Յա զակազիվալ յաիսնիցու. ինչպես է ոստիկանությունը փոշիացում փողերը

13/04/2016 schedule19:17

ՀՀ կառավարության անցած նիստում հաստատվեց ճանապարհային ոստիկանության կողմից այս տարվա ընթացքում երթեւեկության կանոնների խախտման համար հավաքագրված տուգանքների ծախսերի նախահաշիվը:

Ռազմական գործողությունների մասին տեղեկությունների հոսքի մեջ այս իրադարձությունը ստվերվեց եւ չարժանացավ հանրային ուշադրության, մինչդեռ այդ գումարների ծախսման հետ կապված մանրամասները, մեղմ ասած, ուշագրավ են: Հարցը ավելի արդիական է դառնում հանրության կողմից պետական ծախսերի արդյունավետության շուրջ շատ ակտիվ քննարկումների եւ մեր բանակի տեխնիկական հագեցվածության թեմայի ֆոնին:

Նախ սկսենք նրանից, որ երթեւեկության կանոնների խախտման համար գանձված տուգանքներից մեկ տարվա ընթացքում Հայաստանում հավաքագրվում է մոտ 13 միլիարդ դրամ: Սա մեր պետական բյուջեի ուղիղ մեկ տոկոսն է: Շա՞տ է սա, թե քիչ: Սա պարզելու համար միջազգային համեմատություն անենք: Եվրամիության «խախտումնաշատ» երկրներից մեկը Ֆրանսիան է: Այստեղ տարեկան տուգանքների գծով հավաքագրվում է մոտ 500 միլիոն դոլար: Դա Ֆրանսիայի պետական բյուջեի միայն 0.03 տոկոսն է: Այլ կերպ ասած, Հայաստանում համեմատական առումով 33 անգամ ավելի շատ տուգանք է հավաքվում, քան Ֆրանսիայում:

Հայաստանում տուգանքների աստղաբաշխական այս ցուցանիշը, սակայն, որեւէ կերպ չի ազդում երթեւեկության անվտանգության ապահովմանը: Ըստ պաշտոնական վիճակագրության, չնայած տեսանկարահանող սարքերի թվի անընդհատ աճին, ոստիկանության տեխնիկական գերզինվածությանը, Հայաստանում անշեղորեն աճում է ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այնպես ել զոհերի ու վիրավորների թիվը: Հատուկ շեշտենք, որ այդ 13 միլիարդ դրամի մեջ չեն մտնում «գաիշնիկների» վերցրած կաշառքները: Խոսքը պաշտոնապես արձանագրված տուգանքների մասին է միայն:

Հիմա նայենք, թե ինչպես է ծախսվում ոստիկանության արտաբյուջետային հաշվին կուտակվող այդ 13 միլիարդը: Այդ գումարից 2.1 միլիարդը ուղղվում է ճանապարհային ոստիկանների պարգեւատրմանը` ամսական 165 հազար դրամ յուրաքանչյուրին: Սա, կրկնենք, հավելավճար է, որը գումարվում է հիմնական աշխատավարձին:

210 մլն դրամ այս տարի ոստիկանությունը ծախսելու է կինո-մինոներ նկարելու վրա: Այդ թվում նախատեսված է նկարահանել սերիալ, որը, ինչպես նշված է պաշտոնական փաստաթղթերում, ներկայացնելու է «ոստիկանների աշխատանքը` ուղղված հասարակական կարգի ապահովմանն ու քաղաքացիների իրավունքների պահպանմանը, կարեւորելով պայքարը հանցավորության դեմ, որի ընթացքում ներկայացվում են ինչպես մեր կյանքի ստվերոտ կողմերը, այնպես էլ ոստիկանի պրոֆեսիոնալ հակազդումը հանցավորին»: Այս սերիալը, հուսանք, հագեցած կլինի համայն հայությանն անողոք հրճվանք պարգեւած «Էտը յա՛ զակազիվալ յաիսնիցու» կարգի արտահայտություններով: Գումարներ են հատկացվելու «12 հազար հատ գունավոր գրքույկ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատանքների քարոզչության թեմատիկայով, ՃՈ 15 հազար հատ գունավոր բուկլետ-ուղեցույց, 40 000 հատ ՃՈ բարեփոխումների գովազդային գունավոր բացիկներ» տպագրելու համար:

40 միլիոն դրամ հատկացվելու է հանրահավաքների ու բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանական ուժերին տեղափոխելու համար ավտոտրանսպորտ վարձակալելու համար: Չնայած պետական բյուջեից այդ նպատակին հատկացված է մոտ 14 միլիոն դրամ, բայց դա, ըստ ոստիկանության, բավարար չէ:

ՃՈ-ն տարբեր քաղաքներում ինչ-որ տարածքներ է վարձել: Օրինակ, հեռավոր Վայքում ընդամենը երեք սենյականոց բնակարանի մակերես ունեցող 84 քմ տարածքի դիմաց ամսական վճարում է մոտ 140 հազար դրամ: Դա Երեւանի կենտրոնում նույն տարածքով բնակարանի վարձակալության գինն է, բայց այս դեպքում շենքը գտնվում է Վայքում:

Նշված արտաբյուջետային ֆոնդից 9.4 միլիոն դրամ ոստիկանությունը ծախսում է երկու փոքր տարածքների պահպանման համար: Օրինակ «Էջմածնի գաի»-ի «հարող տարածքի» պահպանման վրա տարեկան ծախսվում է 10 հազար դոլար: Նման ծախսով ցանկացած «հարող տարածք» կարելի կլիներ վերածել Շամիրամի կախովի այգիների: Ոստիկանության պարագայում չի վերածվել: Ինչպես են ծախսվել այդ գումարները` հայտնի չէ:

48,6 մլն. դրամ հատկացվելու է ոստիկանության մի քանի շենքերի ընթացիկ նորոգման համար: Գինը` ավելի քան 50 հազար դրամ մեկ քմ-ի հաշվով: Եթե դուք ցանկանաք ձեր երեք սենյականոց բնակարանը ոչ թե ընթացիկ, այլ կապիտալ նորոգման ենթարկել, ապա այս հաշվարկով կծախսեք մոտ 8 հազար դոլար:

Այսպիսի «խիստ հիմնավոր ծախսերի» ցանկը մենք դեռ կշարունակենք: Պարզապես նշենք, որ բացի այս արտաբյուջետային գումարներից, ոստիկանությունը այս տարի պետբյուջեից ստանալու է եւս 45 միլիարդ դրամ:

Ակնհայտ է, որ ոստիկանության կողմից կատարվող այս ծախսերը պետական միջոցները փոշիացնելու հերթական ապացույցներից է: Ոստիկանությանը ուղղվող գումարները անհրաժեշտ է էականորեն կրճատել, կրճատելով առաջին հերթին ոստիկանության գերուռճացված թվաքանակը: Ինչպես արդեն նշել ենք մի առիթով, Հայաստանը աշխարհի ամենաոստիկանացված պետություններից է, որտեղ 100 հազար բնակչությանը բաժին է ընկնում 3-4 անգամ ավելի շատ ոստիկան, քան նորմալ երկրներում: Առաջիկայում կանդրադառնանք նաեւ ոստիկանության տեխնիկական հագեցվածությանը, համեմատելով այն մեր սահմանների հագեցվածության հետ:

Տպել
8845 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան