Ուսանողը մտավախություն ունի, որ աշխարհը գիտունիկների դառնալով` կկործանվի

13/04/2016 schedule12:17

Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների միաժամանակյա այցը Հայաստան արդեն իրողություն է, եւ երեկ մեկնարկեց նրանց դասախոսություն-զեկուցումների շարքը:

Մինչեւ ապրիլի 16-ը նախատեսված միջոցառումն, ինչպես տեղեկացրել էինք, կազմակերպել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցանակակիրները հանդես եկան չորս հանրային դասախոսություններով: Նրանց լսելու էին եկել հարյուրավոր մարդիկ՝ գործող բժիշկներ, գիտաշխատողներ, բժշկական ուղղվածության բուհերի դասախոսներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ դպրոցականներ:

Նշենք, որ Հայաստանում հյուրընկալվել են կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս եւ ֆիզիկոս Դան Շեխտմանը (Իսրայել), պատոլոգիստ Ջոն Ուորենը (Ավստրալիա) եւ քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա):

«Հանրային դասախոսությունները սկզբունքորեն նախատեսված են նաեւ ոչ մասնագետների համար, այսինքն՝ սովորական մարդը, լսելով Աարոն Չեխարովերին, կարող է հասկանալ թե՛ մարդու օրգանիզմի զարգացման հիմնական սկզբունքները եւ թե՛ դեպի ուր է գնում բժշկությունը մեր օրերում: Շատ հետաքրքիր էր իմանալ, որ աշխատում են գեների եւ գենի մակարդակով՝ պրոտեինների վրա: Որոշ բաներ, այո, նոր էր ինձ համար: Դե պարզ է, այսպես թե այնպես յուրաքանչյուր հիվանդություն հիմնականում գենետիկորեն է զարգանում, եւ խոսվեց այն մասին, թե եթե մենք գենետիկորեն նախօրոք իմանանք՝ ինչ է մեզ սպասում, ինչպես կարող ենք դրա դեմ պայքարել, կանխարգելել: Անգամ կանխարգելել այն մակարդակով, որ փոխենք գեները, այսինքն՝ հեռացնենք հիվանդ գեները եւ տեղադրենք ոչ վատ ինֆորմացիա պարունակող գեները»,- ասաց դասախոսությունից դուրս եկած բժիշկը՝ անունը հայտնել չցանկանալով: Նրա փոխանցմամբ, բժշկագիտությունը ձգտում է, որպեսզի առաջիկայում արյան հասարակ հետազոտության ընթացքում հնարավոր լինի պարզել նաեւ մարդու գենոտիպը, այսինքն՝ հասկանալ, թե ինչ հիվանդություններ կարող են նրա մոտ զարգանալ գենետիկորեն ու հետեւաբար շատ ավելի վաղ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ:

Բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Լեւոն Հարությունյանը նույնպես գոհունակություն հայտնեց համաշխարհային մակարդակով առաջատար գիտնականներին լսելու հնարավորության համար: Այդուհանդերձ, Աարոն Չեխանովերի հետ ուներ որոշակի անհամաձայնություն: Այդ մասին գիտնականին հարց ուղղելու հնարավորություն երիտասարդը չի ունեցել, որովհետեւ հարցերը բազմաթիվ են եղել եւ հերթն իրեն չի հասել:

Մեր զրույցում նա տեղեկացրեց, թե ինչի վերաբերյալ էր մտադիր խոսել. «Օրինակ, իր ասած ԴՆԹ-ի մասին, այսինքն՝ որ գեները ընտրողական լինեն, մարդը կարողանա ընտրել իր երեխայի գենը, ինքը կոդավորի, այսպես ասեմ: Ենթադրենք ուզում է նրա մազերը ոչ թե սեւ լինեն, այլ՝ շեկ եւ այլն: Բայց ես դրան կատեգորիկ դեմ եմ, ես ուզում էի առարկել, որովհետեւ, այսպես ասած, կդառնա Եվայի խնձորը: Հաստատ այդպիսի մարդիկ կգտնվեն, որոնք կփորձեն իրենց մտավոր ունակությունները զարգացնել, եւ կդառնա գիտունիկների աշխարհ, ու գնալով, ինձ թվում է, կկործանվի աշխարհը, եթե այդպես լինի»:

- Այսինքն՝ գիտության զարգացման շե՞մ պիտի լինի, ըստ ձեզ, որից այն կողմ պետք չէ առաջ գնալ:

- Զարգացնելը թող էլի զարգացնեն, բայց թող չմտնեն բնության մեջ: Այն, ինչ ստեղծված է Աստծո կողմից, թող չապականեն:

- Բայց այդ տրամաբանությամբ մարդու հիվանդություններն էլ կարող ենք ասել բնությունից են տրվել, ուրեմն ինչո՞ւ բուժել:

- Դա արդեն ընդունված է բոլորի կողմից, դա արդեն հնարավոր չէ փոխել, ինձ թվում է:

Զրուցեցինք նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի գիտական քարտուղար Հռիփսիմե Հայրապետյանի հետ: Նա ասաց, որ իր տարիքի գիտաշխատողներին նման միջոցառումներն այնքան բան չեն տալիս, որքան երիտասարդներին:  «Երիտասարդների համար շատ ինֆորմատիվ եւ առաջ մղող ուժ են: Իրենք տեսնում են, շահագրգռված են լինում դրա շուրջը խորանալու: Նրանք, ովքեր նույնիսկ անգլերենին վատ են տիրապետում, մղիչ ուժ է, որ իրենք էլ լեզվի տիրապետեն, որովհետեւ հասկանում են, որ առանց դրա, ինչքան էլ լավ մասնագետ լինեն, հնարավոր չէ»: Իհարկե, մի քանի օր անց Նոբելյան մրցանակի դափնեկիրները կհեռանան, եւ մենք կվերադառնանք մեր տխուր իրականություն, որտեղ գիտական միտքը երկրորդական դեր ու նշանակություն ունի: Բայց Հռիփսիմե Հայրապետյանը կարծում է, որ այս միջոցառումն անպայման իր հետքը թողնելու է. «Մենք մեր տխուր իրականության մեջ բոլորս փորձում ենք անել հնարավոր ամեն ինչ: Մենք վերադառնալու ենք մեր առօրյային, բայց միեւնույն է, անընդհատ արծարծվելու է այս խնդիրը, մանավանդ երիտասարդների շրջանում: Ամեն մի նորին, ժամանակակցին շփվելիս հարցի երկու կողմը կա: Այն, որ շատ լավ է, որ մենք առնչություն ունեցանք, մյուս կողմից էլ տխուր է, որ չունենք այդ հնարավորությունները: Բայց միեւնույն է, երբ մարդ շատ է ձգտում, ինչ-որ բանի հասնում է. դուրս է գնում, ողջ հանրապետության տարածքում է փնտրում այն հաստատությունները, որոնք ունեն ժամանակակից սարքավորում, մեթոդներ: Դժվարությամբ, բայց հասնում են իրենց ուզածին»: Իսկ գիտության նկատմամբ պետական մոտեցման փոփոխություն մեր զրուցակիցն առայժմ չի սպասում: Եվ նրա պատասխանը շատ հստակ է: «Ոչ, չեմ սպասում: Մանավանդ այս պատերազմական իրադրության մեջ՝ դժվար թե: Հիմա թող մեր ռազմական ուժը զորացնեն: Մենք սովոր ենք, կաշխատենք»,- ասաց նա:

Տպել
2312 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին