Ընկերներին ասել են՝ դուք հետ գնացեք, մենք կկռվենք.գյուղապետը՝ Արցախում զոհված Գագիկի մասին

08/04/2016 schedule21:05

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը Արցախում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում 2 հերոս տվեց: Դեռ երեկ գյուղում զինվորական կարգով հողին են հանձնել իր կյանքը զոհած հերոսներից մեկին, այսօր գյուղ է հասցվելու նաեւ երկրորդ զոհի մարմինը:

Քարվաճառում զոհված 34-ամյա ենթասպա Գագիկ Մելքոնյանը, ում երեկ բազմաթիվ քաղաքացիների, պաշտոնյաների ուղեկցությամբ հողին են հանձնել, ամուսնացած չէր:

Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմանը Զինված ուժերում է ծառայում արդեն շուրջ 15 տարի: «Խիզախ, գյուղում հարգանք, պատիվ վայելող տղա էր, ինչպիսի՞ն պետք է լինի Հայրենիքին ծառայող զինվորը»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ այդպես խիզախորեն էլ իր կյանքը զոհել է՝ ընկերներին փրկելով,- «Ծառայակիցները պատմում էին, որ 2-3 հոգով մնացած զինվորներին ասել են՝ դուք հետ գնացեք, մենք կկռվենք: Ինչ-որ ծանր իրավիճակ է եղել՝ մյուսներին հետ են ուղարկել, իրենք առաջ մղվել: Էդ ժամանակ էլ զոհվել է Գագիկը»:

Ղազարյանը տեղեկացրեց, որ Գագիկը ընտանիքում մեկ եղբայր եւ քույր ունի, հայրը Ռուսաստանում է, մայրը մահացել է: Ասաց, որ հայրը չէր մասնակցում հուղարկավորությանը, հավանաբար չէր կարողացել գալ:

Մյուս զոհը, որի մարմինը դեռ գյուղ չեն հասցրել, Հայրապետյան Դավիթն է: Վերջինս ժամկետային զինծառայող էր, շարքային: Դավիթի հոգեհանգիստը, ըստ գյուղապետի, տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ ապրիլի 10-ին: 19-ամյա զինծառայողն ընտանիքում 1 քույր ունի եւ երկու եղբայր, որոնք ծառայել են բանակում: 

Տպել
3032 դիտում

Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կկնքի. «Արսենալն» ու «Յունայթեդը» համաձայնության են եկել

Առողջապահության նախարարությունը հիվանդապահությամբ է զբաղվում, ինչու այն չփակել. բժիշկ

Այսուհետ ովքեր կարող են տարկետում ստանալ. հրապարակվել է որպես զիջման քայլ մշակված նախագիծը

Մահացել է հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի հայրը՝ Երեւանի կրկեսի հատակագծի հեղինակը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է վերադառնալ հայրենիք

ԶՈՒ շահագործումից հանված մեքենաները վաճառվում են աճուրդով՝ սկսած 150 հազար դրամից

Թան, քյուֆթա, թել պանիր, թթի օղի. մի քանի ազգեր փորձում են հայկական խոհանոցը (տեսանյութ)

Գարունը չի կողմնորոշվում կամ շտապում է. ի՞նչ է լինելու գյուղատնտեսության եւ բերքի հետ

Մեծ Բրիտանիայում նոր պաշտոն կա. առաջին անգամ նշանակվել է միայնության հարցերով նախարար

Սլավիկ Հայրապետյանը գեղասահքի Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Լեւոն Ալթունյանը վարչապետին զեկուցել է 2017-ի աշխատանքների ու այս տարվա անելիքների մասին

Գազալցակայանները խիստ տուգանքի կենթարկվեն, եթե չգրանցված գազաբալոն լիցքավորեն. նոր նախագիծ

Սուր շնչառական վարակների թիվը նվազում է, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր». ԱՆ

Երեւանում նախորդ տարի հանցագործությունների ընդհանուր թվաքանակի աճ է գրանցվել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես չի բնակվել. ով է նախագահի աթոռի հավակնորդը

Տարոն Մարգարյանը փորձում է զինծառայությունից ազատե՞լ իր եւ իր աներորդու տղաներին

Մոտիկ խոսքեր հեռավորին (Վանո Սիրադեղյանին). Մերուժանի նոր բանաստեղծությունը

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կլինեն Սան Մարինոյում, Կոսովոյում ու Բուլղարիայում

Ապրիլյան պատերազմում նահատակված Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 25 տարեկան

Մգեր Արմենիայի եվրատեսիլյան երգը կրկնօրինակված է աշխարհահռչակ խմբից. համացանցում աղմուկ է