելու անհրաժեշտություն է առաջացնում:

Հաշվի առնելով այս դաժան վիճակագրությունը, որ ամեն տարի 50-ով ավելանում է զոհված զինծառայողների թիվը,  եւ հաշվի առնելով, որ յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիք 20 տարի անընդմեջ ստանալու է ամսական 300 հազար դրամ, ապա կստացվի, որ առաջիկա 20 տարիների ընթացքում մեզ անհրաժեշտ է այդ նպատակին հատկացնել 40 միլիարդ դրամ, կամ 2 միլիարդ դրամ տարեկան: Ունի՞ արդյոք այդ հնարավորությունը մեր պետական բյուջեն: Իհարկե ունի: Պատկերը ավելի պարզ լինելու համար բերենք հետեւյալ ցուցանիշները: Օրինակ, այս տարի միայն բյուջետային հիմնարկների աշխատավարձին հատկացված է 135 միլիարդ դրամ: Բացի ուսուցիչներից, բժիշկներից, բյուջետային հիմնարկների աշխատողների մեջ են մտնում նաեւ պետական չինովնիկները: Պետական ու համայնքային ուռճացված, կամ ավելի ճիշտ` գերուռճացված համակարգի «օպտիմալացման», այսինքն պարապ-սարապ չինովնիկների, նրանց քարտուղարուհիների ու գործավարուհիների թիվը ընդամենը մի քանի տոկոսով կրճատելու դեպքում տարեկան այդքան գումար հաստատ կտնտեսվի: Մեր չինովնիկների ծառայողական ավտոմեքենաները մի քիչ կրճատելու դեպքում այդքան գումար կտնտեսվի: Տարեկան ավելի քան 160 միլիարդ դրամի պետական գնումների ընթացքում եթե ընդամենը մի 5 տոկոս քիչ գռփեն, այդքան գումար կտնտեսվի...: Բայց սա միայն լեգալ, պետական բյուջեում երեւացող գումարներն են:

Եթե մեր չինովնիկների` մեկ ամսվա ընթացքում վերցրած կաշառքների կեսը ուղղվի այս նպատակին, գումար ճարելու հարցը օրակարգից դուրս կգա: Մոնոպոլիստների ստացած գերշահույթների մի չնչին մասը հարկելու դեպքում նշված գումարը հայթայթելու խնդիրը կվերանա իսպառ:

Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը ամենահամեստ հաշվարկներով կազմում է 25-30 տոկոս: Այսինքն, տարեկան 300-500 միլիարդ դրամի հարկ թաքցվում է եւ չի վճարվում պետբյուջե: Իսկ սա նշանակում է, որ եթե տնտեսության ստվերը կրճատվի ընդամենը 1 տոկոսով, ապա զոհված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիք ամսական կարող է ստանալ 300 հազար դրամ աջակցություն առաջիկա 20 տարիների ընթացքում: Ընդ որում, առանց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ դառնալով: Նշենք, որ ներկայումս զոհված զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական ընդամենը 100 դոլարին մոտ գումար:

Տպել
4027 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են