Անուշ աղջիկ Անուշիկն ուզում է կռիվ գնալ. նա սկսել է ռազմական պատրաստություն սովորել

07/04/2016 schedule19:55

«Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) ակումբն այս օրերին հայտարարել էր ռազմական պատրաստության արագացված եւ անվճար դասընթացներ կազմակերպելու մասին, որին հրավիրվել էին բոլոր ցանկացողները՝ անկախ տարիքային ու սեռային պատկանելությունից: Ապրիլի 5-ին այդ դասընթացների առաջին օրն էր: Արձագանքած մարդիկ բազմաթիվ էին՝  մեծամասամբ երիտասարդ ու ամրակազմ: Աղջիկների թիվը նույնպես մեծ էր: Նրանց մեջ էր 19-ամյա Անուշիկ Հովհաննիսյանը: Նա եկել էր մարտական արվեստ սովորելու: Ասում էր՝ պատրաստ է գնալ ու կռվել՝ հանուն խաղաղության:

«Քանի որ մեր հայրենիքին վտանգ է սպառնում, չեմ ուզում, որ պատմությունը կրկնվի: Մի քանի անգամ եղել է, որ հայերը չեն համախմբվել: Դա մեծ սխալ է: Ինձ թվում է՝ հիմա բոլորս պետք է հասկանանք ու չկրկնենք այդ սխալը, բոլորով պատրաստվենք ու պաշտպանենք մեր հայրենիքը: Ամենամեծ ցանկությունս խաղաղությունն է»,- մեր զրույցում նշեց աղջիկը: Արցունքները զսպելով ու կոկորդը սեղմվելով՝ նա նկատեց, որ տարիներ շարունակ, թերեւս մեկշաբաթյա պարբերականությամբ, ստանում ենք որեւէ զինծառայողի զոհվելու մասին լուրը, որն իր տարեկիցն է լինում:

«Մյուս տարվանից ինձնից փոքր տարիքովներն են երկու կողմում էլ ծառայելու: Մարդիկ ամեն օր մեռնում են, ինչ տարբերություն՝ պատերազմ է, թե չէ: Էլի կարելի է համարել, որ պատերազմ է: Նամանավանդ այն ցավը, որ զգում ես, ավելի լավ է գնաս դու էլ զոհվես, քան թե անընդհատ լսես՝ ինչպես են քո տարիքի, արդեն քեզնից փոքր երիտասարդները զոհվում: Որ փոքր էի, մտածում էի` զինվորները մեծ են, իրենց պարտականությունն է եւ այլն, բայց հիմա արդեն ուզում եմ այս ամենը շուտ վերջանա ու խաղաղություն լինի: Հանուն դրա ես պատրաստ եմ կռվելու: Հաստատ»,- վճռական էր ԵՊՀ նախկին ուսանողուհին, որը թողել է համալսարանը՝ այլ բուհում կրթություն ստանալու նպատակով:

Նրա հետ մեր զրույցի պահին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգիստ էր, հայտարարվել էր կրակը դադարեցնելու պայմանավորվածության մասին: Անուշիկը, սակայն, վստահ էր, որ դա երկար չի տեւի եւ ընդամենը կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այդ օրը Վիեննայում նախատեսված հանդիպման հետ (ավելի ուշ պարզվեց, որ ադրբեջանցիները նորից սկսել են կրակել):

«Զինադադար է կնքվել, չի կնքվել, ինձ չի հետաքրքրում: Պիտի որ ձեզ էլ չհետաքրքրի: ... Մենք պիտի սովորենք լինել պիտանի՝ հակառակորդի հետ պայքարում եւ տուն վերադարձող, որպեսզի մեր ընտանիքներին չդժբախտացնենք»,- դիմելով կռվել սովորելու եկածներին՝ ասաց ռազմական պատրաստության դասընթացները կազմակերպող, հատուկ նշանակության խմբի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը: Մանրամասների շուրջ նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ:

- Պարոն Վարդանով, խնդրում  եմ ներկայացրեք՝ ինչ դասընթացներ են մեկնարկում եւ որն է դրանց նպատակը:

- Կամավորականության բարձր ալիք է բարձրացել, շատ երիտասարդներ կան, որոնք ռազմական գիտելիքների մեծ պակաս ունեն: Չեն ծառայել, որովհետեւ բարձր առաջադիմությամբ ուսանող են, բացի այդ, կան մարդիկ, որոնց առողջականը բանակի համար այնքան էլ համապատասխան չէ, բայց պատերազմի ժամանակ այդպիսի բաների վրա չես նայում: Մենք հիմա փորձում ենք հավաքագրել այն մարդկանց, որոնք ցանկանում են պիտանի լինել ազգին ու կարողանում են պիտանի լինել այս ձեւով:

- Այսինքն՝ անվճար սովորեցնելու եք՝ ինչպես օգտվել զենքից...

- Այո, նաեւ՝ ինչպես խրամատում պահել գլուխը եւ այլն: Փորձառու, պատերազմ անցած վետերանների հետ են շփվելու, բացի այն, որ պարապելու են: Այսօր, օրինակ, Գագիկ Գինոսյանն է գալու: Շատերը չեն իմանում, բայց նա պատերազմի մասնակից է եւ ֆագոտից է կրակել, նույնիսկ տանկ է խփել: Վաղը նկարիչ Արայիկ Խանդոյանն է լինելու, հայտնի սեւ բերետավորը: Այսօր կարելի է ասել ընդունելության քննության պես մի բան պետք է անցկացնենք՝ մասնակիցների ֆիզիկական պատրաստությունը պարզելու համար: Մարդիկ կան՝ շատ մեծ ցանկություն ունեն, բայց ոչինչ ի վիճակի չեն լինի անել կռվի դաշտում:

- Ո՞ր դեպքում կհանգեք նման եզրակացության:

- Մենք հիմա կիլոմետրանոց վազք ենք կազմակերպելու եւ ֆիզիկական վարժություններ: Պահանջելու ենք, որ մարդիկ, եթե շատ են ցանկանում, թեկուզ իրենց ուժերից վեր կարողանան այդ բանը կատարեն, որովհետեւ եթե ձգտում ունես, դու պիտի կարողանաս նաեւ քեզ հաղթահարել:

- Իսկ քանի՞ դասընթաց կպահանջվի, որ համարեք՝  արդեն պատրաստ են պատերազմի գնալ:

- Որ համարենք պատրաստ են պատերազմի գնալ, երկուսուկես-երեք տարի կպահանջվի, բայց անհրաժեշտության դեպքում, Աստված չանի, երրորդ, չորրորդ, հինգերորդ կամ տասներորդ դասից հետո կարող են մեկնել:

- Ամեն օ՞ր են լինելու դասընթացները:

- Ամեն օր դասընթացները լինելու են: Ընդհանուր առմամբ՝ 14 օր, որից հետո կանենք բաժանում՝ ռեզերվ եւ հիմնական խումբ: Հիմնական խումբը կպարապի եւս 15-20 օր: ... Հիմա երկրապահներն են գնացել Արցախ, կամավորական այլ գումարտակներ: Այսօր-վաղը նրանց փոխարինելու հարց է առաջանալու, աշխատում ենք, որ փոխարինող ուժ ունենանք, որ երիտասարդներով համալրված ստորաբաժանումներ կարողանանք ուղարկել կամ մեզ հետ տանել: Հիմա մեր կազմակերպությունից մի քանի հոգի այնտեղ են: Ես ուղղակի չկարողացա բոլորին պահել: Բոլորի մեջ գնալու եռանդը կար, բայց հիմա ավելի շատ ինձ պետք են թե՛ հատուկ նշանակության խմբի, թե՛ մեր ՈՄԱ ակումբի վետերանները, որ այս աշխատանքները կարողանանք նորմալ անել:

- Դասընթացներին մասնակցելու եկածների առջեւ պայմա՞ն է դրվելու, որ պատրաստվելուց հետո պետք է մեկնեն շփման գիծ:

- Ես այդ պայմանը դրեցի՝ բացատրելով, որ եթե չեք գնալու, հիմա մեր ժամանակը մի կորցրեք, մեկ-երկու ամիս հետո նմանատիպ բան չգնացողների համար ենք կազմակերպելու՝ ռեզերվի համար, որ երբ արդեն թուրքը գա Երեւան, այն պատճառով, որ ինքը չի գնում եւ ստիպված է լինելու Երեւանում դիմավորել նրան, գոնե այստեղ ինքը մարտունակ լինի:

Հ.Գ. Վովա Վարդանովի փոքրիկ ելույթից հետո ներկաների շրջանում հեռացողների չտեսանք, եւ կարծես բոլորը գնացին վազելու իրենց կարողությունները ցուցադրելու: 

Տպել
5586 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին