Հայ զինվորներին խոշտանգողները ստացել են ԵԽԽՎ նախագահի աջակցությունը.նա պետք է հեռանա

14/04/2016 schedule09:11

Ապրիլի 18-26-ը Ստրասբուրգում սկսվելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում է նաեւ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված ղարաբաղյան պատերազմը:

Հարցը ապրիլի 21-ի նիստի օրակարգում երկու ձեւակերպմամբ է ներառված` «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերջին եւ ողբերգական էսկալացիան» եւ «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»: Առաջին ձեւակերպմամբ հարցը օրակարգ է  մտցրել ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ մեր զրույցում ներկայացրեց, թե ինչ է սպասվում եվրոպական կարեւոր այս կառույցում:

- Տիկին Զոհրաբյան, հայտնի է, որ ապրիլի 21-ին ԵԽԽՎ պատգամավորները քննարկելու են Ղարաբաղում ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված պատերազմն ու դրան հաջորդած իրադարձությունները: Ինչպե՞ս հարցը մտավ օրակարգ:

- ԵԽԽՎ-ում ընթացակարգը հետեւյալն է. որեւէ խնդիր, որ եվրոպայում ակտուալ է, քննարկվում է երկու ֆորմատով` հրատապ թեմա եւ ակտուալ թեմա: Վերջին 2-3 տարիներին հրատապ եւ ակտուալ ֆորմատներով քննարկումներ եղել են ռուս-ուկրաինական եւ սիրիական ճգնաժամերի թեմաներով: Ինչով են սրանք իրարից տարբերվում: Եթե հարցը դրվում է հրատապ քննարկման, անպայման ընդունվում է բանաձեւ, իսկ ակտուալ քննարկման դեպքում բանաձեւի ընդունում չի նախատեսվում: Ամսի 18-ին մեկնարկող այս նստաշրջանում Ղարաբաղի հարցը չի գնում հրատապ ֆորմատով, այլ` ակտուալ քննարկման ռեժիմով: Հարցը ներկայացրել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուան, դա իր նախաձեռնությունն է, որ սահմանային վերջին իրադարձությունները քննարկվեն ակտուալ ռեժիմով: Հրատապության ռեժիմով ԵԽԽՎ-ի այս նստաշրջանում Սավչենկոյի հարցն է ներառված:

- Իսկ հայկական պատվիրակությունն ի՞նչ է արել, ասացիք հարցը ֆրանսիացի պատգամավորի նախաձեռնությամբ է մտել օրակարգ:

- Մենք այս պահին չէ, որ սկսել ենք աշխատել: 4-օրյա պատերազմի առաջին օրից սկսած ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին, մարդու իրավունքների հանձնակատարին, բոլոր ազդեցիկ պատգամավորներին ամենօրյա ռեժիմով ուղարկում է անհրաժեշտ փաստաթղթերը: Մի բան կարող եմ ասել, սա ցավով եմ ասում, Ադրբեջանի զինուժի եւ վարձկանների կողմից կատարված ռազմական հանցագործությունը ապացուցող փաստերը, նկարները, ցավոք սրտի այնքան են, որ եթե միջազգային հանրությունը հերթական անգամ չփորձի երկու ձեռքով փակել իր աչքերը, այդ ամենը, դրա 1 տոկոսը անգամ բավարար էր Ադրբեջանի զինուժի կատարածը ռազմական հանցագործություն որակելու եւ Ադրբեջանին ահաբեկչական պետություն ճանաչելու համար: 1994 թվականի ղարաբաղյան պատերազմի մասնակիցները վկայում են, որ նույնիսկ այն տարիներին մեր զինվորների դիակները այսպիսի դաժան խոշտանգումների ենթարկված չեն եղել: Սա տիպիկ իսլամական ահաբեկչական պետության, ԴԱԻՇ-ի ձեռագիրն է, գլխատված մարմիններ, կտրված դաստակներ: Ինչ ընթացք կունենա քննարկումը՝ կերեւա: Ասեմ, սակայն, որ ես բարձրացնելու եմ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդի պաշտոնավարման նպատակահարմարության խնդիրը, որովհետեւ այն ժամերին, երբ Թալիշում խոշտանգվում էր խաղաղ բնակչությունը, խաղաղ ընտանիքը, այդ ամենը իմանալով հանդերձ, հրաշալի տեղեկացված լինելով, թե ով է եղել նախահարձակ, ով է ռազմական հանցագործությունների հեղինակը, ԵԽԽՎ նախագահը, որ ի պաշտոնե պարտավոր է ներկայացնել ԵԽ անդամ 47 երկրների հավաքական տեսակետը, ուղղակիորեն Ալիեւի հանցագործ ռեժիմին սատարող հայտարարություն արեց: Ես դիմելու եմ ԵԽ պատգամավորներին՝ համաձա՞յն են, որ ԵԽԽՎ նախագահը լինի Ալիեւի մամուլի խոսնակը, եթե համաձայն կլինեն, ես կարծում եմ, որ մենք, որպես ԵԽ անդամ պետություն, պետք է մեր հետեւությունները անենք:

Հարցի քննարկումը կտեւի մեկուկես ժամ: 10-ական րոպե ելույթ կունենան զեկուցողները, տվյալ դեպքում ֆրանսիացի պատգամավորը, որը, կարծում ենք, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օգտին կխոսի, եւ Ադրբեջանի նախընտրած ձեւակերպմամբ հարցը օրակարգ մտցրած պատգամավորը: Քանի որ այս մեկը նախաձեռնությունը ներկայացրել է ավելի ուշ, ըստ էության, ի պատասխան ֆրանսիացի պատգամավորի նախաձեռնության, ԵԽԽՎ փաստաթղթերում երեկ չէին հասցրել ներառել հեղինակի անունը եւ հայտնի չէ, դա եվրոպացի որեւէ պատգամավոր է, թե ադրբեջանցի: ԵԽԽՎ ղեկավարությունը կարող էր, իհարկե, մերժել նույն հարցը երկու վերնագրով քննարկելու առաջարկությունը, սակայն, բնականաբար, Ագրամունդը անձամբ հոգ տարած կլինի, որ հարցի ադրբեջանամետ ձեւակերպումը նույնպես զետեղվի օրակարգում, ինչը նաեւ երկու զեկուցողի, այսինքն՝ 10 րոպեանոց հայանպաստ ելույթի կողքին 10 րոպեանոց ադրբեջանամետ ելույթի հնարավորություն է ստեղծում:  Զեկուցողներից բացի 3-ական րոպե կհատկացվի մյուս պատգամավորներին: Նման դեպքերում հակամարտող երկրների ներկայացուցիչների ելույթների քանակը սահմանափակվում է, հաշվի առնելով, որ նրանք շահագրգիռ կողմ են, հավանական է, որ 1-2 հոգի հայկական եւ ադրբեջանական պատվիրակություններից խոսեն, իսկ մնացածը կլինեն եվրոպացի պատգամավորները:

Մեր տեղեկություններով, Հայաստանից փաստական տվյալների լուրջ փաթեթ է ուղարկվել ԵԽԽՎ պատգամավորներին, որտեղ ոչ միայն ռազմական հանցագործությունների ապացույցներ կան, այլ նաեւ արբանյակային տվյալներ, որոնք ապացուցում եմ, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել: Մեր հարցին՝ հնարավոր է այդ ամենի հիմքով նաեւ Ադրբեջանին դատապարտող բանաձեւի նախագիծ մշակվի եւ ԵԽԽՎ-ում դրվի շրջանառության մեջ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կախված քննարկման ընթացքից, կորոշենք հաջորդ քայլերը, այս պահին կդժվարանամ ասել ավելի, քան այն, ինչ ունենք այժմ մեր ձեռքի տակ»:

Տպել
5788 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել